вторник, 21 мая 2019 г.

Ամփոփիչ աշխատանք


Նոր Հայաստան

ՀՀԿ-ի և «Իմ Քայլ» դաշինքի համեմատությունը
1.       Մենք խոստացել էինքոր եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր կամքըմենք կապահովենք Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հեռացումը իշխանությունիցպարտավորությունը լիարժեք կատարված է։
«Իմ քայլը» ապահովեց Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հեռացումը, քանի որ ակնհայտ էր իրենց վարած խաբեության քաղաքականությունը: Իրենք խոստանում էին կառուցել արդար պետություն, սակայն բոլոր բարիքներից օգտվում էին միայն մի խումբ ընտրյալներ, որոնց մեծամասնությունը ՀՀԿ –ականներ էին և այլ իշխանավորներ:


2.       Մենք խոստացել էինքոր Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվիիշխանության ձեւավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով. 2018 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Երեւանի ավագանու եւ հոկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով պարտավորությունը լիարժեք կատարված է։ Դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ-ի ընտրությունները նույնպես արդար էին։
Մի քանի տասնյակ տարի ՀՀԿ կուսակցությունը և  Հայաստանի կառավարությունը անցկացնում էր ոչ իրավական, ոչ լեգիտիմ ընտրություններ, որոնց ընթացքում իրականացվում էին ընտրախախտումներ, ձայների վաճառք, ազգաբնակչությանը վախեցնելու միջոցով ձայների կորզում և այլ ընտրախախտումներ:

3.       Մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմպարտավորությունը լիարժեք կատարված է։
Մայիս ամսից սկսած  ժողովրդի կողմից ընտրված նոր իշխանությունը իրականացրել է բազում կոռուպցիոն բացահայտումներ, խոշոր դրամական գումարների կորզման և հապշտակման դեպքեր, որոնք այժմ հետաքննության ընթացքում են:

суббота, 18 мая 2019 г.

Հայ ժողովրդի պայքարները ընդեմ թուրքերի

Պայքար ընդդեմ օսմանյան կայսրության
Արևմտյան Հայաստանը եղել է մոտ 4 դար 1555-1923թթ․, նախավերջին դարում (XIX) պայքար սկսեցին Օսմանյան կայսրության դեմ Հայդուկները, նույն իրենք Ֆիդայինները։ Իսկ 1918թ․ Հայաստանը  Թուրքիայի դեմ մայիսի 22-30-ը անցկացնում է մայիսյան հերոսամարտեր։

Հայտնի հայդուկներ

Գևորգ Չաուշ
   Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 ինքնապաշտպանական կռիվներում իր մարտավարությամբ և կազմակերպչական դիրքով։ Գևորգ Չաուշը, Անդրանիկ Օզանյանի հետ, վրեժ լուծեց Աղբյուր Սերոբի համար, այնուհետ շատերն էին ուզում, որ Չաուշը նշանակվի հայդուկապետ, բայց նա մերժեց, տեղ տալով Օզանյանին։ Չաուշի ամենահայտնի մարտերից մեկն էր Անդրանիկ Օզանյանի կազմակերպած Առաքելոց վանքի կռիվը։ Գևորգն անձամբ է ղեկավարել Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը։ Գևորգ Չաուշը համարում էր, որ պետք է միանալ քրդերին, ինչով նա ստացել էր հարգանք քրդերի մոտ։ Բացի այդ նա պատժում էր այն քրդերին, որոնք թալանում էին հայ գյուղացու ունեցվածքը։ 1894 թվականին Մեծն Մուրադի խմբի հետ երեք օր պայքարում էր ընդեմ թուրքերի, իսկ հետո ուրիշների հետ ձերբակալվում։ Նա կարողանում է 1896 թվականին փաղչել կալանքից և մինչև մահ պայքարում Անդրանիկ Օզանյանի և Աղբյուր Սերոբի հետ։ 1907 թվականին մայիսի 28-ին Սուլուխի մոտ ծանր վիրավորվելուց հետո՝ մահանում է։

вторник, 14 мая 2019 г.

Վերլուծական հաշվարկ


   Այս ուսումնական տարվա ընթացքում ես կատարեցի տարբեր աշխատանքներ։ Հին շտեմարանից ես կատարել եմ համարյա թե հարյուր հիսուն վարժություն, մի քանի միջին դպրոցի թեմաներով վարժություններ և նոր շտեմարանից մոտ հիսուն վարժություն։ Հայ գրականությունից ես կատարել եմ տարբեր գործարքներ՝ օրինակ տարբեր հայ գրողների բանաստեղծությունների և պոեմների վերլուծություններ, գրել եմ մի քանի շարադրություն Համո Սահյանի տողերները վերնագիր օգտագործելով և մի քանի փոքր պատմություն եմ վերլուծել հնդկական գրողների։

ինչ հաջողություններ և ձեռքբերումներ ունենք
   Ես այս ուսումնական տարի ունեի շատ հաջողություններ և ձեռքբերումներ։ Ես ծանոթացա հնդիկ գրողների փիլիսոփայության հետ, որը ավելի բարակ է ընդգծում մարդկային լավ և վատ կողմերը, քան ուրիշ երկրների փիլիսոփաններինը։ Ձեռքբերում էր նաև այն, որ ես կարողանում եմ ավելի գրագետ հայերեն գրել, քան նախորդ տարիներում։ Իմ ընտանիքում գրագետ հայերեն գոյություն չկա՝ մայրիկս հայերեն կարողանում միայն խոսել և կարդալ, նա կարող է գրել, բայց որոշ տեղերը կարող իրեն գրագետ սխալներ թույլտալ։ Հայրս ընդհանրապես հայերեն չգիտի, այն քսանհինգ տարվա ընդացքում, որ նա ապրում է Հայաստանում, նա ընդամենը երկու-երեք արտահայտություն է սովորել։ Մորեկան հարազատներից շատերն էլ նույնպես չեն փայլում հայերենով գրագետ։ Հոր հարազատներիցս բացի իրենից Հայաստանում (այն ոչ թե 2000 կիլոմետր Հայաստանից) ապրում է միայն քավոր և քավորկինս։ Քավորս սովորում է հայերեն և ունի լավ շարժումներ։

вторник, 7 мая 2019 г.

Էնթոնի դե Մելլոյի ստեղծագործությունների վերլուծությունը

Ազատություն և սեր
Էնթոնի դե Մելլո

Այս ստեղծագործությունում գրողը նշում է, որ սիրելի մարդը չի կարող մարդուն պատկանել և նա դրանով նման է արևի և ծառի։ Նկարագրում է սերի ազատությունը և ապացուցում, թե ինչպես հետաքրքիր է այն, ինչպիսի սիրուն են բնության երևույթները։

Հետաքրքրված ես կանանցով

Այս երկխոսության մեջ Էնթոնի դե Մելլոն ցույց է տալիս կարդացողին, որ աղջիկները և կանայք մինչև հինգ տարեկան չեն հետաքրքրում տղաներին։

Ինչպես աղջիկներին տարբերել տղաներից

Այս երկխոսությունում մայրիկը հարցնում է իր տղայից, թե որ սեռի ներկայացուցիչների հետ է Թոմին պարապում լողավազանում։ Թոմին ասաց, որ նրանց առանց շորերի չի կարողանում տարբերել։ Ընդհանրապես մինչև 12 տարեկան աղջիկներին և տղաներին տարբերել այդքան էլ հեշտ չի, բայց այս երկխոսությամբ գրողը ապացուցում է, որ անգամ իրենք էլ փոքր երեխեքը իրենք կողքին երեխեքի սեռը դժվարությամբ են տարբերում առանց հագուստի։


Դու էլ քո ախմախ կոֆեն էլ

Այս ստեղծագործությունում գրողը նշում է մարդու անշնորհակալ լինելու ունակությունը։ Մարդիկ լինում են երկու տեսակ, որոնք շնորակալ են անգամ մանր հաճույքի համար, և որոնց ինչքան էլ օգնես նա մեկ է քեզ կմեղադրի դրա մեջ։ Մուրացկանը երկրորդ մարդկանց տեսակից էր՝ բանկիրը նրան օգնեց, իսկ անշնորհակալ մուրացկանը շնորհակալություն ասելու տեղը քացով տվեց բանկիրին և վիրավորեց։

Առաջին և երրորդ հանրապետության համեմատություն

1.    Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության ճյուղերի հետ:

Մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Հայոց ազգային խորհուրդը (ՀԱԽ) վճռել է հռչակել Հայաստանի անկախությունը։
 1918 թվականի մայիսի 31-ին մամուլում հրապարակվել է Նիկոլ Աղբալյանի մշակած անկախության հռչակագիրը։
 Հայաստանը դարձել է անկախ (ինքնիշխան) պետություն և միջազգային իրավունքի սուբյեկտ։ Վերականգնվել է 543 տարի առաջ կորցված հայոց անկախ պետականությունը։ Առաջնահերթ խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Մինչ ՀԱԽ-ն ու կառավարությունը (ոչ լիակազմ) Թիֆլիսից կժամանեին (1918 թվականի) հուլիսի 19 մայրաքաղաք Երևանի, տեղում Արամ Մանուկյանի ջանքերով ստեղծվել էր գործադիր մարմին, որը կոչվել է ժամանակավոր վարչություն կամ վարիչների մարմին։ Արամ Մանուկյանը վարել է Երևանի նահանգային վարչության նախագահի և զինվորական գործերի վարիչի պաշտոնը։ 1918 թվականի հուլիսի 24-ին ՀԱԽ-ը հրապարակել է բարձրագույն գործադիր իշխանության կազմը՝ Հովհաննես Քաջազնունի՝ Կառավարության նախագահ (վարչապետ), Արամ Մանուկյան (Ներքին Գործերի նախարար), Ալեքսանդր Խատիսյան (Արտաքին Գործերի նախարար), Խաչատուր Կարճիկյան (ֆինանսների նախարար), Հովհաննես Հախվերդյան (զինվորական նախարար), Գրիգոր Տեր-Պետրոսյան (արդարադատության նախարար)։
Բացի վերջին երկուսից՝ մյուսները դաշնակցականներ էին։ Կարճ ժամանակահատվածում ստեղծվել էր նաև բարձրագույն օրենսդիր իշխանություն։ ժամանակի սղության պատճառով տարբեր քաղաքական ուժեր բանակցությունների ու փոխզիջումների միջոցով որոշում են ընդունել առանց ընտրությունների կազմել ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմին՝ Հայաստանի խորհուրդ (ՀԽ), որի կազմում 18 պատգամավոր ներկայացնում էին դաշնակցություն, 6-ը՝ հայ ժողովրդական, 6-ը՝ սոցիալ-դեմոկրատական, 6-ը՝ սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը, իսկ 2 պատգամավոր եղել են անկուսակցական։ Խորհրդարանի պատգամավոր են դարձել նաև հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 6 թուրք, 1 ռուս և 1 եզդի։ 46 պատգամավորից 38-ը հայ էին։ 1918 թվականի օգոստոսի 1-ին Երևանում ՀԽ-ն գումարել է առաջին նիստը և ընտրել նախագահ Ավետիք Սահակյան (Հայր Աբրահամ, ՀՅԴ) և փոխնախագահներ (Գրիգոր Տեր-Խաչատրյան, Հայ ժողովրդական կուսակցական, Գավիթ Զուբյան, սոցիալիստ-հեղափոխական կուսակցական)։ Գործունեությունը կազմակերպելու համար Հայ Խորհուրդն կազմել է 14 հանձնաժողով։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ կազմվել է կոալիցիոն (միջկուսումնական) կառավարություն՝ բաղկացած 4 դաշնակցական, 4 հայ ժողովրդական և 1 անկուսակցական նախարարներից։ 1919 թվականի մարտի 31-ին ՀԽ-ն ընդունել է ընտրությունների մասին օրենք։ Ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել 20 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ արևմտահայ գաղթականությունը։ Ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 21 ից 23-ը, որին նախապես ցուցակագրված 366 հազար ընտրողներից մասնակցել են 260 հազարը (շուրջ 70 %)։ Նորընտիր խորհրդարանի 80 պատգամավորից 72-ը դաշնակցականներ էին, 4-ը՝ սոցիալիստ-հեղափոխականներ, 3-ը՝ թուրքեր, 1-ը՝ անկուսակցական։ 1919 թվականի օգոստոսի 1-ին գումարվել է նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որի նախագահ է ընտրվել Ավետիս Ահարոնյանը, փոխնախագահներ՝ Լևոն Շանթը և Սարգիս Արարատյանը, որը ընտրվել է նաև 12 հանձնաժողով։ Կազմվել է նոր կառավարություն՝ Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ, որը երկիրը ղեկավարել է մինչև 1920 թվականի մայիսի 5-ը։ Նույն օրը կազմվել է նոր կառավարություն՝ ՀՅԴ կուսակցության բյուրոյի անդամներից՝ Համազասպ Օհանջանյանի նախագահությամբ։ Բյուրո-կառավարությունը գործել է մինչև 1920 թվականի նոյեմբերի 23-ը։ Հաջորդ օրը կազմվել է հանրապետության վերջին կառավարությունը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Հայաստանի Հանրապետությունն ժամանակավորապես (որոշ փոփոխություներով ու լրացումներով) ղեկավարվել է հիմնականում Ռուսական կայսրության «Հավաք օրինաց»-ով։ Հետագայում երկիրը կառավարվել է խորհըրդարանի ընդունած որոշումներով և օրենքներով։