вторник, 16 апреля 2019 г.

I-ին Համաշխարհային Պատերազմ


1. Ներկայացրե՛ք 1-ին աշխարհամարտի մասնակից գլխավոր երկրների նպատակները:
   1914 թ Եվրոպայում երկու դաշինքներ Եռյակ միությունն և Անտանտան սկիզբ դրեցին պատերազմին, որի նպատակները կրում էին իմպերիալիստական և անարդարացի բնույթ։
   Գերմանիան ձգտում էր ստեղծել եվրոպայի կենտրոնում «Մեծ Գերմանիա» պետություն։ Գրավվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Բելգիայի գաղութները։ Ռուսաստանից խլել ՈՒկրաինան, Լեհական հողերը, գերիշխել Բալկանյան թերակղզում և Մերձավոր Արևելքում։ Գերմանիային դաշնակից Ավստրո-Հունգարիան խնդիր է դրել Գերմանիայի հետ գրավվել սլավոնական նորաստեղծ պետությունները՝ գրավվել Սերբիան, Չեռնոգորիան, Ռուսաստանի կազմում գտնվող լեհական հողերը, գերիշխելու Անդրիատիկ, Սև և Էգեյան ծովերում։ Իտալիան ձգտում էր Ավստրո-Հոնգարիայից խլելու Անդրիատիկ ծովի հյուսիսային ափերը, Ալբանիան, հողեր Փոքր Ասիայում, Էգեյան ծովի կղզիները և գերիշխել Միջերկրական ծովում։
   Օսմանյան տերությունը խնդիր է դրել մասնատել Ռուսաստանը, գրավվելով Արևելյան Հայաստանը, Վրաստանը, ամբողջ Կովկասը, Ղրիմը, Միջին Ասիան, իսկ Իրանից՝ Իրանական Ատրպանակը։ Իշխանության գլուխ գտնվող երիտթուրքերը ուզում էին այդ զավթումներով զարգացնել պանթյուրքիզմը, որի նպատակներից մեկն է հայերի զանգվածային ոչնչացումը։
   Մեծ Բրիտանիան նպատակ ուներ ամրապնդելու իր գաղութային կայսրության ամբողջականությունը և ջախջախել Գերմանիային։ Բացի այդ Մեծ Բրիտանիան մտադիր էր մասնաատել Օսմանյան կայսրությունը, տիրել Միջագետքում, Պաղեստինայում, Արաբիային և ամրապնդվել Եգիպտոսում։ Ֆրանսիան ուզում էր այդ պատերազմում ոչ միայն վերադարձնել 1871 թվականում կորցրած Էլզասը և Լոթարինգիան, այլև զավթել հանքերով հարուստ Հռենոսի ձախ ափը։ Ֆրանսիան նաև նպատակ էր դրել գրավվելու Սիրիան, արաբական այլ հողեր, Կիլիկիան և գերմանական գաղութները։ Ռուսաստանը ձգտում էր ջախջախել Գերմանիան և Ավստրո-Հունգարիան մասնատել Օսմանյան տերությունը, մասնատել Բոսֆորը և Ղարդանելի նեղուցները, Արևմտյան Հայաստանը, հասնելու Միջերկրական ծով։Ռուսաստանի ծրագրի մեջ էր նաև մտնում Ավստրո-Հունգարիայի կազմում գտնվող Գալիայի նվաճումը։ Ճապոնիան մտադիր էր ոչ միայն Խաղաղ օվկիանոսում խլել Գերմանական գաղութները, այլև տիրելու Չինաստանը։
   Առաջին աշխարհամարտի որոշ մասնակից երկրները մասնակցում էին իրենց երկիրը ազատագրման համար։ Դրանք էին՝ Սերբիան, Չեռնոգորիան, Հայաստանը և այլն։

2. Ներկայացրե՛ք 1-ին աշխարհամարտի հետևանքները՝
ա/ մարդկային կորուստների առումով
   Մարդկային կորուստների ճիշտ չափը դժվար է որոշել։ Բայց եթե մոտավոր թվերով, ապա՝ պատերազմում զոհվեցին մոտ տաս միլլիոն զինվոր, զոհվել է մոտ տասներեք միլլիոն խաղաղ բնակչություն։ Բացի այդ, վիրավորվել և խեղանդամ են դարձել մոտավորապես քսան միլլիոն մարդ, և իննը միլլիոն երեխա կորցրեցին իրենց ծնողներին և ընտանիքները։ Գերիների թիվը հասել էր երեք միլլիոնի, իսկ գաղթականներինը՝ մոտ տաս միլլիոն։ Այդ դժբախտություններից հետո խախտվեց մարդկանց երեք սերունդի առօրյա կյանքը, մեծացավ հանցագործների քանակը, հարբեցողների և թմրամոլների քանակը՝ նույնպես։
բ/ նյութական կորուստների առումով
   Առաջին համաշխարհային պատերազմը բերեց իր հետ բազմազան նյութական կորուստներ։ Օրինակ զինամթերքի և ռազմամթերքի համար ծախսվել էր մոտ 240 միլլիարդ դոլար, որը իր հերթին հասցրեց 350 միլլիարդ դոլար վնաս։ Պատերազմի ծախսերը կազմում էին մասնակցող երկրների հարստության 1/3 մասը։ Կային նաև մշակույթային կորուստներ, որոնցից մի շարքը այդպես էլ չվերականգնեցին։ Օրինակ Գերմանացիները ոչնչացրել էին Բելգիայի Լուվեն քաղաքը, որը համարվում էր մշակութային արժեքների թանգարան։

Комментариев нет:

Отправить комментарий