301. Տեքստը պատմի´ր
ա) օդաչուի անունից, ես տեսա ՉԹՕ-ն ու շատ զարմացա, որ ի դեպ իմ աչքերին չէի հավատում, բայց հետո ես սրբեցի աչքերս և հետո տեսա և հասկացա, որ այդ ամեն ինչը կատարվում էր իսկականից:
բ) որպես լրագրող,
գ) որպես մի մարդ, որն ինքը չի հավատում և չի ուզում, որ մյուսները հավատան:
Երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:
302. Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություն ունեն:
Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշվախ յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները պարզում են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսել է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
303. Ձեր դասարանի մասին պատմի´ր և պատմությունդ վերնագրի´ր: Այնպե´ս արա, որ պատմությանդ մեջ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն:
Մեր դասարանը շատ լավն է; Մեր մոտ սովորում են 10 տղա և 14 աղջիկ: Մեր դասարանում կան ընկերական շրջաններ, ~ մի 4 5 շրջաններ: Ինձ շատ դուր են գալիս մեր դասարանի 85% տղաները, իրանց շատ հետաքրքիր , ծիծաղելի և ուրախ մարդիկ են:
304. Տրված բառերն ու արտահայտությունները հոմանիշներով փոխարինի´ր: Ստացված և տրված տեքստերը համեմատիր. ո՞րն է՝
ա) ավելի խոսակցական, ստացված
բ) ավելի վերամբարձ հիմնական:
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազաների մեջ, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում: Բուրգերն են՝ եգիպտական թագավորների դամբարանները: Ահռելի ու մեծասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ելնում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած՝ դժվար է մտածել, որ այդ հսկայական քարաբեկորը ձեռակերտ են: Այն ժամանակ դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:
305. Ըստ տրված հետևության, տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն պատմի´ր:
Ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:
Դրա համար Սաքոն հրաժարվեց գնալ 12 տարեկանում համալսան: Բայց ծնողները չէին հանձնվում համոզելու հարցում: Բայց Սաքոն էլ էր շատ սկզբունքային դրա համար ինչքան իրեն չ համոզեին նա մեկ է դեմ էր: Եվ դրանից հետո նրանք մտածեցին Սաքոյին խաբել; Դրա համար նրանք կանչեցին մի հատ դերասան որ նա Սաքոյին խաբի:
306. Նախադասությունն այնպե´ս փոխիր, որ ընդգծված բառը փակագծում տրված ձևով լինի (նախադասության մյուս գոյականների ձևերը կարող ես փոխել):
Վաղուց ի վեր դելֆիններից զարմանահրաշ պատմությունների նման հեքիաթներ են պատմում:
Ըստ Հունական լեգենդի մի դելֆին ամեն օր տղայի ծովածոցը(ն) դպրոց ու հետ բերում:
Նոր Զելանդիայի Ծովակալության ծովածոցում, մի դելֆին երեսուն տարի շարունակ ուղեկցում էր նավերին, նրա անունը Պիլորուս Ջեկ էր և նրա պաշտպանությունը հատուկ օրենքով էր մշակվել:
307. Ամենա և անգույն ածանցներով կազմված ածականների իմաստները համեմատի´ր. ո՞ր ածանցն է չափազանց շատի իմաստ հաղորդում, ո՞րը՝ ամենաշատի (նրանց հետ գործածված գոյականի ձևին էլ ուշադրությո´ւն դարձրու):
Թանգարանում հնագույն գործիքներ են պահվում: Այդ դամբարանից գիտությանը հայտնի ամենահին գործիքները գտան:
Դժվարագույն խնդիր են տվել ինձ: Գրքի ամենադժվար խնդիրը սա է:
Փոքրագույն ձկներ են լողում իմ ակվարիումում: Իմ ակվարիումի ամենափոքր ձուկն է սա:
Ագույն մասնիկը ավելի չափազանց ածական է:
308. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Ես շատ եմ սիրում երբ մեր տուն հյուրեր են գալիս:
Հյուրերի գալուն ուրախանում եմ ոչ միայն ես, այլ և ամբողջ մեր տունը:
Ուսուցիչը հանձնարարեց սովորել բանաստեղծությունից երեք տուն:
309. Ընդգծված դերանունները փոխարինի´ր համապատասխան հոդերով (եթե պետք է՝ կարող ես նախադասությունից բառ հանել):
Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Որսս իր ոտքով եկավ:
Ծովափի բնակիչներս, ծովից ենք հանում մեր սերունդն ու հարստությունը:
Մեր ամենաուժեղ մարզիկն ես, հաղթանակով պիտի գաս:
Ծեր որսորդս կյանքում շատ բան եմ տեսել:
Մեր շնորհալի տղաներդ, խոսքերդ դեռ չեք ասել:
Սիրտդ քա´ր է, քար:
Ձեռքնդ ընկնողին պրծում չկա:
310. Ընդգծված բառերը փոխի´ր՝ առանց նախադասության միտքը փոխելու:
Թանգարանի սրահներից ամեն մեկում ցուցադրվող վեց տասնյակ առարկա կա:
Դպրոցի յուրաքանչյուր դասարանում տասնհինգ սեղան է դրված:
Ցանկացած երամում տասնհինգական կռունկ է:
Այդտեղ ամեն մի գետ երեքական վտակ ունի:
311. Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով:
(խաղալու, ուսման, աշխատելու, գործելու, սովորելու, հանգստանալու) Հնարավորություն ունենալ՝( , ) :
(աշխատելու, ուսման, սովորելու)Հնարավորություն ընձեռել (տալ)՝ ((խաղ անելու, հանգիստ լինելու, գործելու խաղալու, Հանգստանալու)համար) :
(աշխատելու, խաղ անելու, ուսման, հանգիստ լինելու, գործելու, խաղալու, սովորելու, հանգստանալու) Նպատակ ունենալ՝:
Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ (կարող ես շարունակել):
Հարցին պատասխանող բառը բայից առա՞ջ գրեցիր, թե՞ հետո: Ո՞ր դեպքում է բայից առաջ գրելն ավելի բարեհունչ: Մի դեպքում դրել եմ առաջ, մի դեպքում դրել եմ հետ:
312. Ընդգծված բառերն ու արտահայտությունները հոմանիշներով փոխարինիր այնպե´ս, որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա (ըստ անհրաժեշտության՝ կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել):
Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը գերում էր ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի աներևակայելի պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:
Սակայն ճամփորդներին ամենից ավելի ապրեցնում էր Նաբուգոդոնոսոր թագավորի չքնաղ պալատը: Պալատի կողքին` գտնվում էր սքանչելի մի շինություն` կախովի այգիները: Թագավորը դրանք կերտել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի դալար բարձունքներին ու անտառներին սովոր: Տապ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զովին ու ստվերին: Կնոջ տխրությունը նվազեցնելու համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս մատուցել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին նշանավոր կախովի պարտեզները: Հասարակ մահկանացու համար պարտեզները մտնելը շատ բարդ էր. չէ՞ որ դրանք կայսրական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր խիստ պահակախումբը:
Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք գերազանզ էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին. իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:
313. Նախադասություններն ըստ օրինակի փոխի´ր (ներգործակա´ն դարձրու):
Օրինակ`Նա պարտվել էր մի հզոր թշնամուց:-
Մի հզոր թշնամի էր պարտության մատնել նրան:
Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից: Աղջիկա մի ժպիտ գերեց սիրտը:
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել: Ինչ-որ մեկը այս ծառի տակ գանձ է թաղել:
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց: Անձրևն ու քամին քարը մաշել են:
Արտերը խանձվել էին բարկ արևից: Բարկ արևը խանձել ել արտերը:
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից: Միայն չափահաս քաղաքացիները լրացրեցին քարտը
Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից: Իտալական դատարանը նրան ազատազրկման է դատապարտել ու տուգանել:
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից ու նրանց հետ հավասար աշխատեց: Ընկերները ութ տարի տղամարդ համարեցին ու նրա հետ հավասար աշխատեցին:
Դյութվել էր ալիքների ու քամու երգո: Ալիքների ու քամու երգը դյութել էին:
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
Ընկերս համերգի է հրավիրված:
Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին:
314. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը.
ա) (փառապանծ), հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև,
բ) սեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր, (իսկույնևեթ):
գ) Մանկություն, գրավիչ, (հերարձակ), գրական, քննություն:
315. Հարցում արտահայտող բառերը փոխարինի´ր համապատասխան բառակապակցություններով:
Այն հեռագիրը՝ եկած Իրանից, բերել էին գիշերը:
Այդպիսի ծաղիկը՝ գեղեցիկ ու քնքուշ, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով՝ համեղ և հասած:
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ տխուր նայող:
Մի ժպիտ՝ գեղեցիկ և երազկոտ, թառել էր դեմքին:
316. Հարցում արտահայտող բառերը տրված գոյականներով փոխարինելով՝ բառակապակցություններ կազմի´ր:
Դիմադրել՝ ինչի՞ն: (Միտքին, ճնշման, հեռանալուն, առաջանալուն, մոռանալուն)
Խուսափել՝ ինչի՞ց: (Մտքից, ճնշումից, հեռանալուց, առաջանալուց, մոռանալուց)
Միտք, ճնշում, հեռանալ, առաջանալ, մոռանալ (կարող ես շարունակել):
317. Տրված պարզ նախադասությունները դարձրո´ւ բարդ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (որպեսզի ավելացրածդ նախադասությունը տրվածի հետ կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):
Ա´յ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից, որովհետև գողություն եք անում:
Ութ տարի մնացի այդ երկրում, որովհետև անձնագիրս կորցրեցի:
Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ, որովհետև կույտի մեջ նրա հեռախոսն եր:
Նա ուժ հավաքեց, նրա համար որ մարզական տանձը ծեծել:
318. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի´ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:
Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին, շնորհավորեցին իրար:
Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին` ձորերը, անտառները, սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով` երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Ծովափին կանգնած` աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
Комментариев нет:
Отправить комментарий