понедельник, 29 октября 2018 г.

ՄԱԿ

   Միավորված Ազգերի Կազմակերպությունը կամ ՄԱԿ-ը Միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման, երկրների միջև համագործակցության զարգացման նպատակով։
   Նրա գործունեության հիմքերը և կառուցվածքը մշակվել են Երկրորդ  Համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան կոալիցիայի առաջատար անդամների կողմից։ «Միացիալ ազգեր» անվանումը առաջին անգամ օգտագործվել է 1942թ. Հունվարի 1-ին ստորագրված Միացիալ Ազգերի հռչակագրում։
ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան- Ֆրանցիսկոի կոնֆերանսում, որը տևել է 1945թ. Ապրիլից հունիս, և ստորագրվել է 1945թ. Հունիսի 26-ին`   51 պետությունների ներկայացուցիչների կողմից։ Կանոնադրության ուժի մեջ մտնելու տարեթիվը (հեկտեմբերի 24) նշվում է որպես Միացիա Ազգերի Կազմակերպության Օր։

четверг, 18 октября 2018 г.

Հայոց Սրբերը


   Բնութագրելով ՍՄաշտոցի և ՍՊարթևի գործերը՝ Լեոն գրում է«Նրանք առաջին էին՝ որոնց հայացված եկեղեցու համար՝ գրեցին և երգեցին հայերեն երգեր։ Իրենց գործերը շարունակեցին իրենց աշակերտները, որոնք ոսկեդարին հանձնեցին իրենց պայծառ գրերի՝ մի մեծ շարք։»

   Խորենացին՝ Մաշտոցի մասին գերեզանցել է՝ «Նր հոգու մեջ չկար՝ ստի և հանցագործության համար տեղ, այն միայն բարի և ազնիվ մարդու, այդ իսկ պատճառով ես նրան հարգում եմ։ Նա պայծառ էր իր գործերով։»

   Ըստ Կորյունի, Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։

   Արևելյան Հայաստանում՝ իր շրջագայություններից մեկում՝ նա հայտնվում է Բուն Աղվանքում, որտեղ Բենիամին եկեղեցու օգնությամբ ստեղծեց տառերը։

   Իսահակ Պարթևը Ներսես կաթողիկոսի որդին է, Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որը 387թ-ին 52 տարեկանում դառնում է հայոց հայրապետական աթոռի գահակալը։ Պարթևը ունի՝ երաժշտական, լեզվագիտական և հռետորական կրթություն, և այդ՝ կրթության շնորհիվ՝ մեծ նպաստ է բերել՝ հայոց մշակույթին։ Մեսրոպ Մաշտոցի հետ դարձան՝ հայ դպրության և եկեղեցական մատենագրության հւմնադիրներ։

Վարչապետի հրաժարականի քննարկում

 Հայաստանի վարչապետի հրաժարականը, իմ կարծիքով, ունի որոշակի ռիսկեր։ Այդ ռիսկերի լրջությունը հասկանում է առաջին հերթին հենց ինքը՝ վարչապետը։ Այն խոստումներին, որոնք Փաշինյանին են տվել դեպուտատներ,՝ դժվար է լիովին հավատալ։ Այդ եզրակացությունը կարելի է անել այն քվեարկությունից, որը անցավ խորհրդարանում մայիսի մեկին, երբ Հանրապետական կուսակցությունը խոստացել էր ապահովվել Փաշինյանի ընտրության համար անհրաժեշտ ձայները, սակայն դա տեղի չունեցավ։ Փաշինյանը այս ամենը հասկանալով, դիմեց հրաժարականի քայլին, քանի որ գործող խորհրդարանի հետ չէր կարող աշխատել այնպես, որպեսզի ապահովեր ժողովրդի այն իղձերը, որի սպասումները ուներ ժողովուրդը հեղափոխությունից հետո։
   Ես շատ կցանկանայի, որ մեր դեպուտատները լավ իմանային համաշխարհային պատմությունը։ Չնայած նրա, որ մեր հեղափոխությունը սիրո և համերաշխության հեղափոխություն է, պատմությանը քաջ հայտնի է Դեֆենեստրացիա հասկացողությունը- պատուհանից դուրս նետելը։ 1419 թ․-ին և 1618-թ․-ին Չեխիայում ժողովուրդը պատուհանից դուրս է նետել գործող իշխանություններին։ Ինձ թվում է, որ եթե մեր դեպուտատները շարունակեն չհասկանալ այս պահը, ժողովուրդի համբերության բաժակը կլցվի և կարող են տեղի ունենան տարբեր զարգացումներ։ Ինչպես հայտնի արտահայտությունում՝ սիրելուց մինչև ատելը մեկ քայլ է և տա Աստված՝ այդ քայլը անելու կարիք չլինի։

Սուրբ Մեսրոպ Մաշտոց


   1979 թվականից սկսած, երեք տարին՝ մեկ անգամ, Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է սուրբ թարգմանչի օրերը։ Այդ տոները ավելացրել են օրացույցի մեջ՝ Մեսրոպ Մաշտոցի աշակերտները։
   Պատմահայր Խորենացին վկայում է, որ «Մեսրոպ Մաշտոցն՝ ապավինում էր Աստծուն՝ իր աղոթքներով։ ԵՎ Աստված, որը կատարում է իրենից վախեցողների կամքը, լսում է՝ Մեսրոպ Մաշտոցի աղոթքները։ Աստվածն գրերի տեսքով ցույց է տալիս՝ իր հարգանքը Մեսրոպ Մաշտոցին։ Հենց Աստծու օգնությամբ Մեսրոպ Մաշտոցը գրում է այդպիսի՝ արվեստագետ բաներ։»

   Մեսրոպ Մաշտոցն առաջին անգամ թարգմանել է՝ սուրբ գրքի հետևյալ տողը՝ «Ճանաչել զիմաստութիվն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։

   Սահակ Պարթևի և Մաշտոցի ջանքերով Հայաստանում բացվում են դպրոցներ, որտեղ՝ Մաշտոցն ու Պարթևը սովորեցնում են աշակերտներին՝ հայ գրերը և թարգմանչական արվեստը։ Նրանց շնորհիվ աշակերտներից շատերը դարձան թարգմանիչ։ Նրանք թարգմանեցին ասորենից և հունարենից՝ Աստվածաշունչը, իսկ Մաշտոցն ու Պարթևը այն խմբագրեցին։ Այդ թարգմանությունը այնքան կատարյալ է, որ իրեն մինչև հիմա կոչում են «Թագուհի Թարգմանութեան»։
   Հնագույն և միջնադարյան հայերեն թարգմանությունները ներկայացնում էին մեծ արժեքավորում՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ասորեստանում և Հունաստանում, քանի որ այդ գրերում պահպանվել է իրենց պատմական արժեքների մեծ մասը։


   Հայ բժշկապետերը հիշում են շատ հույն և արաբ և այլ ազգի բժիշկներ, որոնց անունները և գործերը՝ պահպանվել են միայն գրաբարյան թարգմանությունների մեջ։
   Թարգմանությունները շարունակվում էին նույնիսկ միջին դարում։ Հայերեն լեզու թարգմանված էին Հին ֆրանսերեն, հուներեն, արաբերեն, ռուսերեն և այլ լեզուներով մեծ գործեր։ Այդ գործերը, որոնք թարգմանված էին հայերեն՝ բժշկության, փիլիսոփայության, աշխարհագրության, միջնադարյան գրականության և այլ մեծ գործեր են։ 19-20-րդդարերի համաշխարհային գրականության գործերը հայերեն են թարգմանել Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Խաչիկ Դաշտենցը, Եղիշե Չարենցը և ուրիշները։
   Թարգմանիչները ունեն նույնիսկ սեփական տոնը, որը նշվում է Սեպտեմբերի 30-ին։

вторник, 16 октября 2018 г.

պատմության տննային առաչադրանք

Համեմատե՛ք հայ ազատականների, պահպանողականների և ազգայնականների գաղափարներն ու տեսակետները, նշե՛ք դրանց առանձնահատկություններն ու ընդհանրությունները
   XIX դարի կեսերին՝ Հայաստանում տեղի ունեցավ՝ սոցիալ-տնտեսական ու քաղաքական փոփոխություններ, որոնց վրա ազդեցություն թողեցին Արևմտյան Եվրոպայում և ռուսաստանում տեղի ունեցող հեղափոխական շարժումները։ Հայաստանում քննարկում էին երկրի ապագան, սոցիալական ու ազգային ազատությունը, եկեղեցու լեզվի հարցերը։ Այս քննարկման արդյունքում ձևավորվեցին՝ տարբեր հասարակական-քաղաքական հոսանքներ, որոնցից ամենա նշանավորն էին՝ պահպանողական ու ազատական(լիբեռալ)։
   Պահպանողականների կարծիքով հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը՝ միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է։ Առաջնային էին համարում՝ միապետական համակարգի միավորումը, գրաբարյան հայերենը, եկեղեցու բարոյական նկարագիրը։ Նրանք հանդես էին գալիս՝ ամբողջ ազգի անունից, թեև ամենից առաջ արտահայտում էին՝ գյուղացիների, քաղաքի արհեստավորների ու մանր արևտրականների շահերը։ Կարևորում էին հասարակության համար՝ կրթված անհատներ պատրաստելը։ Ճանաչված դեմքերից են՝ Գաբրիել Այվազովսկին, Մարկոս Աղաբեկյանը, գրող Ծերեթելին։
   Ազատական հոսանքը հանդես եկավ՝ հայության եվրոպականացնելու, ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու նպատակով։ Նրանք քննադատում էին առկա եկեղեցին, սակայն հաճախ այն հասնում էր ծայրահեղության։ Ազատամիտները պնդում էին՝ հրաժարվել գրաբարից, և անցնել աշխարհաբարին։ Նրանց մեծ մասը դեմ էր հեղափոխական գործողություններին։ Կարևորում էին ազգի ինքնորոշման հարցը։ Նրանցից նշանավորներն էին՝ Ստեփան Ոսկանյանը, Գրիքոր Օտյանը, Հակոբ Պարոնյանը։
   Ազգայնականները XIX-երրորդ դարի կեսին ամրապնդվեցին՝ ազգայնական և սոցիալիստական ուղղությունները։ Միքայել Նալբանդյանը դարձավ ազգային հեղափոխական-ժողովրդական ուղղության հիմնադիրը։ Նա ուզում էր՝ ազգային արժեքները մոտիկացնել եվրոպական արժեքներին։ Նրա համար օրինակ էր ծառայում ռուսական աբստամբական շարժումը, նպատակն էր՝ հավասար և արդար հասարակարգի՝ սոցիալիզմին հասնելը։

понедельник, 15 октября 2018 г.

Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն



Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ

пятница, 12 октября 2018 г.

ժողովուրդ

Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները։
   Հակաժողովրդավարական ռեժիմը ձևավորվում է այնտեղ, որտեղ չկա զարգացած քաղաքացիական հասարակություն, իրավական պետություն, օրենքի գերակայունություն։ Այնտեղ իշխանությունը անվերահսկելի է, անսանձ։ Այնտեղ պետությունը ճնշում է՝ անհատին, ոտնահարում իրա իրավունքները։ Հակաժողովրդավարական ռեժիմը՝ անտեսում է՝ ազգային փոքրամասնությունների շահերը, մարդկանց կրոնական համոզմունքների առանձնահատկությունները։ Հակաժողովրդավարական ռեժիմի ըստ դասակարգման լինում է․
Ինքնակալական, Ամբողջատիրական, Բռնապետական, Միահեծանական։
   Ժողովրդավարական ռեժիմի դասակարգումը լինում է՝ Սոցիալական-Ժողովրդավարական և Ազատական-Ժողովրդավարական։ Ժողովրդավարական ազատական ռեժիմը ենթադրում է՝ մարդու բնական իրավունքների լայն շրջանակ, իրավական օրենքի գերակայունություն, ժողովրդաիշխանության իրականացում։ Այս ռեժիմը՝ կազմավորվում է՝ իրավական պետություններում։ Միայն ազատական ռեժիմը բավարար չէ՝ լիարժեք ժողովրդավարության հաստատման համար։ Այստեղ առաջանում է հարց՝ ինչն է ավելի կարևոր՝ անհատի ազատության սկզբունքը, թե սոցիալական հավասարության սկզբունքը։ Այս հարցի պատասխանն է ազատական-իրավական պետությունը՝ դարձնել սոցիալական, մարդասիրական պետություն։
   Վերջի իրադարձություններից հետո՝ Հայաստանի հանրապետությունում՝ ձևավորվում է ժողովրդավարական կառավարման ձև։ ԵՎ նա ավելի կհաստատվի՝ խորհրդարանական ընտրություններից հետո։

среда, 10 октября 2018 г.

իրավունքի առաչադրանք

Որպես կազմակերպության ղեկավար (կամ իրավախորհրդատու) որոշել, արդյոք իրավաչա՞փ է աշխատողի պահանջը եթե այո, ապա նշված իրավանորմո՞վ է կարգավորվում աշխատողի՝ կրճատ աշխատաժամանակով աշխատելու իրավունքը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:
   Ես կթողնեյի՝ այն պայմանով, որ կկրճատեյի իր ընդմիջման ժամանակը։ Այդ որոշմանս բացատրությունը այն է, որ ինքը իրավունք չունի աշխատել 36 ժամից քիչ, իսկ եթե նա գնա՝ համ 45 րոպեանոց ընդմիջմանը, համ էլ 45 շուտ դուրս գա աշխատանքից՝ նա ուղղակի չի տեղավորվի այդ 36 ժամի մեջ։ 140-երրորդ հոդվածի՝ առաջին մասում գրված է, որ եթե աշխատողը չունի առողջության հետ խնդիրներ, նա պետք է՝ պարտավոր աշխատի 36 ժամից ոչ պակաս, այդպես եմ ես հիմնում իմ որոշումը՝ կրճատել այդ աշխատողի ընդմիջման ժամը։

понедельник, 8 октября 2018 г.

հայկական հարցի ձախողվումը

Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը
   19-րդ դարի կեսերին եվրոպական մեծ տերությունների միջև սրվեց պայքարը Օսմանյան կայսրության ազդեցություն տարածելու համար։ Միջազգային հարաբերություններում այդ հիմնախնդիրը, որն առաջ էր եկել դեռ 18-րդ դարի վերջերին, կոչվեց Արևելյան հարց։ Այդ հարցի դրսևորումներից էր Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր երկրների վեճը։
   Հետագա սրումը 1853 թվականին բերեց ռուս-թուրքական պատերազմի։ Ռուսները պարտություն կրեցին։
   Արևմտյան Հայաստանի՝ որպես Օսմանյան կայսրության ենթակա տարածքի խնդիրն ուղղակիորեն դառնում է Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս և շուտով Հայկական հարց անունով հայտնվում միջազգային դիվանագիտության կիզակետում։

четверг, 4 октября 2018 г.

Շարադրություններ

Գարուն սեր
   Մի տղա կար, նա շատ էր սիրում գարունը, որովհետև գարնանը սկսում էն՝ ամենահետաքրքիր տոները, և ծաղկում են՝ համարյա բոլոր ծաղիկները։ Մի օր այդ տղան հանդիպում է առվակի մոտ՝ մի աղջկա, որը շատ անտրամադիր էր։ Տղան մոտենում է այդ աղջկան և հարցնում է՝ թե ինչ է կատարվել։ Աղջիկը ասում է
   Ես գարունը չեմ սիրում։
   Բայց ինչո՞ւ։ - հարցնում է տղան։
   Գարնանը արթնանում է լիքը միջատ և ճվճվում լիքը ծիտ։
   Բայց դա շատ լավ է։ - ասում է տղան։
   Ի՞նչն է դրա մեջ լավը։ - ասում է աղջիկը։
   Իսկ դու լսիր՝ թե ինչ հավես են ծլվլում ծիտիկները, և ինչքան հավես և սիրուն միջատներ կան։
   Աղջիկը դա նկատեց՝ և ինքնել սիրահարվեց գարնանը։ Եվ դեռ երկար առվակի մոտ խաղում էին աղջիկն ու տղան։ Հիմա աղջիկը նույնիսկ չի կարող բացատրել՝ թե ինչու էր ատում գարունը։ Գարունը իր սիրով ուրախացնում է բոլորին։

среда, 3 октября 2018 г.

գործառությունները

Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները։
   Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք արտահայտվում են՝ պետության հասարակական առաքելությունը, նշանակությունը, ուղղված են հասարակության պետական կառավարման խնդիրների ու նպատակների իրագործմանը։ Գործառությունների շրջանակը կախված է՝ պետության խնդիրներից։ Խնդիրը այն է, ինչ որ լուծում է պահանջում, իսկ գործառություն այդպիսի լուծմանը ուղղված գործողության տեսակն է։
   Ներքին գործառությունը ուղղված է՝ երկրի ներքին խնդիրների լուծմանը, իսկ արտաքինը՝ այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատմանը, դրանց զարգացմանը, երկրի պաշտպանությանը։
   Ներքին գարծառություն - տնտեսական գործառություն, ֆինանսավարկային, սոցիալական, կրթամշակույթային, իրավաբանական, բնապահպանական։

вторник, 2 октября 2018 г.

Ռուս-թուրքական, և ռուս-պարսկական պայմանագրերը

   Ներկայացրե՛ք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք։
   1813 թվականի Հոկտեմբերի 12-ին Արցախի՝ Գյուլիստան գյուղում՝ կնքվում է հաշտության պայմանագիր։ Ի թիվս այլ տարածքների՝ Ռուսաստանին է անցնում նաև Արևելյան Հայաստանի զգալի հատվածը՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը։ Երեվանի և Նախիջևանի խանությունները շարունակում են մնալ՝ Պարսկաստանի տիրապետության տակ։
   1828 թվականի Փետրվարի 10-ին Թավրիս-Թեհրան ճանապարհին գտնվող Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր։ Արևելյան Հայաստանի մի մեծ հատված Երևանի և Նախիջևանի խանությունները, անցնում են Ռուսաստանին։ Սակայն Արաքս գետից հարավ ընկած պատմական Պարսկահայքի և Ատրպատականի գավառները վերադարձվում են պարսիկներին։
   Իմ գնահատականով այս պայմանագրերի շնորհիվ՝ Հայաստանը չդարձավ անկախ, և պարսկական լծից՝ անցավ ռուսական լծի տակ։ Բայց դա ուներ մի փոքր դրական կողմ, հաշվի առնելով, որ Ռուսաստանը այդ շրջանում ավելի ցիվիլ պետություն էր, ինչպես նաև քրիստոնյա պետություն էր։ Այդ հանգամանքները ունեին մի փոքր դրական նշանակություն։