§
Գրեք խնդրեմ Ավագ դպրոցի 7 հրաշալիքները, որոնք կարող են լինել ձեր
պատկերացմամբ:
Ավագ դպրոցի առաջին
հրաշալիքը կարելի է համարել դասաժամերի ազատ ընտրությունը, որը պետք է հավաքի մոտավորապես
երեսուն դասաժամ շաբաթը։ Դասաժամներ ընտրելը ուզում են շատ կրտսեր և միջին դպրոցի սովորողներ,
և ավագ դպրոցը տալիս է դրա հնարավորությունը։ Երկրորդ հրաշալիքը կարելի է համարել դասաժամերի
ինտենսիվության թուլությունը, այսինքն որոշ դասերը ավագ դպրոցի դասարաններում կորցնում
են իրենց ինտենսիվությունը և ուսումնասիրության խորությունը։ Երրորդ հրաշալիքը իմ կարծիքով
դա տնայիններն են, որով հետև նրանք դառնում են շտեմարանայինից սովորականը և սովորականից
շտեմարանային։ Չորրոդ հրաշքը դա Քաղաքագիտություն նոր առարկան է և Իրավունք առարկայի
նախագծերն են, որոնք ոգնում են ադապտացվել իրավական աշխարհի և իշխանության համակարգի
հետ։ Հինգերոդ հրաշքը դա այն է, որ ավագ դպրոցում մենք տրամադրվում ենք մեր համալսարան
կամ տեխնիկում կամ անգրագետ ապագա կյանքի պատրաստության ուսմանը և գիտակցում ենք, որ
ավագ դպրոցը ուսման վերջը չի այն ուղղակի ուսման
սկիզբ։ Վեցերորդ հրաշքը իմ կարծիքով դա նոր ուսուցիչներն են։ Որոշ նոր ուսուցիչները
մեզ բացում են նույն առարկայի հանդեպ ուրիշ հայացքներ, իսկ որոշ հին ուսուցիչներ սկսում
են դասավանդել ուրիշ ձևի։ Յոթերորդ և վերջին հրաշք՝ մեզ մոտ սկսում են գալ ավելի լուրջ
և ավելի նուրբ մասնագիտություններով և նախագծերով մարդիկ, որոնք գալիս էին մինչ ավագ
դպրոցի դասարաններում։ Նրանց շնորհիվ մենք իմանում ենք մեծ կյանքի ավելի նուրբ և անսպասելի
կողմեր և գիտակցում, որ երեք-չորս տարվանից այդպիսի դեպքեր մեզ էլ են սպասում։
Комментариев нет:
Отправить комментарий