суббота, 18 мая 2019 г.

Հայ ժողովրդի պայքարները ընդեմ թուրքերի

Պայքար ընդդեմ օսմանյան կայսրության
Արևմտյան Հայաստանը եղել է մոտ 4 դար 1555-1923թթ․, նախավերջին դարում (XIX) պայքար սկսեցին Օսմանյան կայսրության դեմ Հայդուկները, նույն իրենք Ֆիդայինները։ Իսկ 1918թ․ Հայաստանը  Թուրքիայի դեմ մայիսի 22-30-ը անցկացնում է մայիսյան հերոսամարտեր։

Հայտնի հայդուկներ

Գևորգ Չաուշ
   Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 ինքնապաշտպանական կռիվներում իր մարտավարությամբ և կազմակերպչական դիրքով։ Գևորգ Չաուշը, Անդրանիկ Օզանյանի հետ, վրեժ լուծեց Աղբյուր Սերոբի համար, այնուհետ շատերն էին ուզում, որ Չաուշը նշանակվի հայդուկապետ, բայց նա մերժեց, տեղ տալով Օզանյանին։ Չաուշի ամենահայտնի մարտերից մեկն էր Անդրանիկ Օզանյանի կազմակերպած Առաքելոց վանքի կռիվը։ Գևորգն անձամբ է ղեկավարել Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը։ Գևորգ Չաուշը համարում էր, որ պետք է միանալ քրդերին, ինչով նա ստացել էր հարգանք քրդերի մոտ։ Բացի այդ նա պատժում էր այն քրդերին, որոնք թալանում էին հայ գյուղացու ունեցվածքը։ 1894 թվականին Մեծն Մուրադի խմբի հետ երեք օր պայքարում էր ընդեմ թուրքերի, իսկ հետո ուրիշների հետ ձերբակալվում։ Նա կարողանում է 1896 թվականին փաղչել կալանքից և մինչև մահ պայքարում Անդրանիկ Օզանյանի և Աղբյուր Սերոբի հետ։ 1907 թվականին մայիսի 28-ին Սուլուխի մոտ ծանր վիրավորվելուց հետո՝ մահանում է։

Անդրանիկ Օզանյան
   Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865թ․ փետրվարի 25-ին։ Անդրանիկ հայերեն նշանակում է «առաջնորդ», դա բացատրում է իր անունը։ Իսկ Օզանյան, որով հետև նրա նախնինիրը Օզան գյուղից են և վերցրել են Օզանյան ազգանունը։ Անդրանիկը ձերբակալվել է 1882 թվականին թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884թ․ ընկերների շնորհիվ փախչում էր բերդից և մինչև 1886թ․ ապրում էր Կոնտանդնուպոլսում։ Իր հեղափոխական պայքարը սկսել էր 1888թ․ Սիվաս գավառից, իսկ 1891թ․ միանում է Հնչակյան կուսակցությանը։ 1892թ․ բանտարկվում է հակահայկական Յուսուպ Մեհմեդ Բեյի սպանության համար, բայց ապագայում կարողանում է փախչել։
1897 թվականին Անդրանիկը մեկնում է Թիֆլիս՝ որտեղ գտնվում էր Հայ Յեղափոխական Դաշնակցության շտաբը։ Անդրանիկը վերադարձավ Արևմտյան Հայաստան իրեն վստահված ծավալուն ուժերով և զենք էր մատակարարում հայ ֆիդայիներին։ Մի քանի տասնյակ ռուսաստանահայեր են միացել Անդրանիկին, որոնց հետ էլ նա գնաց Մուշ և Սասուն՝ որտեղ մարտնչում էր Աղբյուր Սերոբը։
Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թվականի օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվեց ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդին գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։
Անդրանիկը մահացավ 1927 թվականի օգոստոսի 30/31-ին՝ սրտի կաթվածից։


Աղբյուր Սերոբ
   Ծնվել է 1864թ․, 1891թ․ եղբայրների օգնությամբ հասել է Կոստանտնոպոլիս, հետո տեղափոխվել Ռումինիա։ Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպված հայակոտորումների մասին՝ 1895թ․ քսանյոթ հոգանոց խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել հայկական գավառի գյուղերի ինքնապաշտպանությունը։ 1897թ․ կռվել է Թեղութում և Սոխորթում։ 1898թ․ հոկտեմբերի 20-ին Ազբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բաբշեն գյուղի մոտ համարվում է հայոց հերոսամարտի էջերից։ Հեռանալով Խլեյից՝ ապաստանվել է Սասունում։ 1899թ․ թուրքերը Աղբյուր Սերոբին և իր զինակիցներին պաշարել են Գելիեգուզան գյուղում։ Թուրքերը կարողացան դավադիրների շնորհիվ թունավորել Աղբյուր Սերոբին, սակայն նա մինչև մահը շարունակում էր կռվել։ Մահացել է 1899 թվականին Գելիեգուզան գյուղի մոտ։

Մայիսյան հերոսամարտերը

   Մայիսի 19-ին Թուրքիան տանում է իր ուժերը Սարդարապատ-Երևան ուղղությամբ։ Սարդարապատ կայարանի մոտ մայիսի 21-ին տեղի ունեցավ կատաղի մարտ, որում հայկական ուժերը նահանջեցին հանձնելով կայարանն ու Սարդարապատ գյուղը։ Գեներալ Նազարբեկյանը Ղարաքիլիսայից Սիլիկյանին կարքադրեց Էջմիածնի մոտ զորք հավաքել և թույլ չտալ թուրքերին գրավել Երևանը։ Հայոց բանակը կազմում էր 10000, որոնցին 5500-ը կռվում էին Սարդարապատի ուղղությամբ։ Թուրքերի բանակը կազմում էր 6000 զինվոր և 1500 քրդական հեծելազոր։ Մայիսի 22-ին հայկական զորքը ազատեց թուրքերից Սարդարապատ գյուղը և կայարանը։ Սարդարապատի հերոսամարտը ավարտվեց հայկական զորքի փայլուն հաղթանակով, իսկ թուրքերը իրենց հերթին տարան առաջին խոշոր կորուստները 60 կմ տարածք և թուրքական զորքերն անցան Ախուրյանի արևմտյան ափը։ Թուրքերը կորցրեցին նաև 3500 զինվոր, որոնք այդ հերոսամարտում սպանվել էին։
   Մայիսի 23-ից Սիլիկյանն ուղղարկում է Դրոնի ղեկավարությամբ Բաշ-Ապարանի ճակատն, իր զորքից՝ մեկ ջոկատ։ Սարդարապատի հերոսամարտից հետո 60 կմ թուրքական զորքից ազատված և 3500 սպանված թուրք զինվորներից հետո սկսվում է Բաշ-Ապարանի հերոսամարտը, որին Ղասաբաշխյան ղեկավարությունը տրամադրում է 800 զինվոր։ Մայիսի 29-ին թուրքերը հարձակվել են Արագած կայանին և տեղի ունեցան թեժ կռիվներ։ Այդ օրը Սիլիկյանը հրամայել էր շարունակել հարձակումը մինչև Ալեքսանդրապոլ, սակայն այդ հարձակումները իրա հրամանով Նազարբեկյանը հաջորդ օրը կանգնացրել է։ Մայիսի 20- ին գրավվելով Համամլուն (Սպիտակ) թուրքերի եռեսունիններորդ դիվիզիան, որի կազմի մեջ էր 10000 զինվոր շարժվեց դեպի Բաշ-Ապարան՝ Աշտարակ-Եղվարդ-Կոտայք գծով դեպի Երևան։ Մայիսի 24-ին Դրոյի հինգ հազարանոց ջոկատը մտել է Ալի Քուչակ թուրքերի դեմ պայքարելու նպատակով։ Բացի այդ թուրքերի պայքարելու նպատակով գավառապետ Սեթոն հավածեց շուրջ իննը հազար մարդ և երեք հազար հեծելազոր և մայիսի 26-ին թուրքերը անցան հարձակման։ Ճակատամարտը շարունակվեց մինչև մայիսի 29-ը, ճակատագրի ժամանակ սպանվել է նաև հայտնի հարյուրապետ Զեմլյակը։ Հայերը տարան հաղթանակ։
   Ղարաքիլիսայի ճակատամարտը թուրք-հայկական պատերազմի վճռական մասերից մեկն էր։ Երբ Ալեքսանդրապոլը անկում ապրեց թուրքերի տեղաշարժը դեպի Ղարաքիլիսա հնարավոր չեղավ կանգնեցնել։ Ղարաքիլիսայի հյուսիսային հատվածը պահում էր Անդրանիկը և նա երեք անգամ դուրս մղեց թուրքերի հարձակումը։ Մայիսի 25-ին կազմվում է Ղարաքիլիսայի ճակատամարտը։ Հայկական զինվորների թիվը կազմում էր 7000, իսկ թուրքերի թիվը 10000։ Առաջինը պայքարի նետվեց Գարեգին Նժդեհը իր քառասուն հեծյալնեերով։ Հայկական զորքի հետ միասին պայքարում էին նաև գյուղացիները։ Սակայն մայիսի 28-ին թուրքերը երկու օր կռվելուց հետո գրավեցին Ղարաքիլիսան։ Թուրքերը կրեցին մեծ կորուստներ և չկարողացան շարունակել հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ, նրանք որոշեցին փոխել նրանց հարձակումը դեպի Շուլավեր-Թիֆլիս։ Հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են լինեն աշխարհի լավագույն զինվորները։

Աղբյուրներ՝
Սարդարապատի հերոսամարտ- https://artiom-varlamov.blogspot.com/2019/03/blog-post.html
Աղբյուր Սերոբ - https://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=912
Գևորգ Չաուշ- https://artiom-varlamov.blogspot.com/2018/11/blog-post_20.html
Բաշ-Ապարանի ճակատամատ - https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5_%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%AB_%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D6%80
Ղարաքիլիսայի հերոսամարտ- Հայոց պատմության դասագիրք
Անդրանիկ Օզանյան- https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF_%D5%95%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6

Комментариев нет:

Отправить комментарий