четверг, 13 декабря 2018 г.

Ձմեռային պատմվածք


Ընթերցել առաջարկվող նյութերը

  Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»

վերլուծել կամ վերապատմել (7-10 նախադասություն)


Նոր տարվա նախօրեի ցուրտ երեկո էր։ Մի աղջիկ ման էր գալիս փողոցով ոտաբոբիկ, նա կորցրել էր իր մեծ մոր հին կոշիկները։ Նա թափառում էր ցուրտ փողոցով և իր լուցկիները, որոնք ոչ ոք չէր գնում, վիճակը մենակ ավելի դժվարացնում էին։

среда, 12 декабря 2018 г.

Բնապահպանումը և բնօգտագործումը ՀՀ-ում

1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
 ՀՀ բնակլիմայական պայմանները լեռնային են։ ՀՀ-ում հիմնականում աճում է՝ խաղող, ծիրան, ցորեն գարի և այլն, դրանք էլ իրենց հերթին օգնում են զարգանալ գյուղատնտեսությանը։ Եվ ոչ միայն բնակլիմայական պայմաններն են օգնում զարգանալ, արտահանումներն էլ են օգնում զարգանալ տնտեսությանը։ Այդ պատճառն է մեր ընդերքի գտնվող տարբեր մետաղային և քարայի ռեսուրսները։ Չեմ կարող բացառել նաև շինառեսուրսները, ինչպիսին են՝ տուֆը, բազալտը, կրաքարը և այլն։

2. Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
 Բնօգտագործումը ՀՀ-ում և ոչ միայն ՀՀ-ում թողում է՝ պոչամբարներ, հողի վատթարացում և օդի ախտոտումը։ Պոչամբարները դա ռեսուրսների արդյունահանության անպետք մնացորդների կուտակումն է մեկ տեղում, երբ պոչամբարները շատ են մեծանում՝ նրանց փակում են։ Հողի վատթարացումը առաջանում է՝ երբ պարարտանյութերի և այլ արհեստական միջոցներով մեծացրած բույսի հողը՝ թունավորվում է, դառնում է վտանգավոր նոր բույս տնկելու համար և ուղղակի դառնում է անպետք և մահացած։
 Հայաստանու բնության օգտագործման ամենա մեծ խնդիրներից է՝ Սևանալճի բնախնդիրը։ Սևանից բաց թողված ջուրը օգտագործվել է՝ Հրազդան գետի վրա կառուցած ՀԷԿ-երրի աշխատացնելու համար, այդ պատճառով Սևանի ջուրը արագ՝ պակասում է։ Եվ եթե այդպես շարունակվի՝ ապա մոտ ապագայում կարող է՝ Սևանի մեջի ձկնեղենը սատկի, ջուրը ուղղակի կվերջանա, և հողը ցանելու համար ավելի քիչ ջուր կմնա։

3. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
 ՀՀ-ն շատ հայտնի է շինական ռեսուրսներով, դրանք են՝ տուֆը որը կազմում է մեր ռեսուրսների մեծ մասը, բազալտը, կրաքարը և այլն։ Քանի որ Հայաստանը հրաբխային երկիր է՝ այստեղ կան շատ հրաբխային ռեսուրսներ։ Այդ ռեսուրսներից են՝ սառած լավան, օփսիդյանը ավելի հայտնի որպես (սատանայի եղունգ) և այլն։ Վերին նշված ռեսուրսները՝ օգնում են հանրապետության զարգացմանը, քանի որ նրանց շնորհիվ մարդիկ կառուցում են՝ տներ և այլ շինարարություններ։

воскресенье, 9 декабря 2018 г.

Ձմեռային առաչադրանք


ընթերցել առաջարկվող նյութերը

Օ Հենրի «Մոգերի ընծաները»

             վերլուծել կամ վերապատմել

   Մեկ դոլար և ութսունյոթ ցենտ ուներ մեր հերոսուհին։ Այն էլ միայն ամոթ կռիվների շնորհիվ Դելլան այդ փողերը խնայեց։ Մոտենում էին ամանորյա տոները, իսկ Դելլան այդքան փող ունենալով տեսնում է միայն մի ելք՝ արտասվել։ Այդպես էլ նա արեց։

   Քանի դեռ տան տիրուհին արտասվում է, աչքի անցկացնենք տունը։ Տան կահույքը վկայում էր ոչ թե աղքատության մասին, այլ համեստության մասին։ Դռան մոտ նամարկղ է, որի մեջ անհնար է նամակ խցկել։ Դռան վրա կցված է «ՄրՋեյմս Դիլինգհեմ Յունգ» քարտը։ Երբ ՄրՋեյմսը գալիս էր տուն նրան դիմավորում էր իր կին Դելլան՝ նրան Ջիմ անվանելով։

   Դելլան ժամեր ծախսեց՝ մտածելով, թե ինչ նվիրի Ջիմին։ Դելլան գիտակցում էր, որ անհնար է նվեր առնել ծախսելով ընդհամենը 1.87$։ Բայց ինչ աներ Դելլան, եթե նա նույնիսկ այդ մեկ դոլար 87 ցենտը մի կերպ էր վաստակել, շատ տեղերում խնայելով։ Դելլան հիշեց, որ իրենց ընտանիքը ունի երկու հպարտանալու պատճառ՝ առաջինը դա Դելլայի մազերն էին, երկրորդը՝ Ջիմի ոսկե ժամացույցը, ժառանգված պապից։

   Գիտակցելով այդ, Դելլան որոշեց սեփական վարսերը կտրել, որ հետո դրանք վաճառի և մի քիչ փող վաստակի Ջիմի նվերի համար։ Եվ երբ Դելլայի վարսերը կտրվեցին, նա գնաց դրանք վաճառելու «Մադամ Սոֆրոնի, մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք» սրահում։ Դելլան արագ վազեց երրորդ հարկ և մի կերպ արտասանեց։

― Մազերս չե՞ք գնի։

― Մազեր գնում եմ, ― պատասխանեց մադամը։ — Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տենեմ։

― Քսան դոլար,― ասաց մադամը, հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան։

― Շտապ տվե՛ք,― ասաց Դելլան։

   Եվ Դելլան երկար փնտրելուց հետո գտավ Ջիմի համար նվեր՝ պլատինե շղթա։ Այդ շղթան հենց գրպանե ժամացույցի համար է, ինչպես Ջիմինն էր։ Այդ շղթան Ջիմի պես՝ համեստ և արժանապատիվ էր։ Գնելով այս շղթան, Դելլան բարձր տրամադրությամբ վերադարձավ տուն։

среда, 5 декабря 2018 г.

Կուսակցություններ




«Իմ քայլը»  և ՀՀԿ կուսակցությունների տարբերությունը (վերլուծություն)





1.       Մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հեռացումը իշխանությունից. պարտավորությունը լիարժեք կատարված է։
«Իմ քայլը» ապահովեց Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հեռացումը, քանի որ ակնհայտ էր իրենց վարած խաբեության քաղաքականությունը: Իրենք խոստանում էին կառուցել արդար պետություն, սակայն բոլոր բարիքներից օգտվում էին միայն մի խումբ ընտրյալներ, որոնց մեծամասնությունը ՀՀԿ –ականներ էին և այլ իշխանավորներ:

понедельник, 3 декабря 2018 г.

Հայդուկներ

1. Ներկայացրե՛ք Սուրբ Առաքելոց վանքի կռվի նշանակությունը և հետևանքը:
   Տարոնի ժողովուրդը պահանջում էր տիրող ծանր վիճակից ելք գտնել։ Նշանավոր հայդուկ Հակոբ Կոտոյանը առաջ է քաշում զինված խմբով Ս․ Առաքելոց վանք մտնելուն և ինքնապաշարման դիմելու գաղափարը։ 1901 թ․ Նոյեմբերի 3-ին Անդրանիկը 37 հայդուկների և 20 զինված գյուղացիների հետ մտնում է մուշի մոտ գտնվող Ս․ Առաքելոց վանքը, և այն վերածում ինքնապաշտպանական ամրոցի։ Երեք օրից սկսվում է կռիվը։ Վանքում գտնվողների թիվը հասնում է 140-ի։ Բիթլիսի նահանգապետը, որը նաև թուրքերի ուժերի հրամանատարն էր սկսում է բանակցություններ, որպեսզի իմանա Վանքում գտնվողների պահանջները։ Անդրանիկը, Գեվորգ Չաուշը և Հակոբ Կոտոյանը ներկայացնում էին պահանջները, որոնք հետևյալն էին՝ ազատել քաղաքական-բանտարկյալներին, զինաթափել և պատժել հայկական գյուղերը ավերող զինված քրդերին, հայերին վերադարձնել իրենց հողերը, վերացնել հայերից տուրկ հանձնելու քուրդ ցեղապետերի իրավունքը։ Պահանջներից մասամբ բավարարվում է միայն առաջինը։ Կատաղի մարտերը շարունակվում էին։ Հայերի զինամթերքը սպառվում էր։ Նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները փաթաթվելով սպիտակ սավաններով՝ աննկատ ձյունների միջով հեռանում են։ Այս կռիվը մեծ տպավորություն է թողնում հայության վրա, արձագանք գտնելով նաև արտասահմանում։ Հայդուկները ցույց տվեցին մեծ պետություններին, որ հայկական բարենորոգումները տեղի չեն ունենում և անհրաժեշտ է դրանք իրագործել։ Կարևոր էր նաև այդ ելույթի շնորհիվ ժողովուրդի բարոյական և մարտական ոգու բարձրացումը։
2. Պարզաբանե՛ք ռուս-թուրքական համաձայնագրի բովանդակությունը: Փորձե՛ք գնահատել այդ փաստաթուղթը.
   1914 թվականին Հունվարի 26-ին ստորագրվեց Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագիրը։ Ըստ նրա Յոթ նահանգներից ձևավորվում էին երկու վարչական միավոր, որոնք կառավարվում էին երկու օտարերկրյա տեսուչների կողմից, որոնք կարող էին նշանակել այս կամ այն պաշտոնյային լուծել հողային հարցերը։ Այդ համաձայնագրում չէր խոսվում միասնական հայկական նահանգի մասին։ Ստեղծված նահանգներում կային նաև մահմեդականներով բնակեցված շրջաններ։ Խոսք չկար նաև հայերից բռնագրավված հողերի վերադարձնելու մասին։ Այս համաձայնագիրը գործնականում չէր ապահովում հայերի ո՛չ անձնական անվտանգություննը, ոչ էլ գույքի ու սեփականության անձեռնմխելիությունը։