пятница, 13 июня 2014 г.

Մեր ուրախ ճամփորդությունը


Այսօր առավոտյան դասարանով ուղևորվեցինք դեպի Ապարան: Բարեբախտաբար եղանակը լավն էր: Զբոսնեցինք, սար բարձրացանք, եկեղեցի մտանք: Եղանք Թուխ Մանուկ եկեղեցում: Բնությունը այդ տեղում շատ լավն էր՝ շատ ծաղիկներ և ծառեր կային: Աղջիկները ծաղիկներից իրենց պսակներ գործեցին: Ճամփորդությունը շատ հետաքրքիր և ուրախ անցավ: Հասցրեցինք խաղալ, կրվել, բարիշել, մի խոսքով՝ ինչպես միշտ: Մայրիկս էլ էլ մեզ հետ եկել և նա էլ շատ գոհ էր ամեն բանից: Մի փոքր հոգնած, բայց շատ երջանիկ և անփորձանք վերադարձանք Երևան: