среда, 27 ноября 2019 г.

Աշուն


Մշուշների շղարշի տակ
   Մշուշների շղարշի տակ ես միշտ ինչ-որ ձայն եմ լսում։ Մի օր ես որոշեցի ստուգել թե ինչ է այնտեղ և տեսա մի աղվես և երկու ձագուկ։ Աղվեսը մտածեց թե իր ձագերին սպառնում է վտանգ և վազեց իմ ետևից։ Ես շատ արագ էի փախչում, այնպես, որ աղվեսը չէր կարող իմ ետևից հասցնել։ Մի պահ աղվեսը հասկացավ, որ ես չէի ուզում սպառնել վտանգ իր ձագուկներին և վերադարձավ իր բույն։ Այդ դեպքից հետո ես էլ չէի զարմանում մշուշի շղարշի տակի աղմուկներին, այն մտածում՝ արդյոք աղվեսը ինձ էլ վտանգ չի սպառնի։
«Զարմանալի աշուն»
   Այս աշունը շատ զարմանալի էր։ Սեպտեմբեր ամիսը հուլիս ամսից շոգ էր։ Իսկ Հոկտեմբեր ամսին եկավ ձյուն։ Մի օր ես և իմ եղբայրը որոշեցինք գնալ սարեր դահուկ քշելու։ Մենք վերցրեցինք դահուկները և բարձրացանք ամենաբարձր սարին։ Հանկարծ ձյունը սկսվեց թափվել սարից։ Ես և եղբայրս արագ վազում էինք ձյունից, բայց եղբայրս միամիտ մնաց ճյուղի վրա, իսկ երբ ես դա նկատեցի նա արդեն ձյան կալվածքի մեջ էր։ Ես նրան այնտեղից հանեցի և մենք գնացինք տուն։ Մենք խմում էինք թեյ և պատմում այդ պատմությունը ծնողներին։

понедельник, 25 ноября 2019 г.

Հայաստանը միջնադարում


1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման նախադրյալները:
   IX դարի կեսերին հայոց թագավորության վերականգնման համար նպաստավոր իրավիճակ էր ստեղծվել։ Միջին դարերի հզոր տերություններից մեկը՝ Արաբական խալիֆությունը, IX դարում սկսեց թուլանալ և անկման ուղի բռնել։ Զարգացման տարբեր աստիճաններում գտնվող, տարբեր լեզու, դավանանք ունեցող ժողովուրդների բռնի միավորումը մի պետության մեջ կայուն ու երկարատև լինել չէր կարող։ Նաև Հայաստանում աստիճանաբար ուժեղանում էր արաբական լուծը թոթափելու համար մղվող պայքարը։ Առանձին երկրների արաբ-ամիրաները ձգտում էին անջատվել խալիֆությունից։ Լայն ծավալ ստացած ժողովուրդական ազատագրական վզումները խարխլում էին կենտրոնական իշխանության դիրքերը։ Խալիֆության ծանր իրավիճակից օգտվում էր Բյուզանդիան։ Նա ամեն կերպ օգնում էր այն ուժերին, որոնք պայքարում էին կենտրոնի դեմ։ Այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները։
   Խալիֆության թուլացման ժամանակաշրջանում Հայաստանում առաջացել էին ներքին նախադրյալներ։ Աստիճանաբար ընդարցակվում ու ամրապնդվում էր հայ-իշխանների ժառանգական հողատիրությունը, մեծանում էին նրանց կալվածքները։ Զարգանում էր գյուղատնտեսություն, արեստագործությունը, առեվտուրը։ Նախարարները անկախության էին ձգտում։ Նրանք ի վիճակի էին ղեկավարել ժողովրդական շարժումը, նամանավանդ, որ այդ շրջանում ժողովուրդը շատ համախմբված էր։ Այսպիսով առկա են թե ներքին և թե արտաքին անհրաժեշտ նախադրյալները հայկական պետությունը ամրապնդելու համար։

вторник, 19 ноября 2019 г.

արևելքի պատմական ապստամբությունները


1. Ներկայացրե՛ք Վարդանանց և Վահանանց պատերազմների պատմական նշանակությունը
Հովսեփ Ա Վայոցձորցի (439-452թ.)
Շահապիվանի ժողով 443թ.
447թ. ուղղարկվում է պարսկաստանից Դենշապուհ
Վահանանց պատերազմը 481-484
Սահակ Բագրատունի- մարզպան
Վահան Մամիկոնյան- սպարապետ
Հովհանես Ամանդատունի- Կաթողիկոս և մեծ դատավոր
Ակոռի ճակատամարտը-481, ճարմանայի ճակատամարտ- 482, Ներսեհապատի – 482 
Նվարսակի հաշտության պայմանագիր -484 Վահան Մամիկոնյանի և Նիխոր զորավարի միջև
1. Դադարեցնել կրոնափոխության քաղաքականությունը
2. Կրկին թույլատրել քրիստոնեական կրոնի դավանումը
3. Չմիջամտել հայ-նախարարների ներքին գործերին և պաշտոներ չտալ հավատուրացողներին
4. Հարգել հայ-հողատեր նախարարների ժառանգական իրավունքները
2. Ներկայացրե՛ք Հայաստանի 591 թվականի պարսկա-բյուզանդական բաժանումը
   Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև գտնվող երկրները վառչաքաղաքական խոշոռ փոփոխություններ են կրում 591թ. պարսկա-բյուզանդական բաժանումով։ Հայաստանի մեջ մասը անցնում էր բյուզանդիային։ Կազմավորվում են մի շարք խոշոռ նահանգներ՝ «Մեծ մասն Մեծ Հայոց», «Մասն Մեծ Հայոց», «Չորրորդ Հայք կամ Վերին Միջագետք», «Մեծ Հայք» և այլ նահանգներ։ Հայ զորավարները հաճախ ապստամբում էին, նրանք պայքարում են Հայաստանի ազատագրման և թագավորության վերականգնման համար, նրանցից ամենահայտնին Սմբատ Բագրատունին է։

понедельник, 18 ноября 2019 г.

դերբայներ և բայեր

122.
3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց։
123.
3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները՝ նրան ուրիշ ոչինչ չհայտնելով։
124.
2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ հույսը։
125.
3) Մթության մեջ խարխափելով՝ փոքրիկներն առաջ էին շարժվում է հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կչկչում։
127.
4) անորոշը և վաղակատարը
128.
3) արածեցնելիս, ասացինք, մոտեցրի, վեր կացա
129.
3) Այդ մենք ենք գալու, որ հինը փոխենք, որ աշխարհին տանք սեր ու խնդություն։
130.
4) վազելիս, նկատելուց, մոտեցել, մեծացել
141.
3) Երեխաները պառկել էին առափնյա քարերին՝ արևկող անելու։
142.
2) Այնպե՝ս գգվող է երեկոն անափ...
177.
4) գրելու էի, գրել է, կգրեր, չի գրել
178.
4) բարձրացնեմ, չի մոռանա, չանցնես, լվանամ
179.
2) մոտեցար, լրեցրեց, թռավ, իջանք

среда, 13 ноября 2019 г.

Նախագիծ


ծանոթացեք մեկնարկային մեդիափաթեթին, ընտրեք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմեք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրեք դասարանում, կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել
   Փետրվարի յոթին ծնվել է Մխիթարյան միաբանության հիմնադիր, հայագետ Մխիթար Սեբաստացին։ Հոգևոր տարածներ կան, որոնք անձեռնմխելի լինեն բոլոր ցանկացած ոտնձգությունից և ցանկացաց միջամտությունից։ Մխիթար Սեբաստացին դա լավ հասկանում էր և համարում հայ եկեղեցիները և Հայաստանը անձեռնմխելի։ Նա նպատակ էր դրել կրթել հայ ժողովրդի խավարամութն և իր համահողների հետ հաջողությամբ կատարել է դա։ Սեբաստացու կենսագիր Ստեփանոս Ագոնցը վկայում է՝ «Խոհեմութիունը, որ մարդկային գործերում աչքը կև համարուի, միշտ է ամէն տեղ փայլեցավ Մխիթարայ վրայ»։
կարդացեք Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ» հարցազրույցը. ծանոթացեք, ուսումնասիրեք, գրավոր եզրակացություն-հետևություն արեք
   Իմ կարծիքով Մեր կրթահամալիրի պատմուծյունը շատ հետաքրքիր և լեցուն է։ Երեք Աշոտների պատմությունը շատ հետաքրքիր էր և ցույց էր տալիս, թե ոնց կարող են երեք նման մարդիկ հասնեն իր նպատակին։ Տեխնոլոգիաների պատմությունը ցույց է տալիս մեր դպրոցի ցանկությունը միշտ զարգանալ և ընկնել ժամանակից առաջ։ Նոյեմբեր ամիսը իրականում հետաքրքիր էր և միակ տոնը, որը մինչև դրան կար դա ինչ-որ մեկի ծնունդն էր։

Դերբայներ

116.
2) նստեցնել, սառչալ, ուրախացող, խմեցնել
117.
1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել։
118.
2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը։
119.
1) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից։
120.
3) Շատ կարդալուց վնաս չկա։
121.
1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար։

Արշակունիներ


1. Ներկայացրե՛ք Տրդատ 3-րդ, Խոսրով 3-րդ Կոտակ և Տիրան արքաների կարևոր ձեռնարկումները
   Տրդատ Գ-ի օրոք հզորանում են կենտրոնական իշխանությունը և բանակը։ Վերելք է ապրել երկրի տնտեսությունը։ Նոր թափ է ստանում արևտուրը, որի գլխավոր կենտրոններն էին Արտաշատը և Մծբինը։ Տրդատ Գ-ն քայլեր էր ձեռնարկում եկեղեցու տնտեսապես ապահովելու համար, բաժանելով եկեղեցիներին հողաբաժիններ։ Զարգանում է կրթությունը՝ երեխաների մի մասին տալիս են ասորի դպրոցներ, իսկ մյուսներին հելլենական դպրոցներ, որպեսզի ապագայում ունենալ լավ թարգմանիչներ։
   Տրդատ Մեծի և նրա որդի Խոսրով Գ Կոտակի օրոք 330-338թ. ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշխպանական հզորությունը, վերելք է ապրում քաղաքաշինությունը։ Մեծամոր գետի հունը փոխվել էր և Արտաշատի մոտակայքում ճահիճներ էին առաջացել։ Այդ պատճառով Խոսրովը Դվին քաղաքը կառուցապատում էր և սարքում մայրաքաղաք։ Նրա հրամանով Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր են տնկում, թագավորը հրամայում է անտառը լցնել կենդանիներով՝ որսի և ժամանցի համար։ Դա աշխարհի առաջին արհեստական անտառներից էր։ Այս խաղաղ վիճակը ընդատում է մազքթաց թագավոր Սանեսանը։ 335թ. նա ներխուժում էր Հայաստան։ 336թ. Վաչե Մամիկոնյանը դուրս է շպրտում Սանեսանի զորքը իրան էլ սպանում։ 336թ. Սասանյաների զորքերը ներխուժում են Հայաստան։ Վաչե Մամիկոնյանը կրիկին դուրս է շպրտում այդ զորքերը։
   Խոսրով Գ որդու Տիրանին (338-350թ.) Կոստանդիոս Բ ճանաչել էլ հայոց թագավոր, սակայն կայսրությունում պատանդ են պահել Տիրանի մի որդին՝ Տրդատը, և թոռները՝ Գնելն ու Տիրիթը։ Հռոմեական կայսրության հետ հակամարտության ընթացքում պարսից արքան ձգտում էր ասպարեզից հեռացնելու հռոմին աջակցող Տիրանին։ Հայաստան եկած Ատրպատականի մարզպան Վարազը ձերբակալեց Տիրանին ածուխով աչքերը դաղեց և տարավ Շապուհի մոտ։ Հայ-ավագանին Կոստանդիոս կայսրի մոտ պատվիրակություն ուղղարկեց՝ առաջարկելով պարսիկների դեմ կազմել դաշինք։ Շապուհը իմանալով դա ազատեց Տիրանին, սակայն նա կույր լինելու պատճառով գահ բարձրացավ Տիրանի որդին Արշակ Բ։