пятница, 1 мая 2020 г.

Բլոգն ինձ համար

Ուսումնական բլոգն ինձ ծառայում է որպես մեդիատիրույթ, որտեղ ես կարողանում եմ ներկայացնել իմ ծավալած տարբեր գործունեությունները, կատարած առաջադրանքները, իմ ստեղծական միտքն ու ազատ տեքստերը։ Բլոգի իմ հրապարակումներին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ, իմ մասին առավել բան իմանալու համար: Բլոգի օգնությամբ մարդը կարող է ներկայացնել իրեն՝ արտահայտել իր մտքերը, տեսակետը, ստեղծագործել: Այլ մարդիկ կարող են ճանաչել ինձ, իմ աշխարհահայացքը, հետաքրքրություներս և նախասիրություներս։ Հեռավար ուսուցման պայմաններում բլոգի դերը ավելի կարևորվեց, քանի որ բոլոր աշխատանքները մեծամասամբ տեղադրվում են այստեղ և կարող ենք ցուցադրել, թե ո՞վ,  ինչո՞վ է զբաղված։ Այս ուսումնական տարում ես շատ եմ զբաղված ԲՈՒՀ ընդունվելու պարապմունքներով, և այս տարվա իմ կարևորագույն խնդիրն է լավ հանձնել քննություններս, ապագա անելիքների ճիշտ կազմակերպման համար։ Ընդունելության կարգի փոփոխությունների հետ կապված իմ ընդունվելու հնարավորությունները ավելացել են։ Բացի իմ ընտրած հիմնական ԲՈՒՀից, կարող եմ տասը այլ մասնագիտություններ ընտրել, և ուսանող դառնալու հնարավորություններս ավելանում են։ Հուսով եմ, որ այս փորձություններով լի տարին բարեհաջող կավարտվի և իմ ես հաճույքով կպատմեմ դրա մասին իմ բլոգում։

Իմ Ընտանիքը

   Իմ մայրիկը շատ դեմք է։ Նա համեղ է պատրաստում, իմ ուղեղը ուտում է։ Սովորել է "Մխիթար Սեբաստացի" կրթահալիրում վերջին երկու տարին։ Ավարտել է ԺՈՂ-ը և մասնագիտությամբ ապրանքագետ է։ Ավարտել է նաև "Մխիթար Սեբաստացի"  քոլեջի նախակրթարանի բաժինը։ Ամբողջ կյանքում ծառայել է սահմանապահ զորքերում։ Եվ այդ պատճառով իմ մանկությունը փակված էր Հայաստանի և Ռուսաստանի մեջ։
   Իմ հայրիկը զինվորական է։ Ավարտել է Սուրովիկինոյի դպրոցներից մեկը և Սիմֆերոպոլի Զինվորական Ակադեմիան։ Նա ծառայել է տարբեր երկրներում՝ Ղազախստանում, Վրաստանում, Դաղստանում և Հայաստանում։ 
   Դե մորաքրոջս բոլորդ եք ճանաչում։ Մորաքրոջս տղային էլ դուք համարյա գիտեք։ Նա վերջին երեք տարում սովորել է մեր դպրոցում։ Հիմա Ամերիկյան համալսարանի ուսանող է, ապագա տնտեսագետ։ Իմ մորաքրոջ ամուսինը՝ Հայկը ավարտել է ԵՊՀ-ի  միջազգային տնտեսագիտության ֆակուլտետը։ Աշխատում է բանկում որպես աուդիտոր։
   Իմ պապիկը ապրում է Հարավ-արևմտյան թաղամասում։ Մենք իրեն այցելում ենք շաբաթը երեքից չորս օր, որ մենակ չմնա։ Նա ավարտել է Երևանի ճարտարագիտական Համալսարանը։
   Ես Որոշել եմ ընդունվել Լոմոնոսովի անվան ամալսարանի Երևանի մասնաճյուղը և իմ ընտանիքի անդամների նման դառնամ տնտեսագետ։