Իմ մայրիկը շատ դեմք է։ Նա համեղ է պատրաստում, իմ ուղեղը ուտում է։ Սովորել է "Մխիթար Սեբաստացի" կրթահալիրում վերջին երկու տարին։ Ավարտել է ԺՈՂ-ը և մասնագիտությամբ ապրանքագետ է։ Ավարտել է նաև "Մխիթար Սեբաստացի" քոլեջի նախակրթարանի բաժինը։ Ամբողջ կյանքում ծառայել է սահմանապահ զորքերում։ Եվ այդ պատճառով իմ մանկությունը փակված էր Հայաստանի և Ռուսաստանի մեջ։
Իմ հայրիկը զինվորական է։ Ավարտել է Սուրովիկինոյի դպրոցներից մեկը և Սիմֆերոպոլի Զինվորական Ակադեմիան։ Նա ծառայել է տարբեր երկրներում՝ Ղազախստանում, Վրաստանում, Դաղստանում և Հայաստանում։
Դե մորաքրոջս բոլորդ եք ճանաչում։ Մորաքրոջս տղային էլ դուք համարյա գիտեք։ Նա վերջին երեք տարում սովորել է մեր դպրոցում։ Հիմա Ամերիկյան համալսարանի ուսանող է, ապագա տնտեսագետ։ Իմ մորաքրոջ ամուսինը՝ Հայկը ավարտել է ԵՊՀ-ի միջազգային տնտեսագիտության ֆակուլտետը։ Աշխատում է բանկում որպես աուդիտոր։
Իմ պապիկը ապրում է Հարավ-արևմտյան թաղամասում։ Մենք իրեն այցելում ենք շաբաթը երեքից չորս օր, որ մենակ չմնա։ Նա ավարտել է Երևանի ճարտարագիտական Համալսարանը։
Ես Որոշել եմ ընդունվել Լոմոնոսովի անվան ամալսարանի Երևանի մասնաճյուղը և իմ ընտանիքի անդամների նման դառնամ տնտեսագետ։
Комментариев нет:
Отправить комментарий