Показаны сообщения с ярлыком քաղաքագիտություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком քաղաքագիտություն. Показать все сообщения

воскресенье, 2 июня 2019 г.

երեխայի կրթության իրավունքի խնդիրը Հայաստանում

Հունիսյան ամառային ճամբար 30.05.2019
Կրթությունից դուրս մնալու հետևանքով երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը Հայաստանում կրում է համակարգային բնույթ, որի պատճառներն են թե օրենսդրական թերի կարգավորումները, թե գործնական խնդիրները: Այս խնդրին անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանն իր 2016 թվականի զեկույցում:
Պաշտպանն արձանագրել է, որ կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ հստակ և միասնական վիճակագրական տվյալներ առկա չեն:
Պաշտոնական թվերով՝ 2015-2016 ուսումնական տարվա սկզբին Հայաստանում հանրակրթությունից դուրս է մնացել 302 երեխա: Բայց հատկանշական է այն, որ միայն Լոռու մարզում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը դեռևս 2014-2015 թվականներին փորձնական ծրագրի իրականացման արդյունքում հայտնաբերել է կրթությունից դուրս մնացած 228 երեխա: Ավելին, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված աշխատող երեխաներին վերաբերող հետազոտության արդյունքով էլ պարզվել էր, որ Հայաստանում կրթությունից դուրս մնացած 8 հազարից ավելի երեխա կա: Այսինքն, ըստ ՄԻՊ-ի, չկա հստակ տվյալ, թե ինչ իրավիճակ է այս առումով:
Երեխայի կրթությունից դուրս մնալու պատճառները տարբեր են՝ վատ սոցիալական պայմանները, երեխայի հաշմանդամությունը, երեխաների բացակայություններին իրավասու անձանց ոչ պատշաճ արձագանքը, երեխաներին աշխատանքի մեջ ներգրավելը, իսկ առանձին էթնիկ խմբերի դեպքում՝ անգամ երեխաների վաղ ամուսնությունը:
Ընտանիքների սոցիալական վատ վիճակով պայմանավորված արձանագրվել է երեխայի կրթությունից դուրս մնալու 191 դեպք, իսկ 87 դեպքում ծնողները երեխային թույլ չեն տվել հաճախել դպրոց: «Մանկական աղքատությունը Հայաստանում. Ազգային բազմակի և համընկնող խոցելիություն» 2016 թվականի արդյունքները ցույց են տալիս, որ 3-5 տարեկան երեխաների շրջանում սոցիալական անապահովությունն աճում է մինչև 53 տոկոս, քանի որ Հայաստանում 3-5 տարեկան երեխաների կեսից ավելին չի օգտվում վաղ կրթության որևէ ձևից:
Նշված վերլուծության 3-րդ խումբը 15-17 տարեկան դեռահասներն են, որոնց 12 տոկոսը դուրս է մնում կրթությունից: «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» 2016 թվականի զեկույցի համաձայն՝ 2015-2016 ուսումնական տարվա սկզբին հաշմանդամություն ունենալու պատճառով Հայաստանում հանրակրթությունից դուրս է մնացել 16 երեխա: Սակայն ոլորտի ներկայացուցիչների պնդմամբ՝ կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը հրապարակվածից ավելին է, հատկապես՝ մարզերում ու գյուղական համայնքներում:
Ըստ կրթության և գիտության նախարարության տվյալների՝ 2015-2016 ուսումնական տարում դպրոցից հեռացած (ուսումն անավարտ թողած) երեխաների ընդհանուր թվաքանակը կազմում է 260: Տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ երեխաների կրթությունից դուրս մնալու հիմնական պատճառը սոցիալական վատ պայմաններն են՝ 174 աշակերտ, ապա ծնողների՝ չթույլատրելու հանգամանքը՝ 61 դեպք:
Ըստ օմբուդսմենի՝ դպրոցից դուրս մնացած երեխաների կամ պարտադիր կրթություն չստացողների թվի վերաբերյալ հավաստի և իրական տվյալների ձեռքբերման առումով դժվարություն է առաջացնում նախ այն, որ օրենսդրությամբ տրված չէ «կրթությունից դուրս մնացած երեխա» հասկացության սահմանումը: Բացի այդ, խնդիրն այն է, որ Հայաստանում դպրոցից դուրս մնացած երեխաներին հետևելու և ուղղորդելու գործող համակարգ գոյություն չունի: Ավելին, հաճախ դպրոցում հաշվառված երեխաների թիվը կարող է հաճախող երեխաների թվից ավելի լինել: Պատճառը շարունակում է մնալ այն, որ հանրակրթական դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, ուստի ուսուցիչները հաճախ աշակերտների բացակայություններն օբյեկտիվորեն չեն գրանցում: Նույն խնդիրն առկա է նաև ներառական և հատուկ դպրոցներում, հատկապես հաշվի առնելով այն, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դպրոցը ստանում է 3-4 անգամ ավել ֆինանսավորում, քան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաների համար:
ՄԻՊ-ն իրավասու մարմիններին առաջարկում է աամրագրել «կրթությունից դուրս մնացած երեխա» հասկացությունը, ստեղծել և ներդնել կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման մեխանիզմ, վարել միասնական վիճակագրություն:
   Երեխաների մեծ մասը մնում է առանց կրթութայն, կամ անավարտ է մնում նրանց գիտելիք ստանալը։ Հայաստանում 2014-2016 թվականները սոցիալական և այլ պատճառներով դուրս մնաց մոտ երեք հազար երեխա, իսկ դա արդար չի, որ երեխայի կրթական իրավունքը խաղտվում է։ Դրա մեջ կար նախկին իշանության անտարբերությունը և անպատասխանատվությունը։ Պարզ է, որ վերջին տարին այդ թիվը նվազել է, բայց երեխաներ, որոնց կրթական իրավունքը խաղթված է, մեկ է կան։

вторник, 21 мая 2019 г.

Ամփոփիչ աշխատանք


Նոր Հայաստան

ՀՀԿ-ի և «Իմ Քայլ» դաշինքի համեմատությունը
1.       Մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հեռացումը իշխանությունից. պարտավորությունը լիարժեք կատարված է։
«Իմ քայլը» ապահովեց Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հեռացումը, քանի որ ակնհայտ էր իրենց վարած խաբեության քաղաքականությունը: Իրենք խոստանում էին կառուցել արդար պետություն, սակայն բոլոր բարիքներից օգտվում էին միայն մի խումբ ընտրյալներ, որոնց մեծամասնությունը ՀՀԿ –ականներ էին և այլ իշխանավորներ:


2.       Մենք խոստացել էինք, որ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանության ձեւավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով. 2018 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Երեւանի ավագանու եւ հոկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով պարտավորությունը լիարժեք կատարված է։ Դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ-ի ընտրությունները նույնպես արդար էին։
Մի քանի տասնյակ տարի ՀՀԿ կուսակցությունը և  Հայաստանի կառավարությունը անցկացնում էր ոչ իրավական, ոչ լեգիտիմ ընտրություններ, որոնց ընթացքում իրականացվում էին ընտրախախտումներ, ձայների վաճառք, ազգաբնակչությանը վախեցնելու միջոցով ձայների կորզում և այլ ընտրախախտումներ:

3.       Մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ. պարտավորությունը լիարժեք կատարված է։
Մայիս ամսից սկսած  ժողովրդի կողմից ընտրված նոր իշխանությունը իրականացրել է բազում կոռուպցիոն բացահայտումներ, խոշոր դրամական գումարների կորզման և հապշտակման դեպքեր, որոնք այժմ հետաքննության ընթացքում են:

вторник, 7 мая 2019 г.

Առաջին և երրորդ հանրապետության համեմատություն

1.    Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության ճյուղերի հետ:

Մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Հայոց ազգային խորհուրդը (ՀԱԽ) վճռել է հռչակել Հայաստանի անկախությունը։
 1918 թվականի մայիսի 31-ին մամուլում հրապարակվել է Նիկոլ Աղբալյանի մշակած անկախության հռչակագիրը։
 Հայաստանը դարձել է անկախ (ինքնիշխան) պետություն և միջազգային իրավունքի սուբյեկտ։ Վերականգնվել է 543 տարի առաջ կորցված հայոց անկախ պետականությունը։ Առաջնահերթ խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Մինչ ՀԱԽ-ն ու կառավարությունը (ոչ լիակազմ) Թիֆլիսից կժամանեին (1918 թվականի) հուլիսի 19 մայրաքաղաք Երևանի, տեղում Արամ Մանուկյանի ջանքերով ստեղծվել էր գործադիր մարմին, որը կոչվել է ժամանակավոր վարչություն կամ վարիչների մարմին։ Արամ Մանուկյանը վարել է Երևանի նահանգային վարչության նախագահի և զինվորական գործերի վարիչի պաշտոնը։ 1918 թվականի հուլիսի 24-ին ՀԱԽ-ը հրապարակել է բարձրագույն գործադիր իշխանության կազմը՝ Հովհաննես Քաջազնունի՝ Կառավարության նախագահ (վարչապետ), Արամ Մանուկյան (Ներքին Գործերի նախարար), Ալեքսանդր Խատիսյան (Արտաքին Գործերի նախարար), Խաչատուր Կարճիկյան (ֆինանսների նախարար), Հովհաննես Հախվերդյան (զինվորական նախարար), Գրիգոր Տեր-Պետրոսյան (արդարադատության նախարար)։
Բացի վերջին երկուսից՝ մյուսները դաշնակցականներ էին։ Կարճ ժամանակահատվածում ստեղծվել էր նաև բարձրագույն օրենսդիր իշխանություն։ ժամանակի սղության պատճառով տարբեր քաղաքական ուժեր բանակցությունների ու փոխզիջումների միջոցով որոշում են ընդունել առանց ընտրությունների կազմել ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմին՝ Հայաստանի խորհուրդ (ՀԽ), որի կազմում 18 պատգամավոր ներկայացնում էին դաշնակցություն, 6-ը՝ հայ ժողովրդական, 6-ը՝ սոցիալ-դեմոկրատական, 6-ը՝ սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը, իսկ 2 պատգամավոր եղել են անկուսակցական։ Խորհրդարանի պատգամավոր են դարձել նաև հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 6 թուրք, 1 ռուս և 1 եզդի։ 46 պատգամավորից 38-ը հայ էին։ 1918 թվականի օգոստոսի 1-ին Երևանում ՀԽ-ն գումարել է առաջին նիստը և ընտրել նախագահ Ավետիք Սահակյան (Հայր Աբրահամ, ՀՅԴ) և փոխնախագահներ (Գրիգոր Տեր-Խաչատրյան, Հայ ժողովրդական կուսակցական, Գավիթ Զուբյան, սոցիալիստ-հեղափոխական կուսակցական)։ Գործունեությունը կազմակերպելու համար Հայ Խորհուրդն կազմել է 14 հանձնաժողով։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ կազմվել է կոալիցիոն (միջկուսումնական) կառավարություն՝ բաղկացած 4 դաշնակցական, 4 հայ ժողովրդական և 1 անկուսակցական նախարարներից։ 1919 թվականի մարտի 31-ին ՀԽ-ն ընդունել է ընտրությունների մասին օրենք։ Ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել 20 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ արևմտահայ գաղթականությունը։ Ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 21 ից 23-ը, որին նախապես ցուցակագրված 366 հազար ընտրողներից մասնակցել են 260 հազարը (շուրջ 70 %)։ Նորընտիր խորհրդարանի 80 պատգամավորից 72-ը դաշնակցականներ էին, 4-ը՝ սոցիալիստ-հեղափոխականներ, 3-ը՝ թուրքեր, 1-ը՝ անկուսակցական։ 1919 թվականի օգոստոսի 1-ին գումարվել է նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որի նախագահ է ընտրվել Ավետիս Ահարոնյանը, փոխնախագահներ՝ Լևոն Շանթը և Սարգիս Արարատյանը, որը ընտրվել է նաև 12 հանձնաժողով։ Կազմվել է նոր կառավարություն՝ Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ, որը երկիրը ղեկավարել է մինչև 1920 թվականի մայիսի 5-ը։ Նույն օրը կազմվել է նոր կառավարություն՝ ՀՅԴ կուսակցության բյուրոյի անդամներից՝ Համազասպ Օհանջանյանի նախագահությամբ։ Բյուրո-կառավարությունը գործել է մինչև 1920 թվականի նոյեմբերի 23-ը։ Հաջորդ օրը կազմվել է հանրապետության վերջին կառավարությունը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Հայաստանի Հանրապետությունն ժամանակավորապես (որոշ փոփոխություներով ու լրացումներով) ղեկավարվել է հիմնականում Ռուսական կայսրության «Հավաք օրինաց»-ով։ Հետագայում երկիրը կառավարվել է խորհըրդարանի ընդունած որոշումներով և օրենքներով։

четверг, 18 апреля 2019 г.

Երկրի Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը


Ուսումնասիրե՛ք ՀՀ կառավարության 2019թ. զարգացման ծրագրի 2-րդ կետը և ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու տեսակետը՝ Կետ 2. Արտաքին և ներքին Անվտանգության ապահովումը։
   Արտաքին և ներքին անվտագության ապահովումը երկրի ամենա կարևոր
գործոններից են։ Ես համարում եմ, որ պետք է զարգացնել արտաքին և ներքին անվտանգությունները։ Արտաքին անվտանգության ապահովման հիմնական միավորը դա բանակն է։ Իմ կարծիքով պետք է զարդացնել՝ զինվորի կարողությունները, գնել լավ զենք և ունենալ մասնագետներ, որոնք կարողանում են օգտվել այդ զենքերով և կսովորեցնեն օգտվել այդ զենքերով մեր զինվորներին։ Հակառակ դեպքում մենք կլինենք Ադրբեջանի բանակի դրությունում, որն ունենալով թանկարժեք սպառազինություն չունի անհլաժեշտ քանակի պատրաստված զինվորներ, որոնք կկարողանայն կիրառոլ այն։ Զինվորը պետք է լինի և հմուտ պատրաստված, և հոգեպես պատրաստ լինի պաշտպանել իր հայրենիքը։ Ոչ պակաս կարևոր է ներքին անվտանգության ապահովումը։ Ես կարծում եմ, որ պետք է զարգացնել՝ ոստիկանության աշխատանքը ավելի լուրջ պատրաստել մարդկանց այդ մասնագիտությանը, պետք է նաև զարգացնել դատական համակարգը և դարձնել այն անկաշառակեր և բոլորին հավասար օրենքի հանդեպ։ Ներքին անվտագության մեջ պետք է զարգացնել նաև՝ պարենային անվտանգությունը, որ երկիրը ինքը կարողանա ապահովել անվտանգ բարորակ սննդամթերքով։ Ներքին անվտանգության համար պետք է նաև, որ երկիրը պատրաստ լինի տարբեր աղետ վիճակներին։

среда, 10 апреля 2019 г.

Ազգային շահեր

1.      Փորձե՛ք տալ «Ազգային շահ» հասկացության ձեր բնորոշումը:
   «Ազգային շահ» հասկացությունը ցույց է տալիս, թե ինչն է օգտակար և լավագույնը որևէ երկրի (ժողովրդի) համար և՝ երկրի ներսում, և՝ մյուս պետությունների համար։ Ազգային շահը դա երկրի շահերն են։ Շահը դա որևէ անձի համար ձեռնտու և օգտակար առավելություններ և հնարավորություններն են։ Նույն բաններն էլ վերաբերվում են երկրներին։ Ազգը դա մեկ երկրի և մեկ մարդկանց տեսակի պատմական կապ է։ Ազգը ունի իր սեփական լեզուն, որը ներկայացնում է մեծ արժեք։ Ազգային շահերի համար մարդիկ տարբեր ժամանակաշրջաններում պայքարում են։ Օրինակ՝ հուգենոտների պայքարը կաթոլիկների դեմ ֆրանսիայում XVI-րդ դարում։ Արցախի պայքարը 1988 թ․ Ադրբեջանից ազատվելու համար նույնպես կարելի է կոչեր ազգային շահերի պայքարում։ 2018թ․ մայիսյան Թավշյա հեղափոխություննել է կարելի կոչեր պայքար ազգային շահերի համար։
2. Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։
   Ազգային շահերի ձևավորման վրա ազդում են․
Երկրի տնտեսական զարգացման մակարդակը,
Նրա տեղն ու դերը համաշխարհային հանրույան մեջ,
Աշխարհագրական դիրքը,
Ազգային ավանդույթները,
Հիմնական քաղաքական ուժերի դիրքորոշումները, և այլն։
   Ազգային շահերը կարող են լինել գլխավոր և երկրորդական։ Լինում են երկարատև և ժամանակավոր։

среда, 20 марта 2019 г.

Արեն Մկրտչյանի այցելությունը Մխիթար Սեբաստացի կրթահամալիր


Картинки по запросу Ô±Ö€Õ¥Õ¶ Õ„Õ¯Ö€Õ¿Õ¹ÕµÕ¡Õ¶   Երեքշաբթի ժամը 11:00-12:40 մարտի 19-ին մեզ մոտ եկել էր Ազգային Ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Արեն Մկրտչյանը պատմել էր մեզ, որ երբ նա Երևան էր եկել նա տեսել էր Մաշտոցի պուրակի մոտ անցկացվող միթինգը և մի կնոջ, որը պառկել էր բետոն լցնող մեքենայի արջև, և ասել էր՝ ”դու կարաս այստեղ բետոն լցնես, բայց մենակ ինձ վրայել”։ Արեն Մկրտչյանը պատմել էր, թե ոնց էին նման հարցերին վերաբերվում Ալավերդիյում։ Նա մեզ պատմել էր, որ նրա հարազատ քաղաքում իր իրավունքեր պաշտպանող մարդուն կոչում էին գործ տվող, այդ պատճառով նա զարմացած էր երբ Երևան գալով իմացավ, որ այստեղ մարդիկ պայքարում են իրենց իրավունքների համար։ Եվ այդ ամենը տեսնելով Արեն Մկրտչյաննել որոշեց միանալ արդարության համար պայքարող ուժերին։ Նա պատմում էր թե ոնց Երևան մտնելու օրվան նախորդ երեկոյան Փաշինյանը ասաց, որ ով չի ուզում գնալ առաջ թող հիմա թողնի այս ամենը, բայց Երևան մտնելուց հետո հետ ճամփա չկա։ Եվ Արենը մեզ պատմեց, որ ոչ մեկը ձայն չհանեց ու բոլորն են շարունակեցին ճանապարհը։ Մի օր՝ երբ երկիրը հեղափոխական վիճակում էր, Արենին զանգահարեցին Ալավերդիից իր մտերիմները և ասեցին, որ նրանք փակել են քաղաքի ճանապարհները։ Արեն Մկրտչյանը մեզ ասաց, որ հեղափոխությունը դա հնարավորություն է ժողովրդի համար ունենալ իրենց երեզած երկիրը։ Նա մեզ ասաց, որ Հայաստանը երկար ժամանակ քնած վիճակում էր այդ հարցում և այն, որ եթե նույնիսկ Ալավերդցիների պես մարդիկ սկսեցին պայքարեն իրենց իրավունքների համար, ապա դա նշանակում է, որ երկիրը վերջապես արդնացել է այդ քնից։

суббота, 9 марта 2019 г.

Այցելություն Ազգային Ժողով


   2019թ․ մարտի 6-ին մենք դասարանցիներով այցելեցինք ՀՀ Ազգային Ժողով։  Մինչև այցելությունը մենք ուսումնասիրել էինք Ազգային Ժողովի աշխատակարգը, կազմը, ներկայացված կուսակցությունները։ Մեր այցը կազմակերպել էին մեր քաղաքագիտության ուսուցիչ Վարդան Կարաապետյանը և մեր իրավունի նոր ուսուցիչ՝ Հայկ Մահտեսյանը։
   Ազգային ժողովի շենքը շատ գեղեցիկ էր։ Մեզ շատ բարեհամբույր ընդունեցին, մեր նկատմամբ շատ ուշադիր էին և հարգալից։ Մենք հետևեցինք Ազգային Ժողովի նիստին, որի ընթացքում ընդունվեցին մեզ համար շատ կարևոր օրենքներ։ Քանի որ մեկ տարի անց մեզանից շատերը դառնալու են ուսանող, ուսման վարձը ամսական կտրվածքով վճարելու հնարավորությունը մեզ համար արդիական է։ Ըստ ինձ, ծնողների համար շատ ավելի հարմար կլինի վճարել ուսման գումարը ամսական, քան միանգամից վճարել ամբողջ տարվա գումարը։ Այստեղ ես հասկացա, թե ինչքան առաջադեմ է մեր կրթահամալիրը, որտեղ այդ վճարման կարգը միշտ է գործել։
   Շատ տպավորիչ էր հանդիպումը Ալեն Սիմոնյանի հետ։ Մենք մի պահ կորանք, սակայն մեզ այդ պահին իր աշխատասենյակ էր հրավիրել Ալեն Սիմոնյանը, ով մեզ հյուրասիրեց հատուկ պետական զինանշանով կոնֆետներ, ներողություն խնդրեց, որ նիստը տխուր էր անցնում, ասաց, որ ընդանրապես ավելի բուռն քննարկումներ են լինում։ Մենք նկարվեցինք պատգամավորի հետ։ Այդ պահին բոլորը մտածել էին, որ մենք կորել ենք, սակայն Սեբաստացիները կորողներից չեն։
   Հետո մենք մասնակցեցինք հարց-պատասխանի։ Մենք ունեինք բազում հարցեր, որոնց մեզ պատասխանում էին «Իմ քայլ» դաշինքի պատգամավորները։ Պատգամավորները շատ կրթված, հաճելի, մակարդակով մարդկանց տպավորություն թողեցին։ Ի տարբերություն նախորդ պատգամավորական կազմին, ներկայիս պատգամավորները  կարող են օրինակ ծառայել, թե ինչ մակարդակի և կրթվածության մենք պետք է ձգտենք։ Ես հարց տվեցի իմ դիտած մի Իտալական կինոնկարի մասին, որում քաղաքացիները չկարողացան մերվել հեղափոխությունից հետո արդար և հավասար պայմանների, և վերադարձրին լճացած իշխանությունը։ Ես հարցրեցի պատգամավորին, թե կարո՞ղ է այն մարդիկ, ովքեր չեն կարողանա համակերպվել արդար իշխանությանը, մեզ մոտ էլ փորձեն նորից հետ բերել նախկիններին։ Նա ասաց, որ իրենք ուզում են այդ ֆիլմը թարգմանել հայերեն, ցուցադրել հանրությանը և այն, որ դրա վտանգը միշտ էլ կա։
   Օրվա կեսին մենք վերջացրինք մեր այցելությունը, նկարվեցինք այգում և գնացինք տներով։

четверг, 28 февраля 2019 г.

Դիվանագիտություն


   Դիվանագիտություն, պաշտոնական գործունեության ձև, որը վարում են պետության ղեկավարները, կառավարություններն ու հատուկ մարմինները՝ պետության արտաքին քաղաքականությունը, արտասահմանում նրա իրավունքներն իրականացնելու, շահերը պաշտպանելու նպատակով։ Գրականության մեջ դիվանագիտությունը հաճախ բնութագրվում է որպես գիտություն արտաքին հարաբերությունների մասին։ Համապատասխանում է «դիպլոմատիա» տերմինին։ Դիվանագիտության ընդհանուր ղեկավարը պետության գլուխն է, ներկայացուցչական մարմինն ու կառավարությունը, անմիջական օպերատիվ ղեկավարը՝ արտաքին գործերի հատուկ մարմինը։ Պետության արտաքին քաղաքական ամենօրյա հարցերով զբաղվում են
·         դիվանագիտական ներկայացուցչությունը
·         հյուպատոսություն
·         առևտրական ներկայացուցչությունները
·         միջազգային կազմակերպություններին առընթեր՝ պետությունների ներկայացուցիչները
   Հնագույն դիվանագիտական արձանագրություններից են Ամարնա նամակները, որոնք գրվել են Եգիպտոսի 18-րդ դինաստիայի փարավոնների և Խանայի Ամուրու կառավարիչների միջև մ․թ․ա․ 14-րդ դարի ընթացքում։ Մ․թ․ա․ 1274թ․ 19-րդ դինաստիայի գահակալման օրոք տեղի ունեցած Քադեշի ճակատամարտից հետո Եգիպտոսի փարավոնը և Խեթական կայսրության կառավարիչը կնքեցին հնագույն միջազգային խաղաղության պայմանագրերից մեկը, որը կոչվում է Եգիպտա - Խեթական խաղաղության պայմանագիր և պահպանվել է քարե արձանագրությունների վրա։
   Իտալիայից դիվանագիտության ավանդույթը տարածվեց աշխարհով մեկ։ Միլանը առաջինն էր, որ 1455 թվականին ներկայացուցիչ ուղարկեց Ֆրանսիայի դատարան։ Այնուամեայնիվ, Միլանը մերժեց հյուրընկալել Ֆրանսիացի ներկայացուցիչներին՝ վախենալով, որ նրանք լրտեսներ են և կմիջամտեն իրենց ներքին գործերին։ Հետզհետե Ֆրանսիան և Իսպանիան սկսեցին ներգրավվել իտալական քաղաքականության մեջ, հետևաբար պատվիրակներին ընդունելը դարձավ անհրաժեշտություն։

среда, 20 февраля 2019 г.

Միջազգային իրավունք

1. Ի՞նչ հատկանիշներով են իրարից տարբերվում ազգային և միջազգային իրավունքը:
   Միջազգային իրավունքն իրավական նորմերի հատուկ համակարգ է, որը ստեղծվում է պետությունների կողմից իրենց կամաարտահայտության համաձայնեցման միջոցով և կարգավորում է պետությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև հարաբերությունները։
   Ներպետական իրավունքը կարգավորում է տվյալ տարացքում գոյություն ունեցող հասարակական հարաբերությունները, այնինչ միջազգային իրավունքի կողմից կարգավորվող հասարակական հարաբերությունները դուրս են ինչպես տվյալ պետության իրավասության ոլորտից, այնպես էլ նրա տարացքային սահմանների։ Միջազգային իրավունքը՝ որպես համակարգ, մեկն է, իսկ ներպետական իրավունքի համակարգերը բազմազան են։
2. Որո՞նք են միջազգային իրավունքի սուբյեկտները:
   Միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտն ինքնիշխան պետությունն է։ Պետությունը ինքիշխան քաղաքական կազմակերպություն է, որն իր հատուկ լիազորությունների ուժով միջազգային հարաբերությունների ամենից հզոր և կազմակերպված սուբյեկտն է։ Միջազգային իրավունքի սուբյեկտ են նաև միջազգային կազմակերպությունները։ Հաջորդ սուբյեկտը անկախության համար պայքարող ազգերը և ժողովուրդները։ Միջազգային իրավունքի սուբյեկտ է նաև պետականակերպ կազմավորումները։ Այդպիսինն է՝ Վատիկանը և քաղաք-պետությունները։

среда, 6 февраля 2019 г.

Արտաքին քաղաքականություն


1 Բացատրե՛ք «Արտաքին քաղաքականություն» հասկացությունը:
   Պետության արտաքին քաղաքականությունը նրա համապատասխան մարմինների նպատակային գործունեությունն է՝ ուղղված միջազգային (արտաքին) հարաբերությունների ոլորտում պետության առջև դրված խնդիրների նվաճմանը։ Պետության արտաքին քաղաքականությունը պետք է ելնի ազգային շահերից և ազգային անվտանգության որոշակի հայեցակարգից։
2 Որո՞նք են ՀՀ Արտաքին քաղաքականության Սահմանադրական նպատակները:
   Հայաստանի Սահմանադրություն սահմանում է, որ «Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ համաբերություններ հաստատելու նպատակով»։ ՀՀ-ը իր ամբողջ անկախ շրջանում ներկայացված լինելով միջազգային բազում հարթակներում ՝ ներկայացել է, որպես մի պետություն, որը հարգել է տարբեր երկրների շահերը, և հաստական պաշտպանել ՀՀ-ի շահերը։
3 Թվարկե՛ք պետության արտաքին գործառույթները:
   Պետության արտաքին գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք ուղղված են երկրի արտաքին խնդիրների և շահերի լուծմանը։ Դրանք նպատակամղված են այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատմանը, դրանց զարգացմանը, երկրի պաշտպանությանը։ Արտաքին գործառույթները սերտորեն կապված են ներքինների հետ, փոխադարձաբար լրացնում են իրար։

среда, 5 декабря 2018 г.

Կուսակցություններ




«Իմ քայլը»  և ՀՀԿ կուսակցությունների տարբերությունը (վերլուծություն)





1.       Մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հեռացումը իշխանությունից. պարտավորությունը լիարժեք կատարված է։
«Իմ քայլը» ապահովեց Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հեռացումը, քանի որ ակնհայտ էր իրենց վարած խաբեության քաղաքականությունը: Իրենք խոստանում էին կառուցել արդար պետություն, սակայն բոլոր բարիքներից օգտվում էին միայն մի խումբ ընտրյալներ, որոնց մեծամասնությունը ՀՀԿ –ականներ էին և այլ իշխանավորներ:

среда, 14 ноября 2018 г.

Կառավարություն

Հոդված 146. Կառավարության կարգավիճակը և գործառույթները Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, որը իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնելով պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարումը։
Գործում է՝ ըստ սահմանադրության և օրենքին: Զբաղվում է՝ բոլոր այն հարցերով, որոնք վերապահված չեն պետական այլ մարմինների:
Հոդված 147. Կառավարության կազմը և կառուցվածքը Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:
Փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը` տասնութը: Հոդված 148. Կառավարության անդամին ներկայացվող պահանջները
Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:
Հոդված 149. Վարչապետի ընտրությունը և նշանակումը
Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն:
Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:
Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:
Հոդված 150. Կառավարության կազմավորումը
Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան:

понедельник, 29 октября 2018 г.

ՄԱԿ

   Միավորված Ազգերի Կազմակերպությունը կամ ՄԱԿ-ը Միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման, երկրների միջև համագործակցության զարգացման նպատակով։
   Նրա գործունեության հիմքերը և կառուցվածքը մշակվել են Երկրորդ  Համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան կոալիցիայի առաջատար անդամների կողմից։ «Միացիալ ազգեր» անվանումը առաջին անգամ օգտագործվել է 1942թ. Հունվարի 1-ին ստորագրված Միացիալ Ազգերի հռչակագրում։
ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան- Ֆրանցիսկոի կոնֆերանսում, որը տևել է 1945թ. Ապրիլից հունիս, և ստորագրվել է 1945թ. Հունիսի 26-ին`   51 պետությունների ներկայացուցիչների կողմից։ Կանոնադրության ուժի մեջ մտնելու տարեթիվը (հեկտեմբերի 24) նշվում է որպես Միացիա Ազգերի Կազմակերպության Օր։

четверг, 18 октября 2018 г.

Վարչապետի հրաժարականի քննարկում

 Հայաստանի վարչապետի հրաժարականը, իմ կարծիքով, ունի որոշակի ռիսկեր։ Այդ ռիսկերի լրջությունը հասկանում է առաջին հերթին հենց ինքը՝ վարչապետը։ Այն խոստումներին, որոնք Փաշինյանին են տվել դեպուտատներ,՝ դժվար է լիովին հավատալ։ Այդ եզրակացությունը կարելի է անել այն քվեարկությունից, որը անցավ խորհրդարանում մայիսի մեկին, երբ Հանրապետական կուսակցությունը խոստացել էր ապահովվել Փաշինյանի ընտրության համար անհրաժեշտ ձայները, սակայն դա տեղի չունեցավ։ Փաշինյանը այս ամենը հասկանալով, դիմեց հրաժարականի քայլին, քանի որ գործող խորհրդարանի հետ չէր կարող աշխատել այնպես, որպեսզի ապահովեր ժողովրդի այն իղձերը, որի սպասումները ուներ ժողովուրդը հեղափոխությունից հետո։
   Ես շատ կցանկանայի, որ մեր դեպուտատները լավ իմանային համաշխարհային պատմությունը։ Չնայած նրա, որ մեր հեղափոխությունը սիրո և համերաշխության հեղափոխություն է, պատմությանը քաջ հայտնի է Դեֆենեստրացիա հասկացողությունը- պատուհանից դուրս նետելը։ 1419 թ․-ին և 1618-թ․-ին Չեխիայում ժողովուրդը պատուհանից դուրս է նետել գործող իշխանություններին։ Ինձ թվում է, որ եթե մեր դեպուտատները շարունակեն չհասկանալ այս պահը, ժողովուրդի համբերության բաժակը կլցվի և կարող են տեղի ունենան տարբեր զարգացումներ։ Ինչպես հայտնի արտահայտությունում՝ սիրելուց մինչև ատելը մեկ քայլ է և տա Աստված՝ այդ քայլը անելու կարիք չլինի։

пятница, 12 октября 2018 г.

ժողովուրդ

Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները։
   Հակաժողովրդավարական ռեժիմը ձևավորվում է այնտեղ, որտեղ չկա զարգացած քաղաքացիական հասարակություն, իրավական պետություն, օրենքի գերակայունություն։ Այնտեղ իշխանությունը անվերահսկելի է, անսանձ։ Այնտեղ պետությունը ճնշում է՝ անհատին, ոտնահարում իրա իրավունքները։ Հակաժողովրդավարական ռեժիմը՝ անտեսում է՝ ազգային փոքրամասնությունների շահերը, մարդկանց կրոնական համոզմունքների առանձնահատկությունները։ Հակաժողովրդավարական ռեժիմի ըստ դասակարգման լինում է․
Ինքնակալական, Ամբողջատիրական, Բռնապետական, Միահեծանական։
   Ժողովրդավարական ռեժիմի դասակարգումը լինում է՝ Սոցիալական-Ժողովրդավարական և Ազատական-Ժողովրդավարական։ Ժողովրդավարական ազատական ռեժիմը ենթադրում է՝ մարդու բնական իրավունքների լայն շրջանակ, իրավական օրենքի գերակայունություն, ժողովրդաիշխանության իրականացում։ Այս ռեժիմը՝ կազմավորվում է՝ իրավական պետություններում։ Միայն ազատական ռեժիմը բավարար չէ՝ լիարժեք ժողովրդավարության հաստատման համար։ Այստեղ առաջանում է հարց՝ ինչն է ավելի կարևոր՝ անհատի ազատության սկզբունքը, թե սոցիալական հավասարության սկզբունքը։ Այս հարցի պատասխանն է ազատական-իրավական պետությունը՝ դարձնել սոցիալական, մարդասիրական պետություն։
   Վերջի իրադարձություններից հետո՝ Հայաստանի հանրապետությունում՝ ձևավորվում է ժողովրդավարական կառավարման ձև։ ԵՎ նա ավելի կհաստատվի՝ խորհրդարանական ընտրություններից հետո։

среда, 3 октября 2018 г.

գործառությունները

Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները։
   Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք արտահայտվում են՝ պետության հասարակական առաքելությունը, նշանակությունը, ուղղված են հասարակության պետական կառավարման խնդիրների ու նպատակների իրագործմանը։ Գործառությունների շրջանակը կախված է՝ պետության խնդիրներից։ Խնդիրը այն է, ինչ որ լուծում է պահանջում, իսկ գործառություն այդպիսի լուծմանը ուղղված գործողության տեսակն է։
   Ներքին գործառությունը ուղղված է՝ երկրի ներքին խնդիրների լուծմանը, իսկ արտաքինը՝ այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատմանը, դրանց զարգացմանը, երկրի պաշտպանությանը։
   Ներքին գարծառություն - տնտեսական գործառություն, ֆինանսավարկային, սոցիալական, կրթամշակույթային, իրավաբանական, բնապահպանական։

среда, 26 сентября 2018 г.

ՀՀ-ի կառավարման ձևը

   Մինչև ապրիլ-մայիսյան թավշյա հեղափոխությունը պետական կառավարման մարմինները իմ կարծիքով ժողովրդի վստահությունը չէին վայելում, քանի որ ամբողջ կառավարման համակարգը կոռումպացված, ոչ պրոֆեսիոնալ ղեկավարներից էր կազմված։ Մայիս ամսից սկսած Հայաստանում ղեկավարությունը վայլում է ժողովրդի վստահությունը։ Դրա վառ ապացույցն էր սեպտեմբերի 23-ին անցած քաղաքապետի ընտրությունը, որտեղ գործող իշխանության թեկնածուն ստացավ 80%-ից ավել քվե։
   Հայաստանը խորհրդարանական հանրապետությունում է, որում նախագահին 7 տարի ժամկետով ընտրում է ազգային ժողովը։ Նա պետք է լինի՝ անկուսակցական։ Երկրի առաջին դեմքը՝ վարչապետն է․ նա է որոշում կառավարության քաղաքականությունը, ղեկավարում անվտանգության խորհուրդը, նրան են պատկանում զինված ուժերը։ Վարչապետի թեկնածությունը առաջադրվում է՝ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող ուժի կողմից, իսկ նախագահը պարտավոր է այն հաստատել։

среда, 19 сентября 2018 г.

քաղաքագիտություն


Առաջադրանք 1. Սահմանե՛ք «Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ»

   Քաղաքականություն նշանակում է՝ պետության, կառավարման, արվեստ, այսինքն՝ պետության ներքին և արտաքին նպատակների իրականացման եղանակ։

   Քաղաքականությունը, այսինքն՝ հասարակության և պետության կառավարման գործունեությունը հետազոտող գիտությունը կոչվում է քաղաքագիտություն։ Քաղաքականությունը գործուղություն է՝ ուղղված հասարակական կյանքի կառավարմանը և կարգավորմանը։

   Քաղաքական համակարգը գործող կառուցակարգ է, որի միջոցով լուծվում են քաղաքական կառավարման հիմնախնդիրները, ընդունվում են քաղաքական որոշումներ։