пятница, 1 мая 2020 г.

Բլոգն ինձ համար

Ուսումնական բլոգն ինձ ծառայում է որպես մեդիատիրույթ, որտեղ ես կարողանում եմ ներկայացնել իմ ծավալած տարբեր գործունեությունները, կատարած առաջադրանքները, իմ ստեղծական միտքն ու ազատ տեքստերը։ Բլոգի իմ հրապարակումներին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ, իմ մասին առավել բան իմանալու համար: Բլոգի օգնությամբ մարդը կարող է ներկայացնել իրեն՝ արտահայտել իր մտքերը, տեսակետը, ստեղծագործել: Այլ մարդիկ կարող են ճանաչել ինձ, իմ աշխարհահայացքը, հետաքրքրություներս և նախասիրություներս։ Հեռավար ուսուցման պայմաններում բլոգի դերը ավելի կարևորվեց, քանի որ բոլոր աշխատանքները մեծամասամբ տեղադրվում են այստեղ և կարող ենք ցուցադրել, թե ո՞վ,  ինչո՞վ է զբաղված։ Այս ուսումնական տարում ես շատ եմ զբաղված ԲՈՒՀ ընդունվելու պարապմունքներով, և այս տարվա իմ կարևորագույն խնդիրն է լավ հանձնել քննություններս, ապագա անելիքների ճիշտ կազմակերպման համար։ Ընդունելության կարգի փոփոխությունների հետ կապված իմ ընդունվելու հնարավորությունները ավելացել են։ Բացի իմ ընտրած հիմնական ԲՈՒՀից, կարող եմ տասը այլ մասնագիտություններ ընտրել, և ուսանող դառնալու հնարավորություններս ավելանում են։ Հուսով եմ, որ այս փորձություններով լի տարին բարեհաջող կավարտվի և իմ ես հաճույքով կպատմեմ դրա մասին իմ բլոգում։

Իմ Ընտանիքը

   Իմ մայրիկը շատ դեմք է։ Նա համեղ է պատրաստում, իմ ուղեղը ուտում է։ Սովորել է "Մխիթար Սեբաստացի" կրթահալիրում վերջին երկու տարին։ Ավարտել է ԺՈՂ-ը և մասնագիտությամբ ապրանքագետ է։ Ավարտել է նաև "Մխիթար Սեբաստացի"  քոլեջի նախակրթարանի բաժինը։ Ամբողջ կյանքում ծառայել է սահմանապահ զորքերում։ Եվ այդ պատճառով իմ մանկությունը փակված էր Հայաստանի և Ռուսաստանի մեջ։
   Իմ հայրիկը զինվորական է։ Ավարտել է Սուրովիկինոյի դպրոցներից մեկը և Սիմֆերոպոլի Զինվորական Ակադեմիան։ Նա ծառայել է տարբեր երկրներում՝ Ղազախստանում, Վրաստանում, Դաղստանում և Հայաստանում։ 
   Դե մորաքրոջս բոլորդ եք ճանաչում։ Մորաքրոջս տղային էլ դուք համարյա գիտեք։ Նա վերջին երեք տարում սովորել է մեր դպրոցում։ Հիմա Ամերիկյան համալսարանի ուսանող է, ապագա տնտեսագետ։ Իմ մորաքրոջ ամուսինը՝ Հայկը ավարտել է ԵՊՀ-ի  միջազգային տնտեսագիտության ֆակուլտետը։ Աշխատում է բանկում որպես աուդիտոր։
   Իմ պապիկը ապրում է Հարավ-արևմտյան թաղամասում։ Մենք իրեն այցելում ենք շաբաթը երեքից չորս օր, որ մենակ չմնա։ Նա ավարտել է Երևանի ճարտարագիտական Համալսարանը։
   Ես Որոշել եմ ընդունվել Լոմոնոսովի անվան ամալսարանի Երևանի մասնաճյուղը և իմ ընտանիքի անդամների նման դառնամ տնտեսագետ։

суббота, 4 апреля 2020 г.

Անհատական ուսումնական պլան

Կորոնավիրուսային շրջանի մեկուսացման անհատական պլան


  • Առավոտյան մարմնամարզություն՝ տան հարակից այգու մարզական սարքերի վրա
  • Զբոսանք տան հարակից այգում
  • Պատասխանում եմ էլ.հասցեիս և ֆեյսբուքյան էջիս ուղարկված նամակներին, այդ թվում ուղարկված ընկեր Ջուլիի կողմից:

среда, 4 декабря 2019 г.

Շարլ Ազնավուր «Սուրբ Ծննդյան ընթրիք»

   Կնոջս մահից հետո ես մենակ եմ ապրում։ Զբաղվում եմ տան գործերով, ինքս եմ խոհանոցում պատրաստում։ Իմ հարազատները ասում են, որ ես այնպես լավ եմ պատրաստում, որ պետք է խոհարար աշխատեմ։ Բայց առիթներին ընկերներին հրավիրելու, ավելի ճիշտ նրանց, ովքեր իրենցից մնացին։ Այս ամանոր ընկերներից մի մասը գնաց տաք կղզիներ, իսկ մյուսները սառը սարալանջեր երիտասարդությունը հիշելու։ Ես չեմ սիրում փոխել ավանդույթները և որոշեցի այս ամանորը դիմավորել շան և մենակուցյունիս հետ։ Ես որոշեցի գնալ աղոթելու բոլորի համար և որպեցզի ոչմեկին չնեղացնեմ աղոթել եմ՝ Եհովային, Հիսուսին և Ալլահին։
   Խանութներով անցնելուց և անհրաժեշտ մթերքը գնելուց հետո ես արդեն գազոջախիս մոտ էի։ Որպես ոչմեկին չնեղացնել ոչ ալկոհոլ ոչ էլ խոզի միս ամանորյա սեղանիս չկար։ Ես որոշեցի ձկնով դիմավորել այս ամանորը, դա բոլոր աստվածներին դուր կգա։ Միակ մսի կտորը հասնում էր իմ հավատարիմ ընկեր շանս։ Ես կտրել էի եղևնին անտառում։ Ես և կինս սովորություն ունեինք եղևնին հավաքելու միայն տարվա տոներից հետո։ Եղևնու շուրջ ես շարեցի մոմեր։

понедельник, 2 декабря 2019 г.

Սելջուկ-թյուրքերը


Ներկայացրե՛ք թյուրք-սելջուկների արշավանքների հետևանքները Հայաստանում.
   1047թ. Սելջուկների քսան հազարանոց բանակը առաջին անգամ ներխուժեց Հայաստան։ Նա հասավ մինչև Բասեն, ճանապարհին ավերելով բազմաթիվ բնակավայրեր։ 1048 թվին սկսվեց հարյուր հազարանոց բանակի նոր արշավանքը։ Սելջուկները կազմակերպեցին բնակչության կոտորած։ Գրավվեցին Կարինի մոտ գտնվող Արծն վաճառաշատ ու շատ հարուստ քաղաքա, որի բնակչությունը ավիրեցին իսկ քաղաքը ավիրեցին։ ՈՒշացումով հասաց բյուզանդական և վրացական զորքը փորցեծ կանգնեցնել նրանց, սակայն Բասենի ճակատամարտում պարտություն կրեց։ 1054 թվակ. սկսեց Սելջուկների հաջորդ արշավանքը։ Այս անգամ Կարսի մոտակայքում հայերը լուրջ դիմադրություն կազմակերպեցին։ Սակայն թյուրքերը հարուստ ավարով վերադարձան հայաստանից։
   1064 թ. սուլթան Ալփ-Արալանը ներխուժեց Հայաստան այն մինչև վերջ գրավվելու համար։ Սելջուկները գրավվեցին Անին։ Ծաղկուն քաղաքը վերածվեց ավիրակների։ Դրանից հետո ավիրածություններից խուսափելու նպատակով Տաշիր-Ձորագետի, Կարսի և Սյունիքի թագավորները ձևականորեն իրենց հպատակությունը հայտնեցին սելջուկներին։ 1071 թվականին բյուզանդացիները փորձեցին կանգնեցնել սելջուկների զորքերը։ Վճռական ձակատամարտը տեղի ունեցավ Մանազկերտի մոտ։ Բյուզանդացիները պարտություն կրեցին։ Կնքվեց հաշտության պայմանագիր, որով բյուզանդացիները ճանաչեցին սելջուկների տիրապետությունը Հայաստանի և փոքր Ասիայի վրա։ 1074 թ. հաստատվեց սելջուկյան պետության իշխանությունը փոքր Ասիայում։ Հայաստանի տարածքում ստեղծվեցին Մանազկերտի, Խլաթի և այլ սելջուկյան իշխանություններ։ Երկիրը հայտնվեց ծանր վիճակում։ Օտար քոչվոր անասնապահական կենցաղը ծանր հարված հասցրեց Հայաստանի պետությանը։ Կրկին մեծ չափեր ընդունեց արտագաղթը։

среда, 27 ноября 2019 г.

Աշուն


Մշուշների շղարշի տակ
   Մշուշների շղարշի տակ ես միշտ ինչ-որ ձայն եմ լսում։ Մի օր ես որոշեցի ստուգել թե ինչ է այնտեղ և տեսա մի աղվես և երկու ձագուկ։ Աղվեսը մտածեց թե իր ձագերին սպառնում է վտանգ և վազեց իմ ետևից։ Ես շատ արագ էի փախչում, այնպես, որ աղվեսը չէր կարող իմ ետևից հասցնել։ Մի պահ աղվեսը հասկացավ, որ ես չէի ուզում սպառնել վտանգ իր ձագուկներին և վերադարձավ իր բույն։ Այդ դեպքից հետո ես էլ չէի զարմանում մշուշի շղարշի տակի աղմուկներին, այն մտածում՝ արդյոք աղվեսը ինձ էլ վտանգ չի սպառնի։
«Զարմանալի աշուն»
   Այս աշունը շատ զարմանալի էր։ Սեպտեմբեր ամիսը հուլիս ամսից շոգ էր։ Իսկ Հոկտեմբեր ամսին եկավ ձյուն։ Մի օր ես և իմ եղբայրը որոշեցինք գնալ սարեր դահուկ քշելու։ Մենք վերցրեցինք դահուկները և բարձրացանք ամենաբարձր սարին։ Հանկարծ ձյունը սկսվեց թափվել սարից։ Ես և եղբայրս արագ վազում էինք ձյունից, բայց եղբայրս միամիտ մնաց ճյուղի վրա, իսկ երբ ես դա նկատեցի նա արդեն ձյան կալվածքի մեջ էր։ Ես նրան այնտեղից հանեցի և մենք գնացինք տուն։ Մենք խմում էինք թեյ և պատմում այդ պատմությունը ծնողներին։