Իմ կարծիքով Հայկական լեռնաշխարհի ամենանշանավոր նահանգը Վասպուրականն է։
Վասպուրական՝ Մեծ Հայքի 8-րդ նահանգն էր։ Հյուսիսից սահմանակից էր Այրարատի հետ, հյուսիս–արևելքից՝ Սյունիքի, արևելքից՝ Փայտակարանի և Պարսկահայքի, հարավից՝ Կորճայքի, Մոկքի և Աղձնիքի, արևմուտքից՝ Տուրուբերան նահանգների։ Ընդգրկում էր 34 գավառ։
Որոշ հայ պատմաբանների մոտ, ժամանակին տարածված էր այն տեսակետը թե Աղիովիտ գավառը կիսված է եղել Տուրուբերանի և Վասպուրականի միջև։ Սուրեն Երեմյանը, գավառը բաժանում էր երկու մասի, որի արևմտյան հատվածը որպես Աղիովիտ գավառ, հատկացնում էր Տուրուբերանին, իսկ արևելյան հատվածը՝ որպես Աղիովիտ գավառ, Վասպուրականին։