1. Ներկայացրե՛ք Մայիսյան
հերոսամարտերից մեկը։
Մայիսի 19-ին թուրքական ուժերը սկսեցին առաջանալ
Սարդարապատ-Երևան ուղղությամբ։ Սարդարապատ կայարանի մոտ Մայիսի 21-ին տեղի ունեցավ
կատաղի մարտ։ Հայկական ուժերը նահանջեցին՝ հանձնելով կայարանն ու Սարդարապատ գյուղը։ Գեներալ
Նազարբեկյանը Ղարաքիլիսայից Սիլիկյանին կարքադրեց Էջմիածնի շրջանում զորք հավաքել և
չթույլտալ թուրքերին գնալ Երևան։ Երևանի զորախումբը ուներ 10.000 մարտիկ, որից
5500 հազարը կռվում էին Սարդարապատի ուղղությամբ։ Թխնամի ուներ 6000 կանոնավոր զորք
և 1500 քրդական հեծելազոր։ Մայիսի 22-ին առավոտյան ժամը վեցին հայկական զորքը անցավ
հարձակման և հաջորդ օրը հետ գրավվեց Սարդարապատ կայարանն ու գյուղը։
Սարդարապատի հաղթական ճակատամարտը, որը տևել
է մայիսի 22-ից 28-ը ավարտվեց հայկական զորքի փայլուն հաղթանակով։ Թխնամին կորցրեց
3500 սպանված և նահանջեց մոտ 60 կմ․՝ խուճապահար
անցնելով Ախուրյանի արևմտյան ափը։ Այսպիսով Սարդարապատի ճակատամարտում թշնամին կրեց թուրք-հայկական
պատերազմի իր առաջին խոշոր պարտությունը։
Դժվարագին պայմաններում, մեծ եղեռնից և պատերազմի պատճառած մարդկային, նյութական և հոգևոր ահռելի կորուստներից ուշքի չեկած հայությունը մեծ ուժ դրսևորեց և ինքնակազմակերպվեց։ Այս ժողովրդի տարբեր հատվածների ռազմական ու քաղաքական մարմինների միջև հաստատված միաբանության շնորհիվ ձեռք բերվեցին փառավոր հաջողություններ։ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև մած եղեռնից մազապուրծ հարյուր հազարավոր արևմտահայեր։ Հայկական կողմի տարած հաղթանակները ստիպեցին թուրքական կողմին Բաթումի բանակցություններում մեղմացնել իրենց պահանջները և նորահրչակ Հայաստանի հանրապետության հետ 1918 թվին հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր։
3. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ ,,Մայիսյան հերոսամարտեր-100,, թեմայով /1918-2018/.
2018 թվականի մայիսին պատրաստվող միջոցառումները
պլանավորել էին դեռևս նախկին Վարչապետ Սերժ
Սարքսյանի կողմից։ Նախատեսվել էին մի շարք ցուցահանդեսներ, Սարդարապատում զինվորական
շքերթ, համերգներ։ Սակայն ստացվեց այնպես, որ տոնախմբության ժամանակ Հայաստանում կար
նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ հաղթել էր թավշյա հեղափոխության շնորհիվ։ Սարդարապատի
միջոցառումների ժամանակ նա առաջին անգամ ելույթ ունեցավ մեծ միջոցառմանը, որպես երկրի
ղեկավար։ Ինձ համար թավշյա հեղափոխության մայիսյան հաղթանակը նույնպես հայ ժողովրդի
փառահերձ հաղթանակներից է։
Комментариев нет:
Отправить комментарий