четверг, 27 сентября 2018 г.

Կոմիտասը հոգեբուժարաններում


   Կոմիտասը Թուրքիայից վերադառնալուց հետո սկսեց տարօրինակ իրեն պահել, և Կոմիսասի ընկերները նկատեցին՝ մեծ կոմպոզիտորի առաջացած հոգեկան խնդիրները։ 1916 թվականի գարնանը իր վիճակը բարելավեց, և Կոմիտասը նույնիսկ հորինեց դաշնամուրային մի քանի պար։ Սակայն աշնանը նրա վիճակը նորից վատացավ, և նրան ուղարկեցին՝ Կոստանդնուպոլսի զինվորական հոսպիտալ, իսկ երեք տարի անց՝ Փարիզի «Վիլ-Էվրարի» հոգեբուժարան։ Հետո 1922 թվականին նրան ուղարկեցին՝ ավելի համեստ և էժան «Վիլ-Ժուիֆ» հոգեբուժարան, որտեղ 1935 թվականին Կոմիտասը մահացավ։

   Լուիզ Ֆով-Հովհանիսյանը 1991 թվականին՝ պաշտպանեց դիսերտացիա, որտեղ նա ապացուցեց, որ Կոմիտասը ոչ մի հոգեկան հիվանդությամբ չի տառապել։ Լուիզ Ֆով-Հովհանիսյանի կարծիքով՝ Կոմիտասին խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարանից-հոգեբուժարան։ Նրան ասում էին՝ իբր Միջազգային երաժշտության կոմիտեն հրավիրում է նրան Փարիզ՝ կոնգրեսի։ Իրականում դա արել էին թուրքերը, նկատելով Կոմիտասի հետաքրքրությունը թուրքական իշխանության կոտորածության վրա։ Դրա վառ ապացույցը այն է, որ Կոմիտասին բուժում է թուրքական բժիշկ։ Այդ բժիշկը պետք է Կոմիտասի առողջությունը վատթարացներ։


среда, 26 сентября 2018 г.

ՀՀ-ի կառավարման ձևը

   Մինչև ապրիլ-մայիսյան թավշյա հեղափոխությունը պետական կառավարման մարմինները իմ կարծիքով ժողովրդի վստահությունը չէին վայելում, քանի որ ամբողջ կառավարման համակարգը կոռումպացված, ոչ պրոֆեսիոնալ ղեկավարներից էր կազմված։ Մայիս ամսից սկսած Հայաստանում ղեկավարությունը վայլում է ժողովրդի վստահությունը։ Դրա վառ ապացույցն էր սեպտեմբերի 23-ին անցած քաղաքապետի ընտրությունը, որտեղ գործող իշխանության թեկնածուն ստացավ 80%-ից ավել քվե։
   Հայաստանը խորհրդարանական հանրապետությունում է, որում նախագահին 7 տարի ժամկետով ընտրում է ազգային ժողովը։ Նա պետք է լինի՝ անկուսակցական։ Երկրի առաջին դեմքը՝ վարչապետն է․ նա է որոշում կառավարության քաղաքականությունը, ղեկավարում անվտանգության խորհուրդը, նրան են պատկանում զինված ուժերը։ Վարչապետի թեկնածությունը առաջադրվում է՝ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող ուժի կողմից, իսկ նախագահը պարտավոր է այն հաստատել։

понедельник, 24 сентября 2018 г.

Հայ ազատագրական պայքարը ռուսահայերի կողմից

   Մովսես Սարաֆյանը Աստրախանցի վաճառական էր։ Նա Ռուսական կառավարությանը ներկայացրել էր հայկական հողերի ազատագրական ծրագիր։ Ըստ այդ ծրագրի հայկական հողերը պատք է ազատագրվեին պասկա-թուրքական լծից համատեղ կամավորական ջոկատներով, որոնք կազմված էին հայկական և վրացական կամավորականներից և ռուսական բանակից։ Այդ կերպ ազատագրված հայաստանը պետք է դառնար անկախ թագավորություն, Ռուսաստանի հովանու ներքով։

   Հովսեփ Արղության (1863-1925) Հայ դաշնակցական կուսակցության հիմնադիրներից է։ Նա դասավանդել է Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1889 թվականին անցել էր Արևմտյան Հայաստան, որտեղ ներգրավվել էր հեղափոխական շարժման մեջ։ 1890 թվականին ձերբակալվել է տրապիզոնում, և որպես Ռուսհպատակ հանձնվել էր ցարական իշխանությանը։ Ազատվելուց հետո շարունակել է պայքարը, մասնակցել էր առաջին համաշխարհային պատերազմին։ Առաջի հանրապետության խորհրդարանի անդամ է ընտրվել, ապա խորհրդային կարգերի հաստատումից հետո մեկնել էր փարիզ, և այնտեղ երեք տարի անց մահացել։

   Հովսեփ արքեպիսկոպոս Արղության (1743-1801) ազգային ազատագրական գործիչ։ 1769 թվականին ձեռնադրվել էր եպիսկոպոս 1773 թվականին դարձել էր ռուսհայոց թեմի առաջնորդ։ 1780 թվականին դարձել էր նաև ղրիմահայերի հոգևոր առաջնորդ։ Նրա օգնությամբ 12600 ղրիմահայ արտագաղթել են Ռուսաստան, հիմնելով հինգ գյուղ և Նոր Նախիջևան քաղաքը։ Հովհանես Լազարյանի հետ կազմում է Հայաստանի ազատագրության և հայ-ռուսական դաշնագրի 18 հոդվածից կազմված մի նախագիծ, որում առաջարկում է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել հավիտենական դաշինք։ Ըստ դրա ռուսները Հայաստանում ունենալու էին մի որոշ քանակի զորք, հայոց թագավորը ընտրվելու էր ռուսական կայսրի կողմից։ Մայրաքաղաքը պետք է դառնար Անին կամ Վաղարշապատը, Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրել նավահանգիստ, կալվածքները վերադարցնել նախկին հողատերներին, սակայն գյուղացիները լինեին ազատ։

суббота, 22 сентября 2018 г.

մարդը ՀՀ-ի սահմաադրությունում

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները

  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անխակտելի հիմքն է:
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
  3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Հոդված 23. Մարդու արժանապատվությունը
Մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Հոդված 24. Կյանքի իրավունքը
  1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:
  2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:
  3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

четверг, 20 сентября 2018 г.

Միջավայրի համագործակցությունը

1.     Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայրի որակը:

Իմ շրջակա միջավայրում գտնվում է լիքը՝ աղմկային և կենցաղային աղբ։ Կենցաղային աղբը մեծ քանակով գտնվում է Մասիվի «Բուսաբանական այգում», նա այնտեղ հավաքվում էր դարերով և նույնիսկ որոշ աղբերի վրա պահպանվել էր ժամկետը։ Այնտեղ շատ ահավոր հոտ էր, այնտեղ գտնվում էր մի մեծ պլաստիկ տարա, որը ես փորձում էի բարձրացնել։ Բայց չկարողացա՝ ձեռքերի զբաղվածության, և շատ վատ հոտի պատճառով։ Իսկ մայրիկս այդ աղբի մեջ ճարել էր՝ մի մեծ երկաթե աստիճան։ Այդպիսի կեղտոտ քաղաքում ենք մենք ապրում։
2.     Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:

Իմ միջավայրը խանգարում է ինձ իր աղմուկով, իսկ հարազատները իրենց ուշ հասկացողությամբ։ Իմ միջավայրի 99% մարդիկ աղմկում են, և աղմկում են համարյա միառժամանակ։ Իսկ իմ որոշ զրուցակիցները, որոնցից մի մասը դա իմ որոշ հարազատներն են՝ առաջացնում են իմ մոտ դեպռեսիա՝ չհասկանալով առաջին անգամից։

среда, 19 сентября 2018 г.

քաղաքագիտություն


Առաջադրանք 1. Սահմանե՛ք «Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ»

   Քաղաքականություն նշանակում է՝ պետության, կառավարման, արվեստ, այսինքն՝ պետության ներքին և արտաքին նպատակների իրականացման եղանակ։

   Քաղաքականությունը, այսինքն՝ հասարակության և պետության կառավարման գործունեությունը հետազոտող գիտությունը կոչվում է քաղաքագիտություն։ Քաղաքականությունը գործուղություն է՝ ուղղված հասարակական կյանքի կառավարմանը և կարգավորմանը։

   Քաղաքական համակարգը գործող կառուցակարգ է, որի միջոցով լուծվում են քաղաքական կառավարման հիմնախնդիրները, ընդունվում են քաղաքական որոշումներ։

հայ ազատագրական պայքարը հնդկահայերի կողմից

Հովսեփ Էմին

Картинки по запросу Հովսեփ Էմին
   Էմինը ծնվել է 1726 թ Պարսկաստանի Համադան քաղաքում, որտեղից նրանց ընտանիքը տեղափոխվել է Կալկաթա։ Նա ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծին ենթակա հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ ականատես էր Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը։
   Երիտասարդ Էմինը որոշում է մեկնել Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը։ Նրան ոգևորում էին Արցախի և Սյունիքի ազատագրական հերոսական պայքարի մասին տեղեկությունները։
   1751 թ Էմինը ծառայություն է մտնում բրիտանական մի նավում և ուղևորվում Անգլիա։ Նա ընդունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիա, որտեղ հմտանում է ռազմական գործի մեջ։
   1759 թ Հ Էմինը գալիս է Հայաստան, և ծանոթանում է տիրող իրավիճակին։ Նա համոզվում է, որ հույսը արժի դնել Վրաստանի կամ էլ Ռուսաստանի վրա։ Վերադառնալով Անգլիա՝ Էմինը դիմում է ռուսական դեսպան Գոլիցինին։ Որից ստանում է հանձնարարական նամակ, վարչապետ Վորոնցովին ուղղված, և մեկնում է Պետերբուրգ։ Վորոնցովին Էմինը ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը։ Նա մտադիր էր՝ օգնել վրաց թագավոր Հերակլ Բ-ին՝ պայքարել Թուրքիայի դեմ։ Վրաց թագավորը համաձայնվում է օգնել Էմինին, և հանձնարարում նրան վարժեցնել վրաց զորքերը եվրոպական ռազմական արվեստով։

воскресенье, 16 сентября 2018 г.

Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարնորը

Картинки по запросу դավիթ բեկ
 Վրաց թագավոր Վախտանգ Զ-ի բանակում ծառայող հայ զինվորները՝ Դավիդ բեկի գլխավորությամբ 1722 թվականին ուղևորվեցին Սյունիք։ Դավիդ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ։ Առաջին հաղտական մարտը տեղի ունեցավ ջևանշիր քոչվոր ցեղի դեմ։ Հայկական ուժերը միավորելու և ոգևորելու համար կարևոր էր Տաթև գյուղի գրավումը։ Նրանց դեմ միավորվեցին մահմեդական տիրակալները։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1723 թվականին Չավնդուրի մոտ,  որտեղ հայերը հաղթեցին։ Նրանք գրավեցինք նաև Զևայի բերդը, ապա Որոտան բերդը, որի չորս գրոհները հակառակորդի կողմից ետ մղվեցին, սակայն ի վերջո բերդը գրավվեց։
 

суббота, 15 сентября 2018 г.

Մաքուր շրջապատ

Այսօր ընկեր Էմանուելի գլխավորությամբ մենք գնացել էինք բուսաբանական այգի։ Մենք մասնակցում էինք մի մեծ էկոլոգիական միջոցառման, որի նպատակն էր մաքրել այգին աղբից։ Կենտրոնական մասում այգին շատ գեղեցիկ էր և մաքուր.

Բայց երբ միքիչ շեղվեցինք այգու կենտրոնից ականատես եղանք այն աղբին, որը տարիներով կուտակվում էր։ Մենք մեծ եռանդով անցանք աշխատանքի և մեծ քանակով աղբ հավաքեցինք։


 Հոգնած բայց մեծ ոգևորությամբ վերջացրեցինք մեր աշխատանքը։


четверг, 13 сентября 2018 г.

Հրանտ Դինք


համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ով է Հրանտ Դինքը
Картинки по запросу հրանտ դինք  Հրանտ Դինք (արևմտահայերեն գրությամբ՝ Հրանդ Տինք), ծնվել է սեպտեմբերի 15-ին 1954 թվականին({{padleft:1954|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:15|2|0}}) Մալաթիայում, մահացել է Թուրքիայում (Ստամբուլում) հունվարի 19-ին 2007 թվականին({{padleft:2007|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:19|2|0}}), պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականերից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։
  Հրանտ Դինքը 7 տարեկան ժամանակում գախթում է Մալաթիայից Ստամբուլ։ Ավարտում է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության և փիլիսոփայության ֆակուլտետը։ Ծառայությունից հետո դառնում է լրագրող, և 1996 թվականում հիմնում է «Ակոս» երկլեզու թերթը։ Ունի երեք զավակ։

понедельник, 10 сентября 2018 г.

Հայ ազատագրական պայքար

Իմ կարծիքով՝ մենք հայերս պետք է ապավինենք միայն մեր ուժերին, այն ոչ թե եվրոպական կամ ռուսական ուժերի վրա։ Այս եզրակացությանը ես եկել եմ ուսումնասիրելով հայոց պատմությունը։ Երբ ուսումնասիրում ենք հայկական կոտորածները և պատերազմները, մենք հասկանում ենք՝ որ կարողացել ենք հաղթել միայն այն դեպքում երբ հույսը դրել ենք հայ զինվորի վրա։ Դրա ապացույցը եղել է Արցախյան հաղթանակը։ Ավելի վաղ շրջանում՝ Սարդարապատի հաղթանակը։ Այսօր երբ ռուսաստանը զենք է վաճառում ադրբեջանին, իսկ եվրոպացիները պաշտպանում իրենց նավթային շահերը, հայ զինվորը մեր կայունության միակ երաշխիքն է։ ԵՎ այդպես եղել էր միշտ։

четверг, 6 сентября 2018 г.

Հայ Մուկը


Հարցեր և առաջադրանքներ

  • փորձիր նկարագրել կամ պատկերել Վախ ասվածը:

Վախը դա այն զգացողությունն է՝ երբ մարդը կամ էլ կենդանին ինչ-որ բանի պատճառով շփոթվում է։ Վախը կարով է մեզանից թույլ, կամ էլ անվտանգ բանի հանդեպ՝ թուլություն և շփոթմունք առաջացնել։ Վախից շատ կայսրներ նույնիսկ պատերազմներ են հայտարարել։ Բայց եթե մենք հավաքենք մեր գիտակցությունը և կարողանանք ադապտացվել իրավիճակին՝ մենք հեշտությամբ կկարողանանք դուրս գալ անելանելի վիճակից։

  • ինչով Արտաշը նման չէր մյուս մկներին։

Արտաշը ուրիշ մկներից տարբերվում էր խիզախությամբ։ Այնպես ոնց-որ ինքը վախեցրեց Ռալֆին, դա կարող էր անել միայն խիզախությամբ և ինքնակամքով տարբերվող մուկը։ Այդպես էլ մարդիկ, մարդը գերի է իր վախերի և եթե ինքը կարենա պայքարել նրանց դեմ, ապա նա չի մահանա, և ոչ էլ կվնասվի որևէ մանրուկից։

  • այս պատմությունը դաս եղավ քեզ համար, թե ոչ:

դժվար է ասել, որովհետև մենք բոլորս մեր վախերի գերիներն ենք։ ԵՎ մենք կարող ենք գիտակցել այն, որ վախը դա հոգեկան խոչնդոտ է, բայց միևնույն է մենք շարունակելու ենք ինչ-որ բանից ընկճվել։ Սակայն ամեն դեպքում պետք է փորձել հաղթահարել վախը։ Եթե մարդը գնա իր վախերի ետևից, չպայքարի նրանց դեմ՝ իր կյանքը կդառնա սարսափելի։

Հակոբ Ջուղայեցի

Հակոբ Դ Ջուղայեցի, հայ հոգևորական, ամենայն հայոց կաթողիկոս 1655-1680 թվականներին։
Հակոբ-Ջուղայեցի-կաթողիկոս.jpg 1655 թվականի ապրիլի 8-ին օծվելով Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարճ ժամանակ անց այցելել է Սպահան՝ նպատակ ունենալով հանդիպելու այդ ժամանակ Մայր Հայրենիքի հասարակական-քաղաքական, գիտամշակութային ու գաղափարական-եկեղեցական կյանքին տոն ու ընթացք տվող Ջուղայի հայության հետ, ինչպես նաև տեսակցել պարսից շահի հետ։ Արժանանալով պարսից շահի ընդունելությանն ու բարյացակամ վերաբերմունքին՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարողացել է կարգավորել Մայր Աթոռի առջև ծառացած խնդիրները և իրավունք ստացել ծավալելու տնտեսական-բարենորոգչական, շինարարական ու լուսավորական գործունեություն։ Այդ տեսակետից նրա առաջին ձեռնարկումը եղավ Մայր Տաճարի զանգակատան ընդհատված շինարարության վերսկսումն ու ավարտումը, որի օծումը տեղի ունեցավ 1658 թվականի սեպտեմբերին, Խաչվերացի օրը։
 Հակոբ Դ Ջուղայեցին, ձեռնամուխ լինելով Մայր Աթոռի տնտեսության բարեկարգմանը, ձեռք է բերում վանքապատկան նոր գյուղեր ու կալվածքներ, կառուցում ջրանցքներ, ջրամբարներ, ջրաղացներ և համանման այլ շինություններ։ Շարունակելով Փիլիպոս Ա Աղբակեցու կրթական ու լուսավորական գործունեությունը՝ Հակոբ Դ Ջուղայեցին զարկ է տալիս Մայր Աթոռի մշակութային ու մատենագրական կյանքին, մասնավորապես ավարտին է հասցվում Փիլիպոս Ա Աղբակեցու մահից հետո ընդհատված «Գիրք պատմութեանց» կոթողային երկը, իսկ տպագրական գործունեության նպատակով Եվրոպա է գործուղել նախ Մատթեոս Ծարեցուն, ապա Կարապետ Ադրիանացուն, իսկ 1662 թվին՝ Ոսկան Երևանցուն, որը հսկայական ջանքերի գնով կատարել է գիտահրատարակչական իսկական սխրանք. 1666 թվին սկսեց և 1668 թվին ավարտին հասցրեց Աստվածաշնչի հայերեն առաջին հրատարակությունը։
 Հակոբ Դ կաթողիկոսը մեծամեծ գործերով և արժանի հովվապետության շնորհիվ ժամանակակիցների հիացմունքին ու գովասանքին է արժանացել և ունեցել է մեծ հեղինակություն։ Նույնիսկ նրա հեղինակությունը ճանաչում էր Աղվանից եկեղեցին։ Հայրապետի իշխանությունը տարածվում էր նաև թուրք իշխանների և Երևանի խաների վրա։

среда, 5 сентября 2018 г.

Իսրայել Օրի

 Իսրայել Օրի (1659-1711), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ է: Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։
 Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը:
 1680 թվականին Օրին մեկնել է Վենետիկ1683 թվականին՝ Փարիզ, որտեղ ծառայել է ֆրանսիական բանակում, մասնակցել է Անգլիայի հետ պատերազմին, գերի ընկել: Ազատվելուց հետո մեկնել Գերմանիա:
Israel Ory.JPG 1698 թվականին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներինԱմենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։
 1698 թվականի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III–ի համաձայնությունը և 1699 թվականին ուղևորել Հայաստան։
 Հայաստանում և Վրաստանում իրադրությունը կտրուկ փոխվել էր։ Նախկինում ապստամբ Գեորգի XI–ը հնազանդվել և գտնվում էր Սպահանում, իսկ Հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին ու Գանձասարի Սիմեոն կաթողիկոսը չեն արձագանքել Իսրայել Օրու ձեռնարկմանը։
 Իսրայել Օրուն հաջողվել է Անգեղակոթ ավանում ապրիլին գումարել Սյունիքի 11 մելիքների խորհրդաժողով, որտեղ կազմվել են գրություններ՝ ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, ավստրիական կայսրին, Տոսկանայի դքսին և ռուսաց ցար Պետրոս Մեծին՝ Հայաստանի ազատագրության գործին սատարելու խնդրանքով։