суббота, 28 апреля 2018 г.

շարադրություն

Սա իմ հրաշք աշխարհն է, ուր չկա տեղ ստին, գողության, չարության, ատելության, տգեղության և ոչ հարգելի վերաբերմունքի։ Իմ աշխարհում մարդիկ սիրում են ու հարգում են իրար՝ չնայած ազգության, մաշկի գույնի, հավատքի և հայացքների։ Ես կուզենայ, որ իմ աշխարհում տարվա ամեն մի ժամանակի եղանակը համապատասխան լիներ՝ ձմռանը ձյուն գեղեցիկ և ծաղկուն գարուն, տաք և արևոտ ամառ և ոսկե աշուն։ Բայց չէի ուզենա, որ ամառը շատ շոք լինի, աշնանը շատ անձրև չգա, և որ մարդիկ ապրեն մեղմ կլիմայական գոտիներում։ Բայց չնայած եղանակին ես կուզենայ, որ իմ աշխարհում՝ մարդկանց հոգիները պայծառ և արևոտ լինեին։ Միանշանակ չէի ուզենա լիներ իմ աշխարհում՝ նախանձ և դավաճանություն։ Իսկ դուք կո՞ւզենայք ապրեք այդպիսի աշխարհում։

пятница, 27 апреля 2018 г.

Համո Սահյանի "Ինչ արած, մարդ եմ" վերլուծումը

Այս բանաստեղծությունը բարդ և բազմերանգ մարդու մասին է, որը կարող է լինել և պինդ և փխրուն, անպարտ և թիապարտ։ Զարդարված և անշուգ։ Ինձ թվում է, որ Համո Սահյանը՝ գրել է իր մասին։ Իր ամբողջ կյանքի ընդացքում փորձել է՝ իրեն ճանաչել, և հասկացել է, որ ոչ միայն շրջապատողները իրեն չեն կարող ճանաչել, այլև ինքն իրեն։ Իմ կարծիքով, այս բանաստեղթությունը՝ հետաքրքիր և կյանքի ընդացքում աննդհատ զարգացող մարդու մասին։

պատմության տնային


Ներկայացրե՛ք Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները Հայաստանում։


 Սելջուկ-թյուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը։ Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները։ Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը։ Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից։ Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը։ Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խ/որքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա: Հայկական գաղութներ սկսեցին ձևավորվել Ղրիմում:

Ի՞նչ հետևանքներ ունեցավ մոնղոլական տիրապետությունը հայ ժողովրդի համար.


 14-րդ դարի սկզբին, երբ մոնղոլներն ընդունել են իսլամ և ուժեղացրել կրոնական ու հարկային ճնշումները, Հայկական իշխանությունների՝ Զաքարյանների, Վաչուտյանների, Օրբելյանների, Արծրունիների և մյուսների դերը 14-րդ դարի սկզբից քաղաքական ու տնտեսական կյանքում զգալիորեն թուլացել է։

 Հայ իշխանի, տներն սկսել են քայքայվել՝ իրենց տեղն աստիճանաբար զիջելով վաչկատուն վերնախավին։ Ստեղծված իրավիճակից փրկվելու համար հազարավոր հայեր տարագրվել են հայրենիքից։ Երբեմնի բարգավաճ քաղաքները՝ Անին, Կարսը, Դվինը և այլն, 13-րդ դարի 1-ին կեսին վերածվել են գյուղերի, քայքայվել են քաղաքային կյանքն ու արհեստագործությունը։

вторник, 24 апреля 2018 г.

Թոմաս Մոր "ՈՒտոպիա"


Թոմար Մորի «Ուտոպիա» աշխատությունը առաջին անգամ հրապարակվել է 1515 թվականին։ Իմ կարծիքով՝ Մորի գիրքը – սովորական երևակայություն է, այլ հեղինակի պատկերացումն է պետության իդեալական կարգի մասին։ Մորը ապռում էր մի դարաշրջանում, երբ հարուստները սկսեցին ձեռք բերել հողերը, որպես սեփականություն, դրանով ավելի սննկացնելով գյուղացիներին։ ԵՎ հենց այդ շրջանում Մորը գրում է այն մասին, որ հավասարությունը կլինի այն ժամանակ, երբ կվերանա մասնավոր սեփականությունը։ Մարդիկ բոլոր ժամանակներում երազում էին արդար հասարակության մասին: Իր գրքում հեղինակը մտորում է՝ այն պետական կարգի մասին, որտեղ մարդիկ իրենց չզգային ստրուկ։
Գիրքը հետաքրքիր էր Մորի ժամանակակիցների համար նրանով, որ նրանցից շատերը տեսնում էին այդ գրքում այն հասարակությունը, որի մասին երազում էին։ Նկարագրված հասարակությունում աշխատելը պարտադիր էր բոլորի համար, բայց ոչ սպառուն, և ոչ ավելի քան 6 ժամ։ Արտադրանքի բաշխումը կատարվում էր ըստ կարիքների, երկրում փող գոյություն չունի։ Երկրում կար թագավոր, բայց երկրում լիարժեք ժողովրդավարություն էր՝ բոլոր կրոններին հանդուրժող վերաբերմունք էր, արգելված է միայն աթեիզմը, որի համար աթեիսթները զրկվում էին քաղաքացիությունից:
Այդ հասարակության մեջ ինձ դուր չեկավ՝ ատեիստներին չհարգելը և մարդկանց ապրելու հավասար պայմանները; Չե որ՝ մարդկանց իրար նման չլինելը՝ մեզ դարձնում է այդքան հետաքրքիր և առտասովոր։

понедельник, 9 апреля 2018 г.

домашка


 Посол жил один в трёхкомнатной квартире, обставленной отличной мебелью...

 Ровно в девять часов, минута в минуту, посол появлялся в кабинете. Он и здесь носил чёрный пиджак в полоску, белоснежную сорочку и скромный серый галстук.

 Итак, ровно в девять он появлялся в кабинете, садился в кресло и надевал очки. Один за другим молодые помощники излагали ему содержание газетных страниц, а некоторые важные статьи переводили вслух. Как всегда нетерпеливый, он начинал сердиться, если сотрудник медлил и подбирал слова. Прессе посол посвящал два или три часа, а затем занимался подготовкой большого приёма. Ни один приглашённый не должен скучать, каждого надо занять, оказать ему внимание, поддержать разговор.

 Однако этой нагрузки, которую он сам создавал себе, хватало ему лишь до обеда. Что же делать дальше? Чем заполнить день? И он заставлял себя посещать выставки, музеи, осматривать столичные достопримечательности (По А. Беку).

Պատմության տնայինները

Ի՞նչ նպատակով և ի՞նչ միջոցառումներ իրականացրեց Հուստինիանոս 1-ինը: Ի՞նչ հետևանքներ ունեցան դրանք

Արևմտյան Հայաստանում գործում էր բյուզանդական կայսրության վառչակարգը։
Հուստինիանոս 1-ինը (527-565 թթ) կայսրության կառավարումը կենտրոնացնելու և հայ նախարարների ներքին կառավարման համակարգը քանդելու նպատակով իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք ծանրացնում են հայության վիճակը։ Կայսրը (530-531 թթ) ռազմավարչական բաժանում է կատարում, խախտում Արևմտյան Հայաստանի իշխանական տների համակարգը՝ կառավարումը հանձնելով բյուզանդական զինվորական պաշտոնների։ 536 թ օրենքով ստեղծվում է I Հայք, II Հայք, III Հայք, IV Հայք նահանգները։ Հատուկ օրենքով կալվածքները կարող են ժառանգել նաև կանայք և աղջիկները, ինչով նախարարական հողերը բաժան-բաժան են լինում։ Բյուզանդական կայսրության լուծը ծանրանում է։ Հայերը ամբստամբում են։ 539 թ ամբսամբությունը բյուզանդացիները ճնշում են։ 548 թ զորավար Արշակ Արշակունին՝ Հուստինիանոսի դեմ կազմակերպում է խռովություն։ Սակայն այն բացահայտվում է։


Ներկայացրե՛ք հայ-արաբական պայմանագիրը և դրա նշանակությունը

 Թեոդորոս Ռշտունին Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով 652 թ մեծ ընծաներով ուղղվեց Ասորիքի (Սիրիա) և Վերին Միջագետքի՝ այդ ժամանակվա կառավարիչ Մուավիայի մոտ։ Արաբները, ձեռնտու համարելով հայերի հետ դաշինքը, Դամասկոսում կնքում են հայ-արաբական դաշնագիր։

вторник, 3 апреля 2018 г.

Գրավոր աշխատանք

1) -/3tg30+5sin360-3cos180=1+0+3=4
2) sin²15+2sin15cos15+cos²15=1.5
3) 6cos60*tg45=3*1=3
4) 2sin ¶*cos ¶/7=0
5) 2(cos²22,5+sin²22,5+2cos22,5sin22,5)=2(1+sin45)=2(1+-/2/2)=2+-/2

Զատիկի ծեսը Հայաստանում


 Կարդա «Զատիկի ծեսը Հայաստանում» նյութը և

  • գրավոր վերապատմիր

 Կան վարկածներ, որ Զատիկը անշարժ տոն էր։ Նրան տոնում էին մարտի 21-ի գիշերա-հավասար օրվա հետ։ Հետո որոշվեց Զատիկը դարձնել շարժվող տոն, որը նշվում էր Վահագնի ձննունդից հետո՝ առաջին լիալուսն գիշերվա հաջորդ օրը։ Արդեն իսկ փետրվարի առաջին օրը, մարտի առաջին օրվա սկզբին մարդիկ փայտիկով զարկում էին տան պատերը՝ ասելով

-       Շվոտը դուրս, մարտը՝ ներս։

 Այդպես վտարվում էր փետրվար ամիսը, և հալածվում պատերի չարը՝ Շվոտը։ Այդ օրվանից մարդիկ սկսում էին վարուցանքը և զորանում էին Վահագնով։ Իսկ երեխեքը ներկած ձվերով երգում էին և ձվերի կռիվ էին տալիս։ Նաև մարդիկ սարքում էին Կենաց ծառ։ Լցնում էին կժի կամ ծաղկամանի մեջ չորացած ճյուղեր, և նրանց վրա նաև ձվեր էին կախում։

 Մեկ այլ ավանդույթների համածայն, մի ժամանակ Արարատում Հազարան Հավքը՝ դյութիչ ձայնով երգում էր և գունավոր ձվեր էր աձում, իսկ Մայր Անահիտը այդ ձվերը շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպես հող նրանց նման բազմագույն պտուղներ տա։