четверг, 13 декабря 2018 г.

Ձմեռային պատմվածք


Ընթերցել առաջարկվող նյութերը

  Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»

վերլուծել կամ վերապատմել (7-10 նախադասություն)


Նոր տարվա նախօրեի ցուրտ երեկո էր։ Մի աղջիկ ման էր գալիս փողոցով ոտաբոբիկ, նա կորցրել էր իր մեծ մոր հին կոշիկները։ Նա թափառում էր ցուրտ փողոցով և իր լուցկիները, որոնք ոչ ոք չէր գնում, վիճակը մենակ ավելի դժվարացնում էին։

среда, 12 декабря 2018 г.

Բնապահպանումը և բնօգտագործումը ՀՀ-ում

1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
 ՀՀ բնակլիմայական պայմանները լեռնային են։ ՀՀ-ում հիմնականում աճում է՝ խաղող, ծիրան, ցորեն գարի և այլն, դրանք էլ իրենց հերթին օգնում են զարգանալ գյուղատնտեսությանը։ Եվ ոչ միայն բնակլիմայական պայմաններն են օգնում զարգանալ, արտահանումներն էլ են օգնում զարգանալ տնտեսությանը։ Այդ պատճառն է մեր ընդերքի գտնվող տարբեր մետաղային և քարայի ռեսուրսները։ Չեմ կարող բացառել նաև շինառեսուրսները, ինչպիսին են՝ տուֆը, բազալտը, կրաքարը և այլն։

2. Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
 Բնօգտագործումը ՀՀ-ում և ոչ միայն ՀՀ-ում թողում է՝ պոչամբարներ, հողի վատթարացում և օդի ախտոտումը։ Պոչամբարները դա ռեսուրսների արդյունահանության անպետք մնացորդների կուտակումն է մեկ տեղում, երբ պոչամբարները շատ են մեծանում՝ նրանց փակում են։ Հողի վատթարացումը առաջանում է՝ երբ պարարտանյութերի և այլ արհեստական միջոցներով մեծացրած բույսի հողը՝ թունավորվում է, դառնում է վտանգավոր նոր բույս տնկելու համար և ուղղակի դառնում է անպետք և մահացած։
 Հայաստանու բնության օգտագործման ամենա մեծ խնդիրներից է՝ Սևանալճի բնախնդիրը։ Սևանից բաց թողված ջուրը օգտագործվել է՝ Հրազդան գետի վրա կառուցած ՀԷԿ-երրի աշխատացնելու համար, այդ պատճառով Սևանի ջուրը արագ՝ պակասում է։ Եվ եթե այդպես շարունակվի՝ ապա մոտ ապագայում կարող է՝ Սևանի մեջի ձկնեղենը սատկի, ջուրը ուղղակի կվերջանա, և հողը ցանելու համար ավելի քիչ ջուր կմնա։

3. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
 ՀՀ-ն շատ հայտնի է շինական ռեսուրսներով, դրանք են՝ տուֆը որը կազմում է մեր ռեսուրսների մեծ մասը, բազալտը, կրաքարը և այլն։ Քանի որ Հայաստանը հրաբխային երկիր է՝ այստեղ կան շատ հրաբխային ռեսուրսներ։ Այդ ռեսուրսներից են՝ սառած լավան, օփսիդյանը ավելի հայտնի որպես (սատանայի եղունգ) և այլն։ Վերին նշված ռեսուրսները՝ օգնում են հանրապետության զարգացմանը, քանի որ նրանց շնորհիվ մարդիկ կառուցում են՝ տներ և այլ շինարարություններ։

воскресенье, 9 декабря 2018 г.

Ձմեռային առաչադրանք


ընթերցել առաջարկվող նյութերը

Օ Հենրի «Մոգերի ընծաները»

             վերլուծել կամ վերապատմել

   Մեկ դոլար և ութսունյոթ ցենտ ուներ մեր հերոսուհին։ Այն էլ միայն ամոթ կռիվների շնորհիվ Դելլան այդ փողերը խնայեց։ Մոտենում էին ամանորյա տոները, իսկ Դելլան այդքան փող ունենալով տեսնում է միայն մի ելք՝ արտասվել։ Այդպես էլ նա արեց։

   Քանի դեռ տան տիրուհին արտասվում է, աչքի անցկացնենք տունը։ Տան կահույքը վկայում էր ոչ թե աղքատության մասին, այլ համեստության մասին։ Դռան մոտ նամարկղ է, որի մեջ անհնար է նամակ խցկել։ Դռան վրա կցված է «ՄրՋեյմս Դիլինգհեմ Յունգ» քարտը։ Երբ ՄրՋեյմսը գալիս էր տուն նրան դիմավորում էր իր կին Դելլան՝ նրան Ջիմ անվանելով։

   Դելլան ժամեր ծախսեց՝ մտածելով, թե ինչ նվիրի Ջիմին։ Դելլան գիտակցում էր, որ անհնար է նվեր առնել ծախսելով ընդհամենը 1.87$։ Բայց ինչ աներ Դելլան, եթե նա նույնիսկ այդ մեկ դոլար 87 ցենտը մի կերպ էր վաստակել, շատ տեղերում խնայելով։ Դելլան հիշեց, որ իրենց ընտանիքը ունի երկու հպարտանալու պատճառ՝ առաջինը դա Դելլայի մազերն էին, երկրորդը՝ Ջիմի ոսկե ժամացույցը, ժառանգված պապից։

   Գիտակցելով այդ, Դելլան որոշեց սեփական վարսերը կտրել, որ հետո դրանք վաճառի և մի քիչ փող վաստակի Ջիմի նվերի համար։ Եվ երբ Դելլայի վարսերը կտրվեցին, նա գնաց դրանք վաճառելու «Մադամ Սոֆրոնի, մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք» սրահում։ Դելլան արագ վազեց երրորդ հարկ և մի կերպ արտասանեց։

― Մազերս չե՞ք գնի։

― Մազեր գնում եմ, ― պատասխանեց մադամը։ — Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տենեմ։

― Քսան դոլար,― ասաց մադամը, հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան։

― Շտապ տվե՛ք,― ասաց Դելլան։

   Եվ Դելլան երկար փնտրելուց հետո գտավ Ջիմի համար նվեր՝ պլատինե շղթա։ Այդ շղթան հենց գրպանե ժամացույցի համար է, ինչպես Ջիմինն էր։ Այդ շղթան Ջիմի պես՝ համեստ և արժանապատիվ էր։ Գնելով այս շղթան, Դելլան բարձր տրամադրությամբ վերադարձավ տուն։

среда, 5 декабря 2018 г.

Կուսակցություններ




«Իմ քայլը»  և ՀՀԿ կուսակցությունների տարբերությունը (վերլուծություն)





1.       Մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հեռացումը իշխանությունից. պարտավորությունը լիարժեք կատարված է։
«Իմ քայլը» ապահովեց Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հեռացումը, քանի որ ակնհայտ էր իրենց վարած խաբեության քաղաքականությունը: Իրենք խոստանում էին կառուցել արդար պետություն, սակայն բոլոր բարիքներից օգտվում էին միայն մի խումբ ընտրյալներ, որոնց մեծամասնությունը ՀՀԿ –ականներ էին և այլ իշխանավորներ:

понедельник, 3 декабря 2018 г.

Հայդուկներ

1. Ներկայացրե՛ք Սուրբ Առաքելոց վանքի կռվի նշանակությունը և հետևանքը:
   Տարոնի ժողովուրդը պահանջում էր տիրող ծանր վիճակից ելք գտնել։ Նշանավոր հայդուկ Հակոբ Կոտոյանը առաջ է քաշում զինված խմբով Ս․ Առաքելոց վանք մտնելուն և ինքնապաշարման դիմելու գաղափարը։ 1901 թ․ Նոյեմբերի 3-ին Անդրանիկը 37 հայդուկների և 20 զինված գյուղացիների հետ մտնում է մուշի մոտ գտնվող Ս․ Առաքելոց վանքը, և այն վերածում ինքնապաշտպանական ամրոցի։ Երեք օրից սկսվում է կռիվը։ Վանքում գտնվողների թիվը հասնում է 140-ի։ Բիթլիսի նահանգապետը, որը նաև թուրքերի ուժերի հրամանատարն էր սկսում է բանակցություններ, որպեսզի իմանա Վանքում գտնվողների պահանջները։ Անդրանիկը, Գեվորգ Չաուշը և Հակոբ Կոտոյանը ներկայացնում էին պահանջները, որոնք հետևյալն էին՝ ազատել քաղաքական-բանտարկյալներին, զինաթափել և պատժել հայկական գյուղերը ավերող զինված քրդերին, հայերին վերադարձնել իրենց հողերը, վերացնել հայերից տուրկ հանձնելու քուրդ ցեղապետերի իրավունքը։ Պահանջներից մասամբ բավարարվում է միայն առաջինը։ Կատաղի մարտերը շարունակվում էին։ Հայերի զինամթերքը սպառվում էր։ Նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները փաթաթվելով սպիտակ սավաններով՝ աննկատ ձյունների միջով հեռանում են։ Այս կռիվը մեծ տպավորություն է թողնում հայության վրա, արձագանք գտնելով նաև արտասահմանում։ Հայդուկները ցույց տվեցին մեծ պետություններին, որ հայկական բարենորոգումները տեղի չեն ունենում և անհրաժեշտ է դրանք իրագործել։ Կարևոր էր նաև այդ ելույթի շնորհիվ ժողովուրդի բարոյական և մարտական ոգու բարձրացումը։
2. Պարզաբանե՛ք ռուս-թուրքական համաձայնագրի բովանդակությունը: Փորձե՛ք գնահատել այդ փաստաթուղթը.
   1914 թվականին Հունվարի 26-ին ստորագրվեց Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագիրը։ Ըստ նրա Յոթ նահանգներից ձևավորվում էին երկու վարչական միավոր, որոնք կառավարվում էին երկու օտարերկրյա տեսուչների կողմից, որոնք կարող էին նշանակել այս կամ այն պաշտոնյային լուծել հողային հարցերը։ Այդ համաձայնագրում չէր խոսվում միասնական հայկական նահանգի մասին։ Ստեղծված նահանգներում կային նաև մահմեդականներով բնակեցված շրջաններ։ Խոսք չկար նաև հայերից բռնագրավված հողերի վերադարձնելու մասին։ Այս համաձայնագիրը գործնականում չէր ապահովում հայերի ո՛չ անձնական անվտանգություննը, ոչ էլ գույքի ու սեփականության անձեռնմխելիությունը։

четверг, 29 ноября 2018 г.

Աշուն


ընտրիր քեզ հոգեհարազատ մեկ կամ երկու բանաստեղծություն, սովորիր անգիր

Աշուն


Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:


Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:


Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…


Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

·         Համո Սահյանի բանաստեղծությունների` քեզ դուր եկած տողը դարձրու շարադրության վերնագիր և գրիր:

Քամին շատ էր թափառել

   Քամիները շատ են թափառում, չեք հավատում՝ հեսա կապացուցեմ։ Ուրեմն մի օր ես հանդիպեցի մի քամի, մի պահ այն կանգնեց և ես հարցրեցի

   Ի՞նչ է եղել, քամի։

   Շատ եմ հոգնել, էլ Ամերիկայում եմ թրջել, էլ Արկտիկայում, էլ Եվրոպայում՝ շատ եմ հոգնել թափառական կյանքից։

   Դու իսկականից ես այդքան շատ թափառել։

   Այո՝ մանչ։- ասեց ինձ քամին։- Ես այդքան շատ եմ թափառել, որ իմ վրա էլ հալ չմնաց։ Ես եղել եմ համարյա ամեն տեղ և թափառել եմ համարյա անկանգառ՝ օրինակ ես եղել եմ՝ Մոսկվայում, Փարիզում, Լոնդոնում, Սիբիրում։

   Իսկ դու եղե՞լ ես տաք երկրներում։- հարցրեցի ես քամուն։

   Ոչ, ես չեմ եղել տաք երկրներում, քամիները այնտեղ լինում են շատ հազվադեպ։ Լավ, քանի ես խոսեցի արդեն լավ հանգստացա, ես հիմա պետք է թրջեմ ուրիշ երկրներ։

   Հաջողություն քամի։

   Հաջողություն մանչ։

среда, 28 ноября 2018 г.

նվիրատվության վերադարձ

   Նվիրատվությունը դա քաղացիկան-իրավաբանական գործարք է, որը կարող է տեղի ունենալ բանավոր պայմանավորվածության ձևով։ Նվերի փոխանցումը իր բնույթով՝ դա տվյալ իրի սեփականության իրավունքի փոխանցումը այն մարդուն՝ ում այդ նվերը փոխանցվում է։ Կարող են լինել այնպիսի պարագաներ, երբ նվիրատվությունը կարող է՝ չեղյալ լինել։ Դրա օրինակն է՝ երբ նվիրատվողին կամ իր բարեկամների կյանքին վտանգ է սպառնում, ինչպես նաև նվերի մեծ ոչ գումարային թանկարժեքությունը և հնարավորությունը այն կորցնել նվիրելու միջոցով։ Պահանջել նվերի վերադարձը ելնելով ծանր նյութական դրությունից, օրենքով նախատեսված չէ։ Եթե այն մարդը, որը ստացել է թանկագին նվերը չի ուզում այն վերադարձնել, ապա այն կարելի է փորձել վերադարձնել դատարանի միջոցով, փորձել ապացուցել դատարանում, որ այդ նվերը ձեզ համար ունի մեծ (ոչ դրամական) նշանակություն։
   Իմ կարծիքով քանի որ՝ մեր քննարկված օրինակում՝ նվերը պայմանավորվածության նշան և այդ պայմանավորվածությունը կասեցվել է, ապա նվերը նույնպես կարող է վերադարձվել։

вторник, 27 ноября 2018 г.

Կուսակցական ընտրություններ

Հոդված 6. Օրինականության սկզբունքը 1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
2. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
3. Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:
Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
Հոդված 46. Կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելու իրավունքը 1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության:
2. Դատավորները, դատախազները և քննիչները չեն կարող լինել կուսակցության անդամ: Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ:
3. Կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև իրենց գույքի մասին:
4. Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են և ենթակա են արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ:

среда, 21 ноября 2018 г.

Գրականություն


  •  փորձիր վերլուծել կամ գրավոր վերապատմել քեզ դուր եղած ստեղծագործությունը

Բանաստեղծը նկարագրում է բնությունը ուշ աշնանը։ Տևներն արդեն թափվում են, արևն արծաթագույն է։ Բնության այս տեսարանը համահունչ է՝ հեղինակի սրտում եղած զգացմունքների հետ։ Եթե աշնան սկիզբը ունի վառ պայծառ գույներ, աշնան վերջին զգացվում է ձմռան շունչը՝ ինչը հեղինակը համեմատում է՝ իր սրտի տխրության հետ։

  • «Զարմանալի աշուն» կամ «Իմ աշունը» վերնագրով գրիր շարադրություն

Զարմանալի աշուն

                Այս աշնանը ես ամեն-ինչին նայեցի ուրիշ անկյան տակ։ Ինձ զարմացրեց այն, որ տևները ոչ միայն դեղին և կարմիր են լինում, այն նաև լինում են՝ նարինջագույն, կարմրա-դեղին, կանաչա-կարմիր, դեղնականաչ և այլն։ Ես նկատեցի, որ աշնանը որոշ կենդանիներ դառնում են ավելի ակտիվ, իսկ որոշ կենդանիները ավելի պասիվ, օրինակ՝ ուղիղ երեք օր առաջ ես տեսա մի շուն, որը ամբողջ ամառը համարյա քնած էր, իսկ այդ օրը արագ անկանգառ վազում էր իր պոչի ետևից։ Այս աշնանը ես ինձ զգացի ավելի ուրախ, ավելի ազատ, ավելի հանգիստ և շարունակում եմ վայելել այս աշունը։ Այս աշունը իսկականից կախարդական և զարմանալի աշուն է։

աշնան թեման համաշխարհային գրականության էջերում. կարդա, թարգմանիր, ներկայացրու

Уж небо осенью дышало,
Уж реже солнышко блистало,
Короче становился день,
Лесов таинственная сень
С печальным шумом обнажалась,
Ложился на поля туман,
Гусей крикливых караван
Тянулся к югу: приближалась
Довольно скучная пора;
Стоял ноябрь уж у двора.

Երկնքում աշնան շունչն է զգացվում,

Արևն հաճախ էլ չի փայլում,

Օրը կարճացան,

Տևները թափվեցին,

Դաշտերը մառախուղով պատվեցին,

Բադերը դեպի հարավ չվեցին։

Մոտենում էր տխուր ժամանակ,

Նոյեմբեր եկավ մեր բակ։

Հերոսամարտեր

Ներկայացրե՛ք Սասունի, Զեյթունի և Վանի հերոսամարտերի պատմական նշանակությունը
   Հայկական կոտորածները ավելի մասշտաբային կլինեին, եթե արևմտահայությունը հանձինս՝ հայ ազգային կուսակցությունները, հայդուկային խմբերը չկազմակերպեին ինքնապաշտպանական գործողություններ։ Հատկապես աչքի ընկավ 1894 թվականի Սասունի հերոսամարտը, 1895-1896 թթ․ Զեյթունի ապստամբությունը, 1896 թվականի Վանի հերոսական ինքնապաշտպանությունը։
   Նշված գործողությունների շնորհիվ բազմաթիվ վայրերում հնարավոր եղավ խուսափել զանգվածային ջարդերից, հարկադրել մեծ տերություններին քայլեր անելու հայերի կոտորածները կանխելու, հայկական բարեփոխումների խնդիրը կրկին արծարծելու ուղղությամբ։
   Սասունի 1894 թվերի դեպքերից հետո բրիտանական կառավարության պատճառով թուրքերը ստիպված էին դեպքերը հետաքննող հանձնաժողով կազմեին, որի կազմում՝ բրիտանական, ռուսական և ֆրանսիական փոխհյուպատոսներն էին, որը եկավ եզրակացության, որ տեղի են ունեցել հայերի ջարդեր։ 1895 թվականի Մայիսի տասնմեկին՝ Սուլթանին հանձնվեց մի նախագիծ, որը ստացավ Մայիսյան բարենորոգումների ծրագիր։
   Զեյթունի ապստամբությունը կարելի է համարել Զեյթունցիների հաղթանակը, որի շնորհիվ տեղի հայությունը համեմատաբար քիչ տուժեց։

вторник, 20 ноября 2018 г.

Ազատագրական պայքար

Gevorg.jpg1. Թվարկե՛ք Հայդուկային շարժման նշանավոր հայդուկներին: Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք նրանցից մեկի գործունեությունը 1880-ական թթ.:
 Հայդուկներ և ֆիդայիները ժողովրդական վրիժառուներ էին, որոնք գործում էին Արևմտյան Հայաստանում։ Հայտնի հայդուկներից են՝ Մարգար Վարժապետը, Արաբոն, Ալամ Աչըգբաշյանը, Թորոս Ծառուկյանը, Աղբյուր Սերոբը, Մեծն Մուրադը, Գեվորգ Չավուշը, Հրայր Դժողքը, Գուրգենը, Վազգենը, Անդրանիկ Օզանյանը, Սպաղանցի Մակարը, Իշխանը, Նիկոլ դումանը։
   Գևորգ Չաուշ հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ, ՀՅԴ անդամ։ Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։
Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։ Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական դիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։ Երկուսը կրակում էին, իսկ մյուս երկուսը նահանջում։ Քիչ անց ֆիդայիները մյուս զույգն էր սկսում կռվել, իսկ նախորդները նահանջում էին։ Ֆիդայիներն այդպիսով նահանջում են շուրջ 20 կմ և հասնում Ծիր-Կատար։
Գևորգ Չաուշը Անդրանիկի հետ միասին վրեժ է լուծել Աղբյուր Սերոբի մահվան համար։ Սերոբի մահից հետո շատերն առաջարկում էին, որ Գևորգը գլխավորի ֆիդայիներին, բայց Գևորգն համեստ մարդ լինելով իր տեղը զիջում է Անդրանիկին։
Չաուշի հայտնի ամենահայտնի մարտերից մեկը Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը։ Գևորգն անձամբ ղեկավարել է Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը և այնտեղ ունեցել է ֆիդայիների ջոկատ։ Թուրքական կառավարությունը ստիպված է եղել սասունցիներին ուշադրության կենտրոնում պահելու համար այդ գյուղում զորանոց կառուցել։
Գևորգը գտնում էր, որ պետք էր դաշնակից լինել քրդերի հետ։ Դրա համար էլ նա մեծ հարգանք է վայելել քրդերի մոտ։ Բացի այդ Չաուշը դաժանաբար պատժում էր այն քրդերին, ովքեր թալանում էին հայ գյուղացու ինչքը։
 1894 թ. օգոստոսի վերջին Գևորգ Չաուշը Մեծն Մուրադի հետ փոքրաթիվ խմբով ընկնում է պաշարման մեջ։ Նրանք կարողանում են երեք օր դիմադրություն ցույց տալ, իսկ հետո ձերբակալվում են։ Չաուշը որոշում է փախչել, և 1896 թվականի Ապրիլի քսանին դա իրեն հաջողվում է։ Որից հետո շարունակում է իր պայքարը՝ Անդրանիկի և Աղբյուր Սերոբի հետ։ 1907 թվականին Մայիսի քսանութին Սուլուխի մոտ ծանր վիրավորվելուց հետո Գեվորգ Չաուշը մահանում է։

четверг, 15 ноября 2018 г.

Աշնանային


  •  ստեղծագործությունները և փորձել վերլուծել կամ գրավոր վերապատմել

Բանաստեղծը նկարագրում է բնությունը ուշ աշնանը։ Տևներն արդեն թափվում են, արևն արծաթագույն է։ Բնության այս տեսարանը համահունչ է՝ հեղինակի սրտում եղած զգացմունքների հետ։ Եթե աշնան սկիզբը ունի վառ պայծառ գույներ, աշնան վերջին զգացվում է ձմռան շունչը՝ ինչը հեղինակը համեմատում է՝ իր սրտի տխրության հետ։

  • դուր եկած բանաստեղծությունները սովորել անգիր

Արևն արծաթել է ամպերը թիթեղ.
Լույսից սփրթնել են ամպերը տեղ-տեղ։


Դանդաղ բարձրանում է արևն արծաթե —
Սառցի պես հալչում է երկինքը կաթե։


Ու պաղ հիացքով մի, կարծես թե իզուր,
Սահում են լույսերը սարսուռ առ սարսուռ։


Աշունը թափում է թերթերս հիմա,
Ու թոնը թրջում է արտերս հիմա։


Օ, սի՜րտ իմ, դու լուռ ես ու երգդ տխո՜ւր է.
Բոլո՜ր իմ հույսերը ջարդել ես հիմա։


Գարնա՛ն պես, ծաղկանց պես անցել է քո հուրը,
Ու հովը թաղում է վարդերս հիմա…

среда, 14 ноября 2018 г.

Կառավարություն

Հոդված 146. Կառավարության կարգավիճակը և գործառույթները Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, որը իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնելով պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարումը։
Գործում է՝ ըստ սահմանադրության և օրենքին: Զբաղվում է՝ բոլոր այն հարցերով, որոնք վերապահված չեն պետական այլ մարմինների:
Հոդված 147. Կառավարության կազմը և կառուցվածքը Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:
Փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը` տասնութը: Հոդված 148. Կառավարության անդամին ներկայացվող պահանջները
Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:
Հոդված 149. Վարչապետի ընտրությունը և նշանակումը
Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն:
Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:
Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:
Հոդված 150. Կառավարության կազմավորումը
Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան:

понедельник, 12 ноября 2018 г.

խմբակներ և կուսակցություններ

Ներկայացրե՛ք 1-ին ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները: Փորձե՛ք գնահատել նրանց գործունեությունը

   "Պաշտպան հայրենյացը"- ստեղծվել է 1881 թվականի Մայիսին Կարինում Խաչատուր Կերեքցյանի ջանքերով։ Այդ շրջանում ամենաազդեցիք կազմակերպությունն էր։ Գործում էր գաղտնիության պայմանում, թեև իրեն հռչակել է "Երկրագործական ընկերություն", իրականում զբաղվում էր Հայ ժողովրդի աբստամբական պայքարի կազմակերպմամբ։ Նրանք ունեին տպագրական սարք, որով տպում էին՝ կոչեր, անդամության տոմսեր և այլն։ Նրանք ուզում էին իր մասնաճյուղերը ստեղծել՝ Վանից մինչև Զեյթուն։ 1882 թվականի Նոյեմբերին թուրքական ոստիկանությունը հայտնաբերում է ոստիկանությունը և ձերբակալում 70 մարդ։ Հաջորդ տարի տեղի է ունենում դատավարություն՝ 40 դատապարտվածներից հինգին մահապատիժ են վճիռ են կայացնում։ Սակայն վախենալով հայերի ըմբոստությունից՝ դատավճիռը փոխարինում են երկարատև բանտարկությամբ։
   "Հայրենասերների միություն"- ստեղծվել է 1882 թ․-ին Մոսկվայում մի խումբ ուսանողների կողմից։ Գաղթնի տպագրել են առաջին հայ քաղաքական լրագիրը՝ "Ազատության ավետաբեր" թերթը, որի խմբագիրն էր Ներսես Աբելյանը։ Կազմակերպությունը կոչ եր անում ժողովրդին՝ հույս չդնել Եվրոպայի վրա, այլ աբստամբել թուրքերի դեմ։ Դադարում է գործել 1884 թ․-ին։
   "Հայասեր-ազգասեր"- խմբակը ստեղծվել է 1882 թ․-ին Երևանում ուներ մոտ երեսուն անդամ, փորձել է զենք առաքել թուրքյայում ապրող հայերին։ Նպատակն է եղել՝ հայոց լեզվի և դպրոցի պահպանումը, Հայաստանը ցարական ու սուլթանական լծից ազատումը։ Մի տարի հետո խմբակի անդամներից շատերին բանտարկում են, մի մասին աքսորում։
   1882 թ․-ին Թիֆլիսում մի խումբ հայ երիտասարդներ Գ․ Արծրունու գլխավորությամբ հիմնում են Հայկական հարցի լուծմամբ մտահոգ գաղտնի խմբակ, նա գործում էր մինչև 1886 թվականին։ Այդ թվերին ստեղծվում էին այլ ազատական խմբակներ, այլ վայրերում։ Դրանք մեծ աշխատանք կատարեցին հայրենասիրական գաղափարների գործում, հիմք հանդիսանալով ազգային-քաղաքական կուսակցությունների ձևավորման համար։

понедельник, 29 октября 2018 г.

ՄԱԿ

   Միավորված Ազգերի Կազմակերպությունը կամ ՄԱԿ-ը Միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման, երկրների միջև համագործակցության զարգացման նպատակով։
   Նրա գործունեության հիմքերը և կառուցվածքը մշակվել են Երկրորդ  Համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան կոալիցիայի առաջատար անդամների կողմից։ «Միացիալ ազգեր» անվանումը առաջին անգամ օգտագործվել է 1942թ. Հունվարի 1-ին ստորագրված Միացիալ Ազգերի հռչակագրում։
ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան- Ֆրանցիսկոի կոնֆերանսում, որը տևել է 1945թ. Ապրիլից հունիս, և ստորագրվել է 1945թ. Հունիսի 26-ին`   51 պետությունների ներկայացուցիչների կողմից։ Կանոնադրության ուժի մեջ մտնելու տարեթիվը (հեկտեմբերի 24) նշվում է որպես Միացիա Ազգերի Կազմակերպության Օր։

четверг, 18 октября 2018 г.

Հայոց Սրբերը


   Բնութագրելով ՍՄաշտոցի և ՍՊարթևի գործերը՝ Լեոն գրում է«Նրանք առաջին էին՝ որոնց հայացված եկեղեցու համար՝ գրեցին և երգեցին հայերեն երգեր։ Իրենց գործերը շարունակեցին իրենց աշակերտները, որոնք ոսկեդարին հանձնեցին իրենց պայծառ գրերի՝ մի մեծ շարք։»

   Խորենացին՝ Մաշտոցի մասին գերեզանցել է՝ «Նր հոգու մեջ չկար՝ ստի և հանցագործության համար տեղ, այն միայն բարի և ազնիվ մարդու, այդ իսկ պատճառով ես նրան հարգում եմ։ Նա պայծառ էր իր գործերով։»

   Ըստ Կորյունի, Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։

   Արևելյան Հայաստանում՝ իր շրջագայություններից մեկում՝ նա հայտնվում է Բուն Աղվանքում, որտեղ Բենիամին եկեղեցու օգնությամբ ստեղծեց տառերը։

   Իսահակ Պարթևը Ներսես կաթողիկոսի որդին է, Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որը 387թ-ին 52 տարեկանում դառնում է հայոց հայրապետական աթոռի գահակալը։ Պարթևը ունի՝ երաժշտական, լեզվագիտական և հռետորական կրթություն, և այդ՝ կրթության շնորհիվ՝ մեծ նպաստ է բերել՝ հայոց մշակույթին։ Մեսրոպ Մաշտոցի հետ դարձան՝ հայ դպրության և եկեղեցական մատենագրության հւմնադիրներ։

Վարչապետի հրաժարականի քննարկում

 Հայաստանի վարչապետի հրաժարականը, իմ կարծիքով, ունի որոշակի ռիսկեր։ Այդ ռիսկերի լրջությունը հասկանում է առաջին հերթին հենց ինքը՝ վարչապետը։ Այն խոստումներին, որոնք Փաշինյանին են տվել դեպուտատներ,՝ դժվար է լիովին հավատալ։ Այդ եզրակացությունը կարելի է անել այն քվեարկությունից, որը անցավ խորհրդարանում մայիսի մեկին, երբ Հանրապետական կուսակցությունը խոստացել էր ապահովվել Փաշինյանի ընտրության համար անհրաժեշտ ձայները, սակայն դա տեղի չունեցավ։ Փաշինյանը այս ամենը հասկանալով, դիմեց հրաժարականի քայլին, քանի որ գործող խորհրդարանի հետ չէր կարող աշխատել այնպես, որպեսզի ապահովեր ժողովրդի այն իղձերը, որի սպասումները ուներ ժողովուրդը հեղափոխությունից հետո։
   Ես շատ կցանկանայի, որ մեր դեպուտատները լավ իմանային համաշխարհային պատմությունը։ Չնայած նրա, որ մեր հեղափոխությունը սիրո և համերաշխության հեղափոխություն է, պատմությանը քաջ հայտնի է Դեֆենեստրացիա հասկացողությունը- պատուհանից դուրս նետելը։ 1419 թ․-ին և 1618-թ․-ին Չեխիայում ժողովուրդը պատուհանից դուրս է նետել գործող իշխանություններին։ Ինձ թվում է, որ եթե մեր դեպուտատները շարունակեն չհասկանալ այս պահը, ժողովուրդի համբերության բաժակը կլցվի և կարող են տեղի ունենան տարբեր զարգացումներ։ Ինչպես հայտնի արտահայտությունում՝ սիրելուց մինչև ատելը մեկ քայլ է և տա Աստված՝ այդ քայլը անելու կարիք չլինի։

Սուրբ Մեսրոպ Մաշտոց


   1979 թվականից սկսած, երեք տարին՝ մեկ անգամ, Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է սուրբ թարգմանչի օրերը։ Այդ տոները ավելացրել են օրացույցի մեջ՝ Մեսրոպ Մաշտոցի աշակերտները։
   Պատմահայր Խորենացին վկայում է, որ «Մեսրոպ Մաշտոցն՝ ապավինում էր Աստծուն՝ իր աղոթքներով։ ԵՎ Աստված, որը կատարում է իրենից վախեցողների կամքը, լսում է՝ Մեսրոպ Մաշտոցի աղոթքները։ Աստվածն գրերի տեսքով ցույց է տալիս՝ իր հարգանքը Մեսրոպ Մաշտոցին։ Հենց Աստծու օգնությամբ Մեսրոպ Մաշտոցը գրում է այդպիսի՝ արվեստագետ բաներ։»

   Մեսրոպ Մաշտոցն առաջին անգամ թարգմանել է՝ սուրբ գրքի հետևյալ տողը՝ «Ճանաչել զիմաստութիվն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։

   Սահակ Պարթևի և Մաշտոցի ջանքերով Հայաստանում բացվում են դպրոցներ, որտեղ՝ Մաշտոցն ու Պարթևը սովորեցնում են աշակերտներին՝ հայ գրերը և թարգմանչական արվեստը։ Նրանց շնորհիվ աշակերտներից շատերը դարձան թարգմանիչ։ Նրանք թարգմանեցին ասորենից և հունարենից՝ Աստվածաշունչը, իսկ Մաշտոցն ու Պարթևը այն խմբագրեցին։ Այդ թարգմանությունը այնքան կատարյալ է, որ իրեն մինչև հիմա կոչում են «Թագուհի Թարգմանութեան»։
   Հնագույն և միջնադարյան հայերեն թարգմանությունները ներկայացնում էին մեծ արժեքավորում՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ասորեստանում և Հունաստանում, քանի որ այդ գրերում պահպանվել է իրենց պատմական արժեքների մեծ մասը։


   Հայ բժշկապետերը հիշում են շատ հույն և արաբ և այլ ազգի բժիշկներ, որոնց անունները և գործերը՝ պահպանվել են միայն գրաբարյան թարգմանությունների մեջ։
   Թարգմանությունները շարունակվում էին նույնիսկ միջին դարում։ Հայերեն լեզու թարգմանված էին Հին ֆրանսերեն, հուներեն, արաբերեն, ռուսերեն և այլ լեզուներով մեծ գործեր։ Այդ գործերը, որոնք թարգմանված էին հայերեն՝ բժշկության, փիլիսոփայության, աշխարհագրության, միջնադարյան գրականության և այլ մեծ գործեր են։ 19-20-րդդարերի համաշխարհային գրականության գործերը հայերեն են թարգմանել Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Խաչիկ Դաշտենցը, Եղիշե Չարենցը և ուրիշները։
   Թարգմանիչները ունեն նույնիսկ սեփական տոնը, որը նշվում է Սեպտեմբերի 30-ին։

вторник, 16 октября 2018 г.

պատմության տննային առաչադրանք

Համեմատե՛ք հայ ազատականների, պահպանողականների և ազգայնականների գաղափարներն ու տեսակետները, նշե՛ք դրանց առանձնահատկություններն ու ընդհանրությունները
   XIX դարի կեսերին՝ Հայաստանում տեղի ունեցավ՝ սոցիալ-տնտեսական ու քաղաքական փոփոխություններ, որոնց վրա ազդեցություն թողեցին Արևմտյան Եվրոպայում և ռուսաստանում տեղի ունեցող հեղափոխական շարժումները։ Հայաստանում քննարկում էին երկրի ապագան, սոցիալական ու ազգային ազատությունը, եկեղեցու լեզվի հարցերը։ Այս քննարկման արդյունքում ձևավորվեցին՝ տարբեր հասարակական-քաղաքական հոսանքներ, որոնցից ամենա նշանավորն էին՝ պահպանողական ու ազատական(լիբեռալ)։
   Պահպանողականների կարծիքով հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը՝ միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է։ Առաջնային էին համարում՝ միապետական համակարգի միավորումը, գրաբարյան հայերենը, եկեղեցու բարոյական նկարագիրը։ Նրանք հանդես էին գալիս՝ ամբողջ ազգի անունից, թեև ամենից առաջ արտահայտում էին՝ գյուղացիների, քաղաքի արհեստավորների ու մանր արևտրականների շահերը։ Կարևորում էին հասարակության համար՝ կրթված անհատներ պատրաստելը։ Ճանաչված դեմքերից են՝ Գաբրիել Այվազովսկին, Մարկոս Աղաբեկյանը, գրող Ծերեթելին։
   Ազատական հոսանքը հանդես եկավ՝ հայության եվրոպականացնելու, ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու նպատակով։ Նրանք քննադատում էին առկա եկեղեցին, սակայն հաճախ այն հասնում էր ծայրահեղության։ Ազատամիտները պնդում էին՝ հրաժարվել գրաբարից, և անցնել աշխարհաբարին։ Նրանց մեծ մասը դեմ էր հեղափոխական գործողություններին։ Կարևորում էին ազգի ինքնորոշման հարցը։ Նրանցից նշանավորներն էին՝ Ստեփան Ոսկանյանը, Գրիքոր Օտյանը, Հակոբ Պարոնյանը։
   Ազգայնականները XIX-երրորդ դարի կեսին ամրապնդվեցին՝ ազգայնական և սոցիալիստական ուղղությունները։ Միքայել Նալբանդյանը դարձավ ազգային հեղափոխական-ժողովրդական ուղղության հիմնադիրը։ Նա ուզում էր՝ ազգային արժեքները մոտիկացնել եվրոպական արժեքներին։ Նրա համար օրինակ էր ծառայում ռուսական աբստամբական շարժումը, նպատակն էր՝ հավասար և արդար հասարակարգի՝ սոցիալիզմին հասնելը։

понедельник, 15 октября 2018 г.

Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն



Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ

пятница, 12 октября 2018 г.

ժողովուրդ

Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները։
   Հակաժողովրդավարական ռեժիմը ձևավորվում է այնտեղ, որտեղ չկա զարգացած քաղաքացիական հասարակություն, իրավական պետություն, օրենքի գերակայունություն։ Այնտեղ իշխանությունը անվերահսկելի է, անսանձ։ Այնտեղ պետությունը ճնշում է՝ անհատին, ոտնահարում իրա իրավունքները։ Հակաժողովրդավարական ռեժիմը՝ անտեսում է՝ ազգային փոքրամասնությունների շահերը, մարդկանց կրոնական համոզմունքների առանձնահատկությունները։ Հակաժողովրդավարական ռեժիմի ըստ դասակարգման լինում է․
Ինքնակալական, Ամբողջատիրական, Բռնապետական, Միահեծանական։
   Ժողովրդավարական ռեժիմի դասակարգումը լինում է՝ Սոցիալական-Ժողովրդավարական և Ազատական-Ժողովրդավարական։ Ժողովրդավարական ազատական ռեժիմը ենթադրում է՝ մարդու բնական իրավունքների լայն շրջանակ, իրավական օրենքի գերակայունություն, ժողովրդաիշխանության իրականացում։ Այս ռեժիմը՝ կազմավորվում է՝ իրավական պետություններում։ Միայն ազատական ռեժիմը բավարար չէ՝ լիարժեք ժողովրդավարության հաստատման համար։ Այստեղ առաջանում է հարց՝ ինչն է ավելի կարևոր՝ անհատի ազատության սկզբունքը, թե սոցիալական հավասարության սկզբունքը։ Այս հարցի պատասխանն է ազատական-իրավական պետությունը՝ դարձնել սոցիալական, մարդասիրական պետություն։
   Վերջի իրադարձություններից հետո՝ Հայաստանի հանրապետությունում՝ ձևավորվում է ժողովրդավարական կառավարման ձև։ ԵՎ նա ավելի կհաստատվի՝ խորհրդարանական ընտրություններից հետո։

среда, 10 октября 2018 г.

իրավունքի առաչադրանք

Որպես կազմակերպության ղեկավար (կամ իրավախորհրդատու) որոշել, արդյոք իրավաչա՞փ է աշխատողի պահանջը եթե այո, ապա նշված իրավանորմո՞վ է կարգավորվում աշխատողի՝ կրճատ աշխատաժամանակով աշխատելու իրավունքը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:
   Ես կթողնեյի՝ այն պայմանով, որ կկրճատեյի իր ընդմիջման ժամանակը։ Այդ որոշմանս բացատրությունը այն է, որ ինքը իրավունք չունի աշխատել 36 ժամից քիչ, իսկ եթե նա գնա՝ համ 45 րոպեանոց ընդմիջմանը, համ էլ 45 շուտ դուրս գա աշխատանքից՝ նա ուղղակի չի տեղավորվի այդ 36 ժամի մեջ։ 140-երրորդ հոդվածի՝ առաջին մասում գրված է, որ եթե աշխատողը չունի առողջության հետ խնդիրներ, նա պետք է՝ պարտավոր աշխատի 36 ժամից ոչ պակաս, այդպես եմ ես հիմնում իմ որոշումը՝ կրճատել այդ աշխատողի ընդմիջման ժամը։

понедельник, 8 октября 2018 г.

հայկական հարցի ձախողվումը

Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը
   19-րդ դարի կեսերին եվրոպական մեծ տերությունների միջև սրվեց պայքարը Օսմանյան կայսրության ազդեցություն տարածելու համար։ Միջազգային հարաբերություններում այդ հիմնախնդիրը, որն առաջ էր եկել դեռ 18-րդ դարի վերջերին, կոչվեց Արևելյան հարց։ Այդ հարցի դրսևորումներից էր Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր երկրների վեճը։
   Հետագա սրումը 1853 թվականին բերեց ռուս-թուրքական պատերազմի։ Ռուսները պարտություն կրեցին։
   Արևմտյան Հայաստանի՝ որպես Օսմանյան կայսրության ենթակա տարածքի խնդիրն ուղղակիորեն դառնում է Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս և շուտով Հայկական հարց անունով հայտնվում միջազգային դիվանագիտության կիզակետում։

четверг, 4 октября 2018 г.

Շարադրություններ

Գարուն սեր
   Մի տղա կար, նա շատ էր սիրում գարունը, որովհետև գարնանը սկսում էն՝ ամենահետաքրքիր տոները, և ծաղկում են՝ համարյա բոլոր ծաղիկները։ Մի օր այդ տղան հանդիպում է առվակի մոտ՝ մի աղջկա, որը շատ անտրամադիր էր։ Տղան մոտենում է այդ աղջկան և հարցնում է՝ թե ինչ է կատարվել։ Աղջիկը ասում է
   Ես գարունը չեմ սիրում։
   Բայց ինչո՞ւ։ - հարցնում է տղան։
   Գարնանը արթնանում է լիքը միջատ և ճվճվում լիքը ծիտ։
   Բայց դա շատ լավ է։ - ասում է տղան։
   Ի՞նչն է դրա մեջ լավը։ - ասում է աղջիկը։
   Իսկ դու լսիր՝ թե ինչ հավես են ծլվլում ծիտիկները, և ինչքան հավես և սիրուն միջատներ կան։
   Աղջիկը դա նկատեց՝ և ինքնել սիրահարվեց գարնանը։ Եվ դեռ երկար առվակի մոտ խաղում էին աղջիկն ու տղան։ Հիմա աղջիկը նույնիսկ չի կարող բացատրել՝ թե ինչու էր ատում գարունը։ Գարունը իր սիրով ուրախացնում է բոլորին։

среда, 3 октября 2018 г.

գործառությունները

Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները։
   Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք արտահայտվում են՝ պետության հասարակական առաքելությունը, նշանակությունը, ուղղված են հասարակության պետական կառավարման խնդիրների ու նպատակների իրագործմանը։ Գործառությունների շրջանակը կախված է՝ պետության խնդիրներից։ Խնդիրը այն է, ինչ որ լուծում է պահանջում, իսկ գործառություն այդպիսի լուծմանը ուղղված գործողության տեսակն է։
   Ներքին գործառությունը ուղղված է՝ երկրի ներքին խնդիրների լուծմանը, իսկ արտաքինը՝ այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատմանը, դրանց զարգացմանը, երկրի պաշտպանությանը։
   Ներքին գարծառություն - տնտեսական գործառություն, ֆինանսավարկային, սոցիալական, կրթամշակույթային, իրավաբանական, բնապահպանական։

вторник, 2 октября 2018 г.

Ռուս-թուրքական, և ռուս-պարսկական պայմանագրերը

   Ներկայացրե՛ք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք։
   1813 թվականի Հոկտեմբերի 12-ին Արցախի՝ Գյուլիստան գյուղում՝ կնքվում է հաշտության պայմանագիր։ Ի թիվս այլ տարածքների՝ Ռուսաստանին է անցնում նաև Արևելյան Հայաստանի զգալի հատվածը՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը։ Երեվանի և Նախիջևանի խանությունները շարունակում են մնալ՝ Պարսկաստանի տիրապետության տակ։
   1828 թվականի Փետրվարի 10-ին Թավրիս-Թեհրան ճանապարհին գտնվող Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր։ Արևելյան Հայաստանի մի մեծ հատված Երևանի և Նախիջևանի խանությունները, անցնում են Ռուսաստանին։ Սակայն Արաքս գետից հարավ ընկած պատմական Պարսկահայքի և Ատրպատականի գավառները վերադարձվում են պարսիկներին։
   Իմ գնահատականով այս պայմանագրերի շնորհիվ՝ Հայաստանը չդարձավ անկախ, և պարսկական լծից՝ անցավ ռուսական լծի տակ։ Բայց դա ուներ մի փոքր դրական կողմ, հաշվի առնելով, որ Ռուսաստանը այդ շրջանում ավելի ցիվիլ պետություն էր, ինչպես նաև քրիստոնյա պետություն էր։ Այդ հանգամանքները ունեին մի փոքր դրական նշանակություն։

четверг, 27 сентября 2018 г.

Կոմիտասը հոգեբուժարաններում


   Կոմիտասը Թուրքիայից վերադառնալուց հետո սկսեց տարօրինակ իրեն պահել, և Կոմիսասի ընկերները նկատեցին՝ մեծ կոմպոզիտորի առաջացած հոգեկան խնդիրները։ 1916 թվականի գարնանը իր վիճակը բարելավեց, և Կոմիտասը նույնիսկ հորինեց դաշնամուրային մի քանի պար։ Սակայն աշնանը նրա վիճակը նորից վատացավ, և նրան ուղարկեցին՝ Կոստանդնուպոլսի զինվորական հոսպիտալ, իսկ երեք տարի անց՝ Փարիզի «Վիլ-Էվրարի» հոգեբուժարան։ Հետո 1922 թվականին նրան ուղարկեցին՝ ավելի համեստ և էժան «Վիլ-Ժուիֆ» հոգեբուժարան, որտեղ 1935 թվականին Կոմիտասը մահացավ։

   Լուիզ Ֆով-Հովհանիսյանը 1991 թվականին՝ պաշտպանեց դիսերտացիա, որտեղ նա ապացուցեց, որ Կոմիտասը ոչ մի հոգեկան հիվանդությամբ չի տառապել։ Լուիզ Ֆով-Հովհանիսյանի կարծիքով՝ Կոմիտասին խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարանից-հոգեբուժարան։ Նրան ասում էին՝ իբր Միջազգային երաժշտության կոմիտեն հրավիրում է նրան Փարիզ՝ կոնգրեսի։ Իրականում դա արել էին թուրքերը, նկատելով Կոմիտասի հետաքրքրությունը թուրքական իշխանության կոտորածության վրա։ Դրա վառ ապացույցը այն է, որ Կոմիտասին բուժում է թուրքական բժիշկ։ Այդ բժիշկը պետք է Կոմիտասի առողջությունը վատթարացներ։


среда, 26 сентября 2018 г.

ՀՀ-ի կառավարման ձևը

   Մինչև ապրիլ-մայիսյան թավշյա հեղափոխությունը պետական կառավարման մարմինները իմ կարծիքով ժողովրդի վստահությունը չէին վայելում, քանի որ ամբողջ կառավարման համակարգը կոռումպացված, ոչ պրոֆեսիոնալ ղեկավարներից էր կազմված։ Մայիս ամսից սկսած Հայաստանում ղեկավարությունը վայլում է ժողովրդի վստահությունը։ Դրա վառ ապացույցն էր սեպտեմբերի 23-ին անցած քաղաքապետի ընտրությունը, որտեղ գործող իշխանության թեկնածուն ստացավ 80%-ից ավել քվե։
   Հայաստանը խորհրդարանական հանրապետությունում է, որում նախագահին 7 տարի ժամկետով ընտրում է ազգային ժողովը։ Նա պետք է լինի՝ անկուսակցական։ Երկրի առաջին դեմքը՝ վարչապետն է․ նա է որոշում կառավարության քաղաքականությունը, ղեկավարում անվտանգության խորհուրդը, նրան են պատկանում զինված ուժերը։ Վարչապետի թեկնածությունը առաջադրվում է՝ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող ուժի կողմից, իսկ նախագահը պարտավոր է այն հաստատել։

понедельник, 24 сентября 2018 г.

Հայ ազատագրական պայքարը ռուսահայերի կողմից

   Մովսես Սարաֆյանը Աստրախանցի վաճառական էր։ Նա Ռուսական կառավարությանը ներկայացրել էր հայկական հողերի ազատագրական ծրագիր։ Ըստ այդ ծրագրի հայկական հողերը պատք է ազատագրվեին պասկա-թուրքական լծից համատեղ կամավորական ջոկատներով, որոնք կազմված էին հայկական և վրացական կամավորականներից և ռուսական բանակից։ Այդ կերպ ազատագրված հայաստանը պետք է դառնար անկախ թագավորություն, Ռուսաստանի հովանու ներքով։

   Հովսեփ Արղության (1863-1925) Հայ դաշնակցական կուսակցության հիմնադիրներից է։ Նա դասավանդել է Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1889 թվականին անցել էր Արևմտյան Հայաստան, որտեղ ներգրավվել էր հեղափոխական շարժման մեջ։ 1890 թվականին ձերբակալվել է տրապիզոնում, և որպես Ռուսհպատակ հանձնվել էր ցարական իշխանությանը։ Ազատվելուց հետո շարունակել է պայքարը, մասնակցել էր առաջին համաշխարհային պատերազմին։ Առաջի հանրապետության խորհրդարանի անդամ է ընտրվել, ապա խորհրդային կարգերի հաստատումից հետո մեկնել էր փարիզ, և այնտեղ երեք տարի անց մահացել։

   Հովսեփ արքեպիսկոպոս Արղության (1743-1801) ազգային ազատագրական գործիչ։ 1769 թվականին ձեռնադրվել էր եպիսկոպոս 1773 թվականին դարձել էր ռուսհայոց թեմի առաջնորդ։ 1780 թվականին դարձել էր նաև ղրիմահայերի հոգևոր առաջնորդ։ Նրա օգնությամբ 12600 ղրիմահայ արտագաղթել են Ռուսաստան, հիմնելով հինգ գյուղ և Նոր Նախիջևան քաղաքը։ Հովհանես Լազարյանի հետ կազմում է Հայաստանի ազատագրության և հայ-ռուսական դաշնագրի 18 հոդվածից կազմված մի նախագիծ, որում առաջարկում է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել հավիտենական դաշինք։ Ըստ դրա ռուսները Հայաստանում ունենալու էին մի որոշ քանակի զորք, հայոց թագավորը ընտրվելու էր ռուսական կայսրի կողմից։ Մայրաքաղաքը պետք է դառնար Անին կամ Վաղարշապատը, Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրել նավահանգիստ, կալվածքները վերադարցնել նախկին հողատերներին, սակայն գյուղացիները լինեին ազատ։