Ֆլեգմատիկ
Ֆլեգմատիկները բնավորությամբ հանգիստ են, չունեն արտահայտված դիմախաղի շարժումներ, աչքի են ընկնում
իրենց անտարբերությամբ, դանդաղ են վերափոխվում աշխատանքային մի գործունեությունից մյուսը։
Արյան մեջ գերակշռում է լորձը։ Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։
Հիմնականում համբերատար, զուսպ և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը,
սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում
են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ
շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է
հանգստություն պահպանել։ Նա, որպես կանոն, գործը միշտ հասցնում է մինչև վերջ։ Մարդկանց
հետ հարաբերություններում ֆլեգմատիկը միշտ հանգիստ է, հավասարակշռված, չափի մեջ շփվող,
իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է։ Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր
միջավայրին և դժվարությամբ փոխում իր սովորույթները։ Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է
և եռանդուն։ Տարբերվում է բարձր ինքնատիրապետմամբ։ Եթե ֆլեգմատիկին ներքաշում են որևէ
վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից խուսափելու համար։
Խոլերիկ
Խոլերիկները ըստ Հիպոկրատի դասակարգման, սանգվինիկի պես նույնպես առանձնանում է սակավ զգացմունքայնությամբ
ու աշխուժությամբ, սակայն խոլերիկի մոտ ռեակտիվությունը գերազանցում է ակտիվությանը,
այդ իսկ պատճառով էլ նա անզուսպ է, անհամբեր, բռնկուն, անհավասարակշռված և կտրուկ։
Տարբերվում է արագ շարժումներով, ընդհանուր շարժունակությամբ, եռանդունությամբ ու ակտիվորեն
գործելու ձգտումով։ Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն մինչև վերջ է հասցնում։
Նրան բնորոշ են նաև հաճախակի բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն
են լինում։ Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական
անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները։