Հունիսյան ամառային ճամբար 30.05.2019
Կրթությունից դուրս մնալու հետևանքով երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը Հայաստանում կրում է համակարգային բնույթ, որի պատճառներն են թե օրենսդրական թերի կարգավորումները, թե գործնական խնդիրները: Այս խնդրին անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանն իր 2016 թվականի զեկույցում:
Կրթությունից դուրս մնալու հետևանքով երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը Հայաստանում կրում է համակարգային բնույթ, որի պատճառներն են թե օրենսդրական թերի կարգավորումները, թե գործնական խնդիրները: Այս խնդրին անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանն իր 2016 թվականի զեկույցում:
Պաշտպանն արձանագրել է, որ կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ հստակ և միասնական վիճակագրական տվյալներ առկա չեն:
Պաշտոնական թվերով՝ 2015-2016 ուսումնական տարվա սկզբին Հայաստանում հանրակրթությունից դուրս է մնացել 302 երեխա: Բայց հատկանշական է այն, որ միայն Լոռու մարզում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը դեռևս 2014-2015 թվականներին փորձնական ծրագրի իրականացման արդյունքում հայտնաբերել է կրթությունից դուրս մնացած 228 երեխա: Ավելին, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված աշխատող երեխաներին վերաբերող հետազոտության արդյունքով էլ պարզվել էր, որ Հայաստանում կրթությունից դուրս մնացած 8 հազարից ավելի երեխա կա: Այսինքն, ըստ ՄԻՊ-ի, չկա հստակ տվյալ, թե ինչ իրավիճակ է այս առումով:
Երեխայի կրթությունից դուրս մնալու պատճառները տարբեր են՝ վատ սոցիալական պայմանները, երեխայի հաշմանդամությունը, երեխաների բացակայություններին իրավասու անձանց ոչ պատշաճ արձագանքը, երեխաներին աշխատանքի մեջ ներգրավելը, իսկ առանձին էթնիկ խմբերի դեպքում՝ անգամ երեխաների վաղ ամուսնությունը:
Ընտանիքների սոցիալական վատ վիճակով պայմանավորված արձանագրվել է երեխայի կրթությունից դուրս մնալու 191 դեպք, իսկ 87 դեպքում ծնողները երեխային թույլ չեն տվել հաճախել դպրոց: «Մանկական աղքատությունը Հայաստանում. Ազգային բազմակի և համընկնող խոցելիություն» 2016 թվականի արդյունքները ցույց են տալիս, որ 3-5 տարեկան երեխաների շրջանում սոցիալական անապահովությունն աճում է մինչև 53 տոկոս, քանի որ Հայաստանում 3-5 տարեկան երեխաների կեսից ավելին չի օգտվում վաղ կրթության որևէ ձևից:
Նշված վերլուծության 3-րդ խումբը 15-17 տարեկան դեռահասներն են, որոնց 12 տոկոսը դուրս է մնում կրթությունից: «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» 2016 թվականի զեկույցի համաձայն՝ 2015-2016 ուսումնական տարվա սկզբին հաշմանդամություն ունենալու պատճառով Հայաստանում հանրակրթությունից դուրս է մնացել 16 երեխա: Սակայն ոլորտի ներկայացուցիչների պնդմամբ՝ կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը հրապարակվածից ավելին է, հատկապես՝ մարզերում ու գյուղական համայնքներում:
Ըստ կրթության և գիտության նախարարության տվյալների՝ 2015-2016 ուսումնական տարում դպրոցից հեռացած (ուսումն անավարտ թողած) երեխաների ընդհանուր թվաքանակը կազմում է 260: Տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ երեխաների կրթությունից դուրս մնալու հիմնական պատճառը սոցիալական վատ պայմաններն են՝ 174 աշակերտ, ապա ծնողների՝ չթույլատրելու հանգամանքը՝ 61 դեպք:
Ըստ օմբուդսմենի՝ դպրոցից դուրս մնացած երեխաների կամ պարտադիր կրթություն չստացողների թվի վերաբերյալ հավաստի և իրական տվյալների ձեռքբերման առումով դժվարություն է առաջացնում նախ այն, որ օրենսդրությամբ տրված չէ «կրթությունից դուրս մնացած երեխա» հասկացության սահմանումը: Բացի այդ, խնդիրն այն է, որ Հայաստանում դպրոցից դուրս մնացած երեխաներին հետևելու և ուղղորդելու գործող համակարգ գոյություն չունի: Ավելին, հաճախ դպրոցում հաշվառված երեխաների թիվը կարող է հաճախող երեխաների թվից ավելի լինել: Պատճառը շարունակում է մնալ այն, որ հանրակրթական դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, ուստի ուսուցիչները հաճախ աշակերտների բացակայություններն օբյեկտիվորեն չեն գրանցում: Նույն խնդիրն առկա է նաև ներառական և հատուկ դպրոցներում, հատկապես հաշվի առնելով այն, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դպրոցը ստանում է 3-4 անգամ ավել ֆինանսավորում, քան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաների համար:
ՄԻՊ-ն իրավասու մարմիններին առաջարկում է աամրագրել «կրթությունից դուրս մնացած երեխա» հասկացությունը, ստեղծել և ներդնել կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման մեխանիզմ, վարել միասնական վիճակագրություն:
Երեխաների մեծ մասը մնում է առանց կրթութայն, կամ անավարտ է մնում նրանց գիտելիք ստանալը։ Հայաստանում 2014-2016 թվականները սոցիալական և այլ պատճառներով դուրս մնաց մոտ երեք հազար երեխա, իսկ դա արդար չի, որ երեխայի կրթական իրավունքը խաղտվում է։ Դրա մեջ կար նախկին իշանության անտարբերությունը և անպատասխանատվությունը։ Պարզ է, որ վերջին տարին այդ թիվը նվազել է, բայց երեխաներ, որոնց կրթական իրավունքը խաղթված է, մեկ է կան։