четверг, 7 марта 2019 г.

Չարենցի ընկերների հուշերի վերլուծումը


­Դանիել Դզնունու հուշերից
   Չարենցը եղել էր ամուր, առույգ և արագաշարժ։ Բայց երբեմն նա տաքարյուն էր և քնքուշ։ Ես ծանոթացել եմ Չարենցի հետ Օ․ Խայամի փողոցում գտնվող հյուրանոցում։ Նա իր կնոջ Արփիկի հետ կանգնել  էր մի սենյականոց համարում։ Նա Արփիկին կոչում էր իր կյաանքի ընկեր և ասում էր, որ «Քանի Արփիկս իմ կողքին է, ես անխոցելի եմ, որպես Աքիլլեսը»։ Հաճախ Չարենցին կարելի էր տեսնել պատժգամբում իր հարևանների շրջապատում։ Երբեմն նա կատակում էր կանաց շրջապատում իրենց կենցաղային և այլ կյանքի դժվարությունների մասին։ Իր կնոջ մահանալուց հետո շատ ջանք թափեցին իր ընկերները, մինչև կարողացան նրան վերադարձնել իրեն հավասարակշռությունը։
Վահրամ Ալազանի հուշերից
   Ես տեսել եմ Եղիշե Չարենցին, եղել նրա ընկերն ու բարեկամը։ 1922-24թթ․ իմ հարաբերությունները Չարենցի հետ մտերմական դարձան։ Այդ թվականներին ես իմ կնոջ Մարոյի հետ ձանոթացանք Չարենցի կնոջ Արփենիկի հետ։ Եթե Չարենցի նկատմամբ բնությունը ժլատեց ապա Արփենիկի նկատմամբ բնությունը խիստ առատաձեռ էր։ Արփենիկի մահանալուց հետո Չարենցը կորցրել էր իրեն, նա օր ու գիշեր փակված էր իր սենյակում և առյուծի պես ոռոգում էր։ 1932 թ․ գարնանը մենք Չարենցի հետ գնացինք ման գալու, նա ցույց էր տալիս մեզ Երևանի նորակառույց շենքերը կարծես քաղաքի գլխավոր ճարտարապետը լիներ։ Ոգևորված քայլելով չնկատեցինք թե ոնց հասանց մի մեծ ցեխակույտի։ Չարենցը կատակեց՝ թե ինքը չէր կարող առաջնորջ լինել, քանի որ բոլորիս գցեց ցեխը։ Չարենցն նայեց շուրջը և ասաց․
     Երնեք նրան ով կտեսնի գեղեցիկ Երևանի 1950 թ․, ես այդ ժամանակ չեմ լինի։

Комментариев нет:

Отправить комментарий