·
քո
ընտրությամբ վերլուծիր բանաստեղծություններից մեկն
ու մեկը
Երեխայի պես
Այս բանաստեղծությունում
Համո Սահյանը նկարագրումմ է իր ցանկությունները, որ նա երեխայի պես ուզում է քնել այն
ժամանակ երբ պառկելու ցանկություն չկա, և ուզում է ուտել կուշտ ժամանակ։ Համո Սահյանը
նույնպես այդ բանաստեղծությունում նկարագրում է իր կյանքի անցած ճանապարհը, որը իրեն
շատ հոգնեցրել է։ Ես կարծում եմ, որ եթե մարդը կյանքից ոչինչ չի հասկանում, ապա ինքը
պարտավոր է կարդալ այդ բանաստեղծությունը,, որպեսզի իմանա, որ նա այդպեսզի միակը չի։
Ջրի պես
Այդ բանաստեղծությունում
Սահյանը ցույց է տալիս, թե ինչպիսի հեշտ, անհոգս և կարևոր կյանք ունի ջուրը։ Սահյանը
այդ բանաստեղծությունում ցանկություն էր արտահայտում, որ մարդիկ էլ ամեն դժվարություն
ընդունեն հեշտությամբ, ամեն ծանր վիճակում լինեն անհոգս և միշտ օգուտ պատճառեն։
·
գրիր շարադրություն «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…» վերնագրով
Ես ունեմ երկու տարեկան
եղբայր և չորս տարեկան քույր։ Մեկ օր ծնողները գնացել էին իսկ ինձ թողել են որպես մեծին։
Ես մուտք գործեցի մանկական սենյակ և տեսա, որ քույրս և եղբայրս խաղում են ոստիկան և
հրշեչ։ Ես իրենցից հարցրի․
—
Կարե՞լի է միանալ։
—
Այո, - ասաց քույրս, – մեզ հարկավոր է բժիշկ մեր քաղաքում։
—
Մեծ սիրով, - ասեցի ես, – ո՞ւմ է պետք բուժել։
—
Այնտեղի տիկնիկին, - ասաց եղբայրս։
Եվ այդպես մենք խաղացինք
ամբողջ օրը, քանի չվերադարձան ծնողները։ Սա մեր հրաշք աշխարհն է, ուր բոլորը հարկավոր
օգնություն են ստանում։
·
գրիր շարադրություն «Զնգացող լռություն», «Լռության համերգ»,
«Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով:
Համբերության հանդես
Այդ օրը ծնողները
ինձ խոստացել էին կանաչ փուչիկ, բայց ասեցին, որ ես պետք է սպասեմ։ Ես նստել էի այգու
նստարաններից մեկի վրա և ձանձրացա սպասելով, բայց մի պահ մոտիկացել էր ինձ մի պապիկ
և հարցրեց․
—
Այստե՞ղ ազատ է։
—
Այո, ազատ է։ - Ասացի ես։
—
Քա՞նի տարեկան ես տղա, - հարցրեց պապին։
—
Չորս, - ասեցի ես։
—
Ես ունեմ մի ծոռ, որն էլ է չորս տարեկան։
—
Ծոռը դա ո՞վ է։ - հարցրեցի ես։
—
Ծոռը դա թոռանս երեխան է։
—
Իսկ ո՞նց է ձեռ ծոռի անունը։ - հարցրեցի ես։
—
Անդրիան, - ասաց պապին։ - նա շատ բարի տղա է, բայց մի քիչ անհամբեր։
—
Իսկ ոնց չլինել անհամբեր, - հարցրեցի ես։ - ես էլ հիմա կանաչ
փուչիկի եմ սպասում, որը ինձ խոստացել են ծնողները։
—
Իսկ դու զբաղմունք քեզ ճարի և չես նկատի, թե ոնց է անցնում ժամանակը։
Եվ մենք պապիկի հետ
դեռ երկար էինք խոսում, քանի չեկան ծնողներս և չնվիրեցին ինձ կանաչ փուչիկ։
Համբերատար եղեք, մարդիկ։
Комментариев нет:
Отправить комментарий