вторник, 3 апреля 2018 г.

Զատիկի ծեսը Հայաստանում


 Կարդա «Զատիկի ծեսը Հայաստանում» նյութը և

  • գրավոր վերապատմիր

 Կան վարկածներ, որ Զատիկը անշարժ տոն էր։ Նրան տոնում էին մարտի 21-ի գիշերա-հավասար օրվա հետ։ Հետո որոշվեց Զատիկը դարձնել շարժվող տոն, որը նշվում էր Վահագնի ձննունդից հետո՝ առաջին լիալուսն գիշերվա հաջորդ օրը։ Արդեն իսկ փետրվարի առաջին օրը, մարտի առաջին օրվա սկզբին մարդիկ փայտիկով զարկում էին տան պատերը՝ ասելով

-       Շվոտը դուրս, մարտը՝ ներս։

 Այդպես վտարվում էր փետրվար ամիսը, և հալածվում պատերի չարը՝ Շվոտը։ Այդ օրվանից մարդիկ սկսում էին վարուցանքը և զորանում էին Վահագնով։ Իսկ երեխեքը ներկած ձվերով երգում էին և ձվերի կռիվ էին տալիս։ Նաև մարդիկ սարքում էին Կենաց ծառ։ Լցնում էին կժի կամ ծաղկամանի մեջ չորացած ճյուղեր, և նրանց վրա նաև ձվեր էին կախում։

 Մեկ այլ ավանդույթների համածայն, մի ժամանակ Արարատում Հազարան Հավքը՝ դյութիչ ձայնով երգում էր և գունավոր ձվեր էր աձում, իսկ Մայր Անահիտը այդ ձվերը շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպես հող նրանց նման բազմագույն պտուղներ տա։

Комментариев нет:

Отправить комментарий