среда, 5 декабря 2018 г.

Կուսակցություններ




«Իմ քայլը»  և ՀՀԿ կուսակցությունների տարբերությունը (վերլուծություն)





1.       Մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հեռացումը իշխանությունից. պարտավորությունը լիարժեք կատարված է։
«Իմ քայլը» ապահովեց Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հեռացումը, քանի որ ակնհայտ էր իրենց վարած խաբեության քաղաքականությունը: Իրենք խոստանում էին կառուցել արդար պետություն, սակայն բոլոր բարիքներից օգտվում էին միայն մի խումբ ընտրյալներ, որոնց մեծամասնությունը ՀՀԿ –ականներ էին և այլ իշխանավորներ:

2.       Մենք խոստացել էինք, որ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանության ձեւավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով. 2018 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Երեւանի ավագանու եւ հոկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով պարտավորությունը լիարժեք կատարված է։
Մի քանի տասնյակ տարի ՀՀԿ կուսակցությունը և  Հայաստանի կառավարությունը անցկացնում էր ոչ իրավական, ոչ լեգիտիմ ընտրություններ, որոնց ընթացքում իրականացվում էին ընտրախախտումներ, ձայների վաճառք, ազգաբնակչությանը վախեցնելու միջոցով ձայների կորզում և այլ ընտրախախտումներ:

3.       Մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ. պարտավորությունը լիարժեք կատարված է։
Մայիս ամսից սկսած  ժողովրդի կողմից ընտրված նոր իշխանությունը իրականացրել է բազում կոռուպցիոն բացահայտումներ, խոշոր դրամական գումարների կորզման և հապշտակման դեպքեր, որոնք այժմ հետաքննության ընթացքում են:

4.    Մենք խոստացել էինք վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները: Այսօր որեւէ շուկայում մուտքի խոչընդոտներ եւ այլ սահմանափակումներ չկան, ի հայտ են գալիս եւ կգան նոր խաղացողներ. պարտավորությունը լիարժեք կատարված է։
Հայոց պետության տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինի համաշխարհային փորձի վրա` հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները: Պետությունը պետք է ապահովի տնտեսության պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության համար նպաստավոր պայմաններ` հանդես գալով որպես սեփականության բազմաձևության և ազատական տնտեսական համակարգի զարգացման երաշխավոր: Ազատական տնտեսական համակարգը պետք է հիմնված լինի մրցակցության և ձեռներեցության ազատության վրա, գործելով շրջակա միջավայրի պահպանման հրամայականով, միաժամանակ մնալով սոցիալապես արդար և պատասխանատու:
Ըստ ՀՀԿ-ի ծրագրի, մենաշնորհ շուկայում չպետք է լիներ, սակայն իրականում մեզ հայտնի են փաստեր, որ, օրինակ, ՀՀ շաքարավազը ներմուծվում էր միայն Սամվել Ալեքսանյանի միջոցով: Այլ ներմուծողների համար ստեղծվում էին ոչ բարենպաստ պայամններ և ստիպված նրանք հրաժարվում էին այն ներմուծել: նույնը տեղի էր ունենում, օրինակ, բաբանի, նարնջնի և այլ էկզոտիկ մրգերի ներմուծմաբ զբաղվում էր միայն Միհրան Պողոսյանի «Քեթրին» ընկերությունը: «Իմ քայլը» դաշինքի շնորհիվ, այդ մենաշնորհները վերացվեցին և արդյունքում այսօր շուկայում բանանի գինը նվազել է:

5.       Մենք խոստացել էինք, որ Հայաստանում չեն լինի արտոնյալներ եւ կապահովվի բոլոր մարդկանց հավասարությունը օրենքի առաջ. պարտավորությունը լիարժեք կատարված է:
Մարդու ազատությունը կարող է իմաստավորված լինել, եթե զուգակցված է պատասխանատվության և բարոյականության հետ:
Բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություններ, որոնք լավագույնս կբացահայտվեն և կիրագործվեն արդարության պայմաններում, անձնական, ընտանեկան և հանրային բարիք ստեղծելու մղումով և համերաշխության մշակույթի ներքո:  Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լինի լսելի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի:
ՀՀԿ-ն իրականացնում էր իր ծրագրին հակառակ գործունեություն, չհարգելով, չպահպանելով մարդու իրավունքներն ու համընդհանուր հավասարությունները: Հայաստանում ստեղծվել էր խիստ շերտավորված հասարակություն, գրեթե չկար միջին խավ, այլ կային շատ հարուստ և միջին մակարդակից ցածր բնակչություն: Չէին հարգվում քաղաքացու ընտրական, օրենսդրական իրավունքները

6.    Մենք խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. պարտավորությունը լիարժեք կատարված է։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը ծագեց ՀՀԿ կուսակցության որդեգրած օրինախախտ քաղաքականության, կեղծած ընտրությունների արդյունքում:

Комментариев нет:

Отправить комментарий