вторник, 22 января 2019 г.

Հետաքրքիր փաստեր գինու մասին

  1.    Գինին առտադրում են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդայից, քանի որ այնտեղ կլիման շատ սառն է։
  2. Մեկ շիշ գինու համար օգտագործվում է 1,3կգ խաղող։
  3. Կարմիր կամ սպիտակ գույնը պայմավորված է ոչ թե խաղողի տեսակով, այլ խաղողի կևեղից, որը պարունակում է անհրաժեշտ ներկող պիգմենտ։
  4. Երիտասարդ գինու հոտը գինեգործները անվանում են բուրմունք, իսկ հին գինու հոտը՝ փունջ։
  5. Գոյություն ունի գինու հատուկ տեսակ, որը անվանում են "սառցե", քանի որ այն պատրաստում են բնական եղանակով սառեցված խաղողից։ Քանի որ բնական ձևով այդպիսի արդյունքի հասնել դժվար է, ապպա և նման գինին թանկ է։
  6. Եվրոպայում ընդունված է անվանել գինին ըստ խաղողի գտնվելու վայրերի, օրինակ, Բուրգուն, Շամպայն, Բոռդո, Պրովանս և այլն։ Մինչ դեռ այլ ոչ Եվրոպական երկրներում՝ ընդունված է անվանել գինին խաղողի տեսակի անունով, օրինակ, Կաբերնե, Մերլո, Շիրազ, Պինո-նուար և այլն։
  7. Նրա համար, որ գինին չթթվի, նրան խորհուրդ են տալիս պահել հորիզոնական դիրքով, որ գինին հպվի խցանի հետ և շշի մեջ թթվածին չներթափանցվի։
  8. Ըստ քաղաքավարության կանոնների, գինին պետք է մատուցել դեպի ներս ծռված հատուկ ըմպանակներով, քանի որ այդպես գինու համը ավելի լավ է պահպանվում։
  9. Ըմպանակը պետք է պահել բացառապես ոտիկից, որ ըմպելիքը չտաքանա, և չփչանա համը։

четверг, 10 января 2019 г.

Էլեկտրական ավտոմեքենաները Նորվեգիայում


2025 թվականին Նորվեգիան պլանավորում է ունենալ էկոլոգիապես անվնաս ավտոմեքենաներ և հնարավոր է հասնել այդ նպատակին։ 2018 թվականին Նորվեգիայում վաճառված ավտոմեքենաների 1/3 100 տոկոսով էլեկտրական են։ Մարդիկ տեղեկացնում են, որ դա ավտոմեքենաների վաճառքի աշխարհի ռեկորդ է։ Դա ցույց է տալիս Նորվեգիայում էլեկտրական ավտոմեքենաների հանդեպ հետաքրքրությունը, քանի որ դեռ 5 տարի առաջ այնտեղ վաճառվում էր ընդամենը 5.5 տոկոս էր կազմում։ 2025 թվականի Նորվեգիայի պլանները շատ խիզախ են, սակայն կառավարությունը փորձում է նպաստել մարդկանց, առաջարկելով նման ավտոմեքենաների համար անվճար կայանատեղիներ և որոշ հարկերից ազատում։ 

Գտնվել է կմախք


Ստոունհենջից ոչ շատ հեռու գիտնականները գտել են 4.000 տարեկան կմախք։ Դա դեռահասի կմախք էր։ Գիտնականները այժմ փորձում են պարզել այդ կմախքի տարիքը և սեռը։ 
Կմախքի հասակը մետր ու կես է և մարդիկ գտել են այն սաղմի դիրքում։ Նա կրում էր նաև սաթե վզնոց։ 
Մի բժիշկ նկարագրեց այդ կմախքը որպես "հիանալի բացահայտում"։ Փորձագետները հուսով են, որ այն լույս կսփռի այն մարդկանց և նրանց ապրելակերպի վրա, որոնք ախպրել են և աղոթել են Ստոունհենջի մոտակայքում։