ընտրիր քեզ հոգեհարազատ մեկ կամ երկու բանաստեղծություն, սովորիր անգիր
Աշուն
Աշնան օրերն
են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:
Բարդին էլ
չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:
Կարմիր խարույկ
է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…
Քամին շատ
էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:
·
Համո Սահյանի բանաստեղծությունների` քեզ դուր եկած տողը դարձրու շարադրության վերնագիր և գրիր:
Քամին շատ էր թափառել
Քամիները շատ են թափառում,
չեք հավատում՝ հեսա կապացուցեմ։ Ուրեմն մի օր ես հանդիպեցի մի քամի, մի պահ այն
կանգնեց և ես հարցրեցի․
—
Ի՞նչ է եղել, քամի։
—
Շատ եմ հոգնել, էլ Ամերիկայում
եմ թրջել, էլ Արկտիկայում, էլ Եվրոպայում՝ շատ եմ հոգնել թափառական կյանքից։
—
Դու իսկականից ես այդքան
շատ թափառել։
—
Այո՝ մանչ։- ասեց ինձ քամին։-
Ես այդքան շատ եմ թափառել, որ իմ վրա էլ հալ չմնաց։ Ես եղել եմ համարյա ամեն տեղ և
թափառել եմ համարյա անկանգառ՝ օրինակ ես եղել եմ՝ Մոսկվայում, Փարիզում,
Լոնդոնում, Սիբիրում։
—
Իսկ դու եղե՞լ ես տաք
երկրներում։- հարցրեցի ես քամուն։
—
Ոչ, ես չեմ եղել տաք
երկրներում, քամիները այնտեղ լինում են շատ հազվադեպ։ Լավ, քանի ես խոսեցի արդեն
լավ հանգստացա, ես հիմա պետք է թրջեմ ուրիշ երկրներ։
—
Հաջողություն քամի։
—
Հաջողություն մանչ։