вторник, 7 мая 2019 г.

Առաջին և երրորդ հանրապետության համեմատություն

1.    Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության ճյուղերի հետ:

Մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Հայոց ազգային խորհուրդը (ՀԱԽ) վճռել է հռչակել Հայաստանի անկախությունը։
 1918 թվականի մայիսի 31-ին մամուլում հրապարակվել է Նիկոլ Աղբալյանի մշակած անկախության հռչակագիրը։
 Հայաստանը դարձել է անկախ (ինքնիշխան) պետություն և միջազգային իրավունքի սուբյեկտ։ Վերականգնվել է 543 տարի առաջ կորցված հայոց անկախ պետականությունը։ Առաջնահերթ խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Մինչ ՀԱԽ-ն ու կառավարությունը (ոչ լիակազմ) Թիֆլիսից կժամանեին (1918 թվականի) հուլիսի 19 մայրաքաղաք Երևանի, տեղում Արամ Մանուկյանի ջանքերով ստեղծվել էր գործադիր մարմին, որը կոչվել է ժամանակավոր վարչություն կամ վարիչների մարմին։ Արամ Մանուկյանը վարել է Երևանի նահանգային վարչության նախագահի և զինվորական գործերի վարիչի պաշտոնը։ 1918 թվականի հուլիսի 24-ին ՀԱԽ-ը հրապարակել է բարձրագույն գործադիր իշխանության կազմը՝ Հովհաննես Քաջազնունի՝ Կառավարության նախագահ (վարչապետ), Արամ Մանուկյան (Ներքին Գործերի նախարար), Ալեքսանդր Խատիսյան (Արտաքին Գործերի նախարար), Խաչատուր Կարճիկյան (ֆինանսների նախարար), Հովհաննես Հախվերդյան (զինվորական նախարար), Գրիգոր Տեր-Պետրոսյան (արդարադատության նախարար)։
Բացի վերջին երկուսից՝ մյուսները դաշնակցականներ էին։ Կարճ ժամանակահատվածում ստեղծվել էր նաև բարձրագույն օրենսդիր իշխանություն։ ժամանակի սղության պատճառով տարբեր քաղաքական ուժեր բանակցությունների ու փոխզիջումների միջոցով որոշում են ընդունել առանց ընտրությունների կազմել ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմին՝ Հայաստանի խորհուրդ (ՀԽ), որի կազմում 18 պատգամավոր ներկայացնում էին դաշնակցություն, 6-ը՝ հայ ժողովրդական, 6-ը՝ սոցիալ-դեմոկրատական, 6-ը՝ սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը, իսկ 2 պատգամավոր եղել են անկուսակցական։ Խորհրդարանի պատգամավոր են դարձել նաև հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 6 թուրք, 1 ռուս և 1 եզդի։ 46 պատգամավորից 38-ը հայ էին։ 1918 թվականի օգոստոսի 1-ին Երևանում ՀԽ-ն գումարել է առաջին նիստը և ընտրել նախագահ Ավետիք Սահակյան (Հայր Աբրահամ, ՀՅԴ) և փոխնախագահներ (Գրիգոր Տեր-Խաչատրյան, Հայ ժողովրդական կուսակցական, Գավիթ Զուբյան, սոցիալիստ-հեղափոխական կուսակցական)։ Գործունեությունը կազմակերպելու համար Հայ Խորհուրդն կազմել է 14 հանձնաժողով։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ կազմվել է կոալիցիոն (միջկուսումնական) կառավարություն՝ բաղկացած 4 դաշնակցական, 4 հայ ժողովրդական և 1 անկուսակցական նախարարներից։ 1919 թվականի մարտի 31-ին ՀԽ-ն ընդունել է ընտրությունների մասին օրենք։ Ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել 20 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ արևմտահայ գաղթականությունը։ Ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 21 ից 23-ը, որին նախապես ցուցակագրված 366 հազար ընտրողներից մասնակցել են 260 հազարը (շուրջ 70 %)։ Նորընտիր խորհրդարանի 80 պատգամավորից 72-ը դաշնակցականներ էին, 4-ը՝ սոցիալիստ-հեղափոխականներ, 3-ը՝ թուրքեր, 1-ը՝ անկուսակցական։ 1919 թվականի օգոստոսի 1-ին գումարվել է նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որի նախագահ է ընտրվել Ավետիս Ահարոնյանը, փոխնախագահներ՝ Լևոն Շանթը և Սարգիս Արարատյանը, որը ընտրվել է նաև 12 հանձնաժողով։ Կազմվել է նոր կառավարություն՝ Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ, որը երկիրը ղեկավարել է մինչև 1920 թվականի մայիսի 5-ը։ Նույն օրը կազմվել է նոր կառավարություն՝ ՀՅԴ կուսակցության բյուրոյի անդամներից՝ Համազասպ Օհանջանյանի նախագահությամբ։ Բյուրո-կառավարությունը գործել է մինչև 1920 թվականի նոյեմբերի 23-ը։ Հաջորդ օրը կազմվել է հանրապետության վերջին կառավարությունը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Հայաստանի Հանրապետությունն ժամանակավորապես (որոշ փոփոխություներով ու լրացումներով) ղեկավարվել է հիմնականում Ռուսական կայսրության «Հավաք օրինաց»-ով։ Հետագայում երկիրը կառավարվել է խորհըրդարանի ընդունած որոշումներով և օրենքներով։

Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը
Որոշակի աշխատանք է կատարվել արդարադատության, դատական իշխանության համակարգի վերակառուցման ուղղությամբ։ 1918 թվականի դեկտեմբերի 6-ին օրենք է ընդունվել երդվյալ ատենակալների դատարան հիմնելու վերաբերյալ։ Բարձրագույն դատական մարմիններն էին դատաստանական ատյանը՝ քաղաքացիական ու քրեական դեպարտամենտներով, և Սենատը, որը բաղկացած էր 2 վճռաբեկ դեպարտամենտներից՝ քաղաքացիական ու քրեական գործերը վերաքննելու համար։

   2018թ․ «Թավշյա» հեղափոխությունից հետո, ինչպես նաև ՀՀ-ի 1-ին հանրապետության ժամանակ սկզբում ստեղծվեց կուալիցիոն կառավարություն։ Երկու դեպքում էլ որոշակի զարգացումներից հետո կառավարություն կազմվոց իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Նախարարությունների թիվը այսօր ավելինն է քան 1-ին հանրապետության օրոք։ Կառավարությունը երկու դեպքում էլ ղեկավարում է Վարչապետը։ Այժմյան ազգային ժողովում ներկայացված են երեք քաղաքական ուժ՝ «Իմ քայլ»-88, Լուսավոր Հայաստան-18, ԲՀԿ(Բարգավաճ Հայաստան Կուսակցություն)-26։ 1919 թվականին Հայաստանում ընտրված խորհրդարանը կազմված էր 80 պատգամավորից, որից 72-ը դաշնակցականներ էին, 4-ը՝ սոցիալիստ-հեղափոխականներ, 3-ը՝ թուրքեր, 1-ը՝ անկուսակցական։ 1919 թվականի խորհրդարանում կար 12 հանձնաժողով, այժմյան 11։ 1-ին հանրապետությունում բարձրագույն դատական մարմիններն էին դատաստանական ատյանը՝ քաղաքացիական և քրեական դեպարտամենտներով, և Սենատը, որը բաղկացած էր 2 վճռաբեկ դեպարտամենտներից՝ քաղաքացիական ու քրեական գործեերը վերաքննելու համար։ Այժմյան ՀՀ-ի դատարանների ամբողջությունը բաժանվում է երկու երթահամակարգի՝ առաջինը սահմանադրական դատարան, երկրորդը ընդհանուր իրավասության դատարաններ(առաջին վերաքննիչ վճռաբեկ ատյանի դատարանն է), մասնագիտացված դատարան։


1.      Փաստերով հիմնավորե՛ք, որ Հայաստանի 1-ին հանրապետությունը, իրոք, ժողովրդավարական երկիր էր:
   Ժողովրդավարական համարվում է այն պետությունը, որի կառավարման ինստիտուտները ձևավորվում են անկախ ազատ ընտրությունների միջոցով։ 1919 թվականի մարտի 31-ին ՀԽ-ն ընդունել է ընտրությունների մասին օրենք։ Ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել 20 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ արևմտահայ գաղթականությունը։ Ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 21 ից 23-ը, որին նախապես ցուցակագրված 366 հազար ընտրողներից մասնակցել են 260 հազարը (շուրջ 70 %)։ Ընտրությունների միջոցով Հայաստանում ձևավորվել է խորհրդարան, որի ընդունած օրենքներով և օրենսգրքով կառավարվել է երկիրը։

2.      Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական համակարգը: Համեմատե՛ք այն ներկայիս ՀՀ կրթական համակարգի հետ:
   1918 թվականին հայերենն օրենքով ճանաչվեց պետական լեզու։ Ձևավորվեց պետական կրթական համակարգը։ Թույլատրվեցին նաև մասնավոր դպրոցները։ Դպրոցն ավելի աշխարհականացավ։ Առաջին Հանրապետության ղեկավարները դիմեցին հայ մտավորականությանը՝ մասնակից լինելու կրթական համակարգի ձևավորմանը։ Շատ գործիչներ՝ Հ.Թումանյանը, Մ.Սարյանը, Հ.Աճառյանը և ուրիշներ արձագանքեցին և մասնակից դարձան կրթության համակարգի ձևավորմանը։ Գրեթե բոլոր գյուղերում սկսեցին գործել ծխական-տարրական դպրոցներ։ Այդուհանդերձ, դպրոցական կրթական համակարգում առանձնապես զարգացում չեղավ։ Թերևս ամենակարևոր իրադարձությունը 1919 թվականին Երևանի պետական համալսարանի բացումն էր Ալեքսանդրապոլում։

   2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո մեծ ջանքեր են գործածվում կրթության համակարգի բարելավման գործում։ Առաջնային օրհասական խնդիրն է կրթական համակարգի ապակուսակցականացումը։ Եթե նախկինում բուհերի ռեկտորները և դպրոցների տնորենները ապահովվում էին գործող իշխանության խնդիրների լուծումը, ապա նպատակ է դրված հասնել նրան, որ կրթական օջախները զբաղվեն բուն կրթության պրոցեսով։ խնդիրներ կան նման ձևաչափով տասներկու ամյա կրթության հետ կապված առաջարկներ կան բուհի մի շարք առարկաներ ուսումնասիրել 11-12 դասարաններում։ Քանի որ դեռևս նման որոշումներ վերջնապես ընդունված չեն, կարևոր է համարել վերջին տարիներին ընդունված հետևյալ որոշումները։
   2014 թվականի դեկտեմբերի 1-ին փոփոխություններ կատարվեցին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում։ Փոփոխությունների համաձայն Հայաստանն անցնում է համընդհանուր ներառական կրթության։ Փոխվեց նաև բուհական կրթության կառուցվածքը։ 2005 թվականից Հայաստանը միացավ Բոլոնյայի գործընթացին և 5-ամյա բարձրագույն կրթությունից անցում կատարվեց 4 տարի բակալավրիատ և 2 տարի մագիստրատուրա համակարգին։

Комментариев нет:

Отправить комментарий