Показаны сообщения с ярлыком Գրականություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գրականություն. Показать все сообщения

среда, 4 декабря 2019 г.

Շարլ Ազնավուր «Սուրբ Ծննդյան ընթրիք»

   Կնոջս մահից հետո ես մենակ եմ ապրում։ Զբաղվում եմ տան գործերով, ինքս եմ խոհանոցում պատրաստում։ Իմ հարազատները ասում են, որ ես այնպես լավ եմ պատրաստում, որ պետք է խոհարար աշխատեմ։ Բայց առիթներին ընկերներին հրավիրելու, ավելի ճիշտ նրանց, ովքեր իրենցից մնացին։ Այս ամանոր ընկերներից մի մասը գնաց տաք կղզիներ, իսկ մյուսները սառը սարալանջեր երիտասարդությունը հիշելու։ Ես չեմ սիրում փոխել ավանդույթները և որոշեցի այս ամանորը դիմավորել շան և մենակուցյունիս հետ։ Ես որոշեցի գնալ աղոթելու բոլորի համար և որպեցզի ոչմեկին չնեղացնեմ աղոթել եմ՝ Եհովային, Հիսուսին և Ալլահին։
   Խանութներով անցնելուց և անհրաժեշտ մթերքը գնելուց հետո ես արդեն գազոջախիս մոտ էի։ Որպես ոչմեկին չնեղացնել ոչ ալկոհոլ ոչ էլ խոզի միս ամանորյա սեղանիս չկար։ Ես որոշեցի ձկնով դիմավորել այս ամանորը, դա բոլոր աստվածներին դուր կգա։ Միակ մսի կտորը հասնում էր իմ հավատարիմ ընկեր շանս։ Ես կտրել էի եղևնին անտառում։ Ես և կինս սովորություն ունեինք եղևնին հավաքելու միայն տարվա տոներից հետո։ Եղևնու շուրջ ես շարեցի մոմեր։

среда, 27 ноября 2019 г.

Աշուն


Մշուշների շղարշի տակ
   Մշուշների շղարշի տակ ես միշտ ինչ-որ ձայն եմ լսում։ Մի օր ես որոշեցի ստուգել թե ինչ է այնտեղ և տեսա մի աղվես և երկու ձագուկ։ Աղվեսը մտածեց թե իր ձագերին սպառնում է վտանգ և վազեց իմ ետևից։ Ես շատ արագ էի փախչում, այնպես, որ աղվեսը չէր կարող իմ ետևից հասցնել։ Մի պահ աղվեսը հասկացավ, որ ես չէի ուզում սպառնել վտանգ իր ձագուկներին և վերադարձավ իր բույն։ Այդ դեպքից հետո ես էլ չէի զարմանում մշուշի շղարշի տակի աղմուկներին, այն մտածում՝ արդյոք աղվեսը ինձ էլ վտանգ չի սպառնի։
«Զարմանալի աշուն»
   Այս աշունը շատ զարմանալի էր։ Սեպտեմբեր ամիսը հուլիս ամսից շոգ էր։ Իսկ Հոկտեմբեր ամսին եկավ ձյուն։ Մի օր ես և իմ եղբայրը որոշեցինք գնալ սարեր դահուկ քշելու։ Մենք վերցրեցինք դահուկները և բարձրացանք ամենաբարձր սարին։ Հանկարծ ձյունը սկսվեց թափվել սարից։ Ես և եղբայրս արագ վազում էինք ձյունից, բայց եղբայրս միամիտ մնաց ճյուղի վրա, իսկ երբ ես դա նկատեցի նա արդեն ձյան կալվածքի մեջ էր։ Ես նրան այնտեղից հանեցի և մենք գնացինք տուն։ Մենք խմում էինք թեյ և պատմում այդ պատմությունը ծնողներին։

среда, 13 ноября 2019 г.

Նախագիծ


ծանոթացեք մեկնարկային մեդիափաթեթին, ընտրեք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմեք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրեք դասարանում, կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել
   Փետրվարի յոթին ծնվել է Մխիթարյան միաբանության հիմնադիր, հայագետ Մխիթար Սեբաստացին։ Հոգևոր տարածներ կան, որոնք անձեռնմխելի լինեն բոլոր ցանկացած ոտնձգությունից և ցանկացաց միջամտությունից։ Մխիթար Սեբաստացին դա լավ հասկանում էր և համարում հայ եկեղեցիները և Հայաստանը անձեռնմխելի։ Նա նպատակ էր դրել կրթել հայ ժողովրդի խավարամութն և իր համահողների հետ հաջողությամբ կատարել է դա։ Սեբաստացու կենսագիր Ստեփանոս Ագոնցը վկայում է՝ «Խոհեմութիունը, որ մարդկային գործերում աչքը կև համարուի, միշտ է ամէն տեղ փայլեցավ Մխիթարայ վրայ»։
կարդացեք Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ» հարցազրույցը. ծանոթացեք, ուսումնասիրեք, գրավոր եզրակացություն-հետևություն արեք
   Իմ կարծիքով Մեր կրթահամալիրի պատմուծյունը շատ հետաքրքիր և լեցուն է։ Երեք Աշոտների պատմությունը շատ հետաքրքիր էր և ցույց էր տալիս, թե ոնց կարող են երեք նման մարդիկ հասնեն իր նպատակին։ Տեխնոլոգիաների պատմությունը ցույց է տալիս մեր դպրոցի ցանկությունը միշտ զարգանալ և ընկնել ժամանակից առաջ։ Նոյեմբեր ամիսը իրականում հետաքրքիր էր և միակ տոնը, որը մինչև դրան կար դա ինչ-որ մեկի ծնունդն էր։

среда, 9 октября 2019 г.

Սուրբ թարգմանիչներ Իսահակ և Մեսրոպ


Կարդա Տոն Սբ. թարգմանիչներ Իսահակի և Մեսրոպի նյութը, գրավոր վերապատմիր բլոգում
   Բնութագրելով Ս. Մաշտոցին և Ս. Պարթևին Լեոն գրում է. «Նրանք մեր ազգի արժանապատվությունն են։ Նրանց սկսածը շարունակում են իրենց աշակերտները։ Սահակը և Մաշտոցը առաջին էին թարգմանել եկեղեցական երգերը։»։
   Որպես անհատ, Մաշտոցը Խորենացու վկայությամբ գերեզանցել է. «Նրա մեջ չկար բարկություն և անպատվություն, այն նա բայրացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված։»
   Սուրբ Իսահակ Պարթևը. Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Գրիգոր Լուսավորիչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որը եղել է 387 թվականից 52 տարի եղել է հայոց հայրապետության գահին։ Ս. Սահակի և Ս. Մաշտոցի ջանքերով բացվում են դպրոցներ հայ գրերով։ Լինում են հայ թարգմանչական գրականության հիմնադիրները։ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները թարգմանում են ասորեներից և հուներենից հայերեն աստվածաշունչը, իսկ Մեսրոպն ու Սահակը այն խմբագրում։ Աստվածաշունչից հայերեն թարգմանված առաջին նախադասություն է. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։»։
   Սահակ Պարթևը Մեսրոպ Մախտոցի հետ կազմել են Մաշտոց կոչվող ծեսերի և օրհնությունների գիրքը, կարգավորել է հայոց եկեղեցիների տոնացույցը և գրել բազմաթիվ կանոններ։ Սահակ Պարթևը մահացել է 90 տարեկանում իր ծննձյան օրը (439թ. սեպտեմբերի 7) Բագրևանի Բլրոցաց գյուղում։ Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում։

вторник, 8 октября 2019 г.

թարգմանչական տոն


Կարդա Թարգմանչաց տոնի մասին պատմող տրված նյութը, գրավոր վերապատմիր բլոգում
   Թարգմանչաց տոնը ազգային-եկեղեցական տոներից է։ 1979 թվականից երեք տարին մեկ անգամ, հոգտեմբերի երկրորդ շաբաթ օրը հիշատակվում է հայ թարգմանական արվեստը Մեսրոպ Մաշտոցից սկսած և իրա աշակերտներից մինչև այս օրերը։ Պատմահայր Խորենացին վկայում է. «Մեսրոպ Մաշտոցն աստծուն աղոթքներով հասցնում է իր կամքը։ Աստվածն իր գործերը թողած լսում է Մաշտոցի աղոթքները և ցույց տալիս նրան սուրբ գրերը։ ԵՎ ոչ թե Մաշտոցի քնած ժամանակ, այն արթուն ժամանակ իր աչքերի մոտ։»
   Ս. Մեսրոպը առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը՝ «Ճանաչել զիմաստութիուն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Սուրբ Սահակն ու Սուրբ Մեսրոպը իրանց աշակերտներին սովորեցնում էին թարգմանության արվեստը։ Մաշտոցի և Սահակի ջանքերով աշակերտները սովորում են թարգմանել։ Աշակերտները թարգմանում են ասորեներից հայերեն աստվածաշունչը, իսկ Մաշտոցն ու Պարթևը խմբագրում են այն։ Աստվածաշնչի թարգմանությունն այնքան հաջող էր, որ նրան կոչում են՝ «Թագուհի թարգմանութեան»։ Հայ բժիշկները մինչև հիմա հիշում են հույն, արաբ և այլ ազգի բժիշկների գործեր, որոնք մինչև հիմա պահպանվել են միայն հայոց թարգմանությունների շնորհիվ։
   Թարգմանչական գործը շարունակվել է նաև միջնադարում։ Թարգմանչական միջոցով մշակույթի մաս են դարձել տարբեր բժշկական, պատմական և ազգային արժեքներ։ 19-20 դարերում շարունակել են թարգմանչական գործը գրականության ոլորտում՝ Վահան Տեր-Գրիգորյանը(Վահան Տերյանը), Եղիշե Չարենցը և Հովհանես Թումանյանը։ Թարմանիչներն ունեն նաև սեփական միջազգային տոն, որը նշվում է Սեպտեմբերի 30-ին։

четверг, 3 октября 2019 г.

Կոմիտասի մաֆիա


Գրիր շարադրություն կոմիտասյան հետևյալ տողերը որպես վերնագիր ընտրելով՝ «Հոգիս թիթեռ» և «Գարուն սեր»: Ցանկության դեպքում վերնագիրը կարող ես դու ընտրել:
Հոգիս թիթեռ
   Հոգիս թիթեռ մի վար մի վեր, իսկ իմ պատմությունը շատ դժվար ճանապարհի մասին է։ Ես սկսելեմ եմ համալսարան ընդունվելուց, դա շատ դժվար էր քանի որ ես աղքատ գյուղացիների ընտանիքից եմ։ Հետո ես սկսեցի աշխատել բանվոր, որպեսզի վճարեմ ուսմանս համար։ Բանվոր աշխատելը շատ դժվար էր, անգամ մի քանի անգամ ես կռվեցի ղեկավարիս հետ, հետո վերջնական հեռացա։ Ես ամուսնացա ունեցա երկու երեխա և հազար վարկ, ինքնասպան եղա։ Նոր կյանքում ես ծնվեցի մի թիթեռ, որը ամենինչ շատ հեշտ էր հասնում։
   Ես այդ անտակտի որդին եմ և ես էլ ունեցա հորս պես ճանապարհ։ Փոքր ժամանակվանից մայրիկս ինձ դաստիրակում էր, որ ես հորս պես չմեծանամ, բայց ես հենց դա արեցի։ Երբ իմ քրոջս իմ փոքր Կարինեին սպանեցին իտալացիների մաֆիան ես գնացի և այդ մաֆիայի ղեկավարի գլխից խորոված սարքեցի, իսկ մարմինը ստիպեցի ուտել ուրիշ մաֆիայի անդամներից։ Դրանից հետո անցա հորս ճամփեն՝ ամուսնություն, վարկ, բերդ և բերդում ինքնասպանությունն է։ Հոգիս թիթեռ մի վար մի վեր, լույս հովերով հևելով։
Գարուն սեր
   Այդ պատմությունը տեղի ունեցավ գարնանը։ Ես հանդիպեցի մի աղջիկ՝ սիրահարվեցի և պարզվեց, որ իր հայրը հանցագործ է, որը սպանել էր իմ հորը։ Ես նրան մի օր ասացի.
-       Դու գոնե գիտես թե ինչ ցեխ է քո հայրը։
-       Ով է քեզ թո՞ղել տենց բան ասել նրա մասին։
-       Այն, որ ինքը իմ անմեղ հորն է սպանել։
-       Ո՞նց թե։
-       Հենց այդպես։
Դրանից հետո ես սկսեցի պլան մշակել իր հորը սպանելով։ Նա ոչմիայն դրա մասին գիտեր այլ նաև օգնում էր ինձ դրա մեջ։ Հաջորդ գարնանը ես եկա իմ սերի հոր սենյակը վրեժ լուծել.
-       Բարև Մարտին։
-       Բարև հայրասպան։
-       Ի՞նչ ես խոսում։
-       Դու ինձնից լավ ես հասկանում թե ես ինչ եմ խոսում։ Դու իմ հորը սպանելես մտածելով, որ ոչ մեկը վրեժ չի լուծի, դու սխալվեցիր։
Ես սպանեցի նրան, հետո ամուսնացա Ֆրանչեսկայի հետ, բայց մի օր իր հոր նախկին թիքնապահը ինձ քցեծ իր մեքենայի տակ և ես մահացա։

вторник, 24 сентября 2019 г.

Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները. Կոմիտաս


Ծանոթացիր «Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները» նյութի հետ, փորձիր վերաբերմունք արտահայտող տեքստ գրել:
Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները
   Ես համարում եմ, որ Կոմիտասի հոգեբուժարան ընկնելու պատճառը ոնց միշտ թուրքերի ցանկությունն է հայերին ոչնչացնելը։ Նրանք որոշեցին, որ եթե ճակատագիրը բերում է նրանց հնարավորություն վերացնել Կոմիտասին, ապա նրանք այդ հնարավորությունը չեն բաց թողնի։ Հենց դա է պատճառը, որ Կոմիտասը ընկավ հոգեբուժարան, նրան ուղղակի թուրքական մեծ երեսները ֆրանսիայում հասարակությունից անպատճառ փակեցին։ ԵՎ եթե նրանք այդպեսզի բան չկարողանայն անել, ապա Կոմիտասը չէր փակված լինելու հասարակությունից։ Լուիզ Ֆով-Հովհանիսյանը ճիշտ արեց, որ պաշտպանեց դեսերտացիան, որով հետև եթե նա չպաշտպաներ ապա շատ քիչ մարդիկ կիմանային իրականությունը կապված Կոմիտասի հոգեկան վիճակի հետ։

понедельник, 16 сентября 2019 г.

Գրականությունից հանձնարարած շարադրություններ


«Անկախության վերաբերյալ իմ պատկերացումները»
   Իմ պատկերացումով անկախությունը դա այն է երբ մարդուն ոչինչ չի ստիպում իր կամքին դեմ բան անել իր աշխատանքից դուրս բացի օրենքից։ Երբ իր աշխատանքը չի արքելում գնալ ուրիշ երկիրներ։ Անկախ լինելու դեպքում մարդը ոչմեկի գերին չէ և ստրուկը չէ։ Երկրի անկախությունը դա իմ վերաբերմունքով այն է, որ երկիրը ոչ մի ուրիշ երկրին չի ենթարկվում, որ այդ երկրի փոխարեն ոչ մի ուրիշ երկիր որոշումներ չի ընդունում։ Ամենա ուժեղ անկախության օրինակը դա Գրանթ Թհեֆտ Ավտո (ԳՏԱ) համակարգչային խաղն է։ Բայց իրական կյանքում մարդը պետք է ենթարկվի օրենքին և չգողանա մեքենաներ և մարդկանց չսպանի։

հայ-թուրքական հարաբերությունները
   Հայ-թուրքական հարաբերությունները ըստ ինձ շատ վատն են։ Դա զարմանալի չէ, քանի որ թուրքական իշխանությունը ուզում է թալանի ողջ Հայաստանը, յուրացնի բոլոր հայկական հողերը և սպանի բոլոր հայերին։ Հայերն էլ իր հերթին շատ լավ են հիշում այդ ցավերը, երբ սպանվել են միլիոնավոր հայեր մենակ նրա համար, որ հայեր են։ Թուրք ժողովուրդի մեջ կան ոնց լավ այնպես ել վատ մարդիկ։ Մի մասը լավ են վերաբերվում հայերին և ամաչում են իրենց ազգի արածներից, իսկ ուրիշ մասը անիծում են հայերին և հավատում են իրենց պատմության դասագրքերի գրած բոլոր ստերին։ Հայ ժողովրդրի մի մասը գիտաքցում է, որ այդ ամենինչի մեջ մեղավոր են ոչ այնքան մարդիկ ինչքան թուրքական իշխանությունները, իսկ ուրիշ մասը անիծում է այդ ամենինչի համար անգամ սովորական մարդկանց։

вторник, 10 сентября 2019 г.

հավատի կարևորությունը


ներկայացրու խնդրեմ հավատի մասին քո պատկերացումները

   Մարդիկ չեն կարողանա երջանիկ ապրել առանց հավատքի։ Ամեն մի մարդն ուզում է հավատալ, որ նա դեռ կհանդիպի իր ողորմած հարազատին և իր երեխան երջան է ապրելու։ Եթե հավատացյալը մի պահ չհավատա ապա նա կկորցնի իր հույսերը, իր ուժը, իր մարդն լինելը։ Մենք հավատը ցույց ենք տալիս տարբեր ձևերով՝ եկեղեցի այցելելով և այնտեղ մոմ վառելով և աղոթելով, ամեն մի դժբախտ պահին խաչվելով, մեր հարգանքը ցույց տալով աստվածին։ Մարդը չի կարող ապրել առանց հավատի, իսկ աստվածը ամենահայտնի և ամենաուժեղ հավատն է։

четверг, 5 сентября 2019 г.

շարադրություն


Մայրություն և մանկավարժություն
   Ես երրորդ դասսարանում գալիս էի տուն։ Երրորդ դասարանը ո՞րն է, մեր մոտ երկրորդ դասարանում առաջին դասարանի ուսումնական պլանն է, երրորդում երկրորդի, առաջինում ոչ-մի, չորրորդում չորրորդի։ Ստացվում է այնպես, որ մենք չունենք առաջին դասարան, որպես սովորելու միջավայր, իսկ երրորդը որպես ուսման պլաններ և դասագրքեր։
   Վերադառնանք բուն իրականությանը։ Ես գալիս էի տուն և անում էի դասերս։ Մայրիկս պետք է գա ժամը յոթին։ Ես իմ սովորությամբ կարող է ինչ-որ բան չարեցի, էական չեր։ Իմ ուսուցումը ունի տարօրինակ բնույթներ, որոնցից մեկը իմ դպրոցն էր։ Այս դպրոցը ավելի շատ նման է գժանոցի, բայց այդպես միշտ չեր, այդպես էր վեցերրորդ դասարանի երկրորդ կիսամյակից։ Մեզ տեղափոխել էին մայր դպրոց չունենալով մեզ համար տեղ, այսինքն ուսուցիչները դասարաններ չունեն։ Մայրիկս ինձ միշտ դասերով օգնում էր ի տարբերություն հայրիկիս։ Բայց ես հոգնել եմ իմ դպրոցից, ես կյանքում ընտրության հնարավորություն չունեի։ Իմ խորին հաճույքով ես այս դպրոցը կավարտեմ ժպիտով։ Ժպիտով որովհետև ես հոգնել եմ այս գժանոցից, հոգնել եմ նրանից, որ աշակերտները հազարավոր են իսկ հնարավորությունները հերիքում են տաս անգամ քիչ երեխաների համար։ Մինչև այս ուսումնական տարին աշակերտների քանակը այդպեսզի ահռելի չէր։ Մեղավոր եմ ես համարում՝ անտանելի իբր թիթիզ ծնողներին, որոնք նպատակ էին դրել տալ իրենց երեխեքին այս դպրոց մենակ այն պատճառով, որ այստեղ սովորում է մեր վարչապետի երեխաներից մեկը։ Դա անտանելի է, ուղղակի գժանոցից մեր դպրոցը այս ուսումնական տարին դառավ սուպեր գժանանոց։

вторник, 14 мая 2019 г.

Վերլուծական հաշվարկ


   Այս ուսումնական տարվա ընթացքում ես կատարեցի տարբեր աշխատանքներ։ Հին շտեմարանից ես կատարել եմ համարյա թե հարյուր հիսուն վարժություն, մի քանի միջին դպրոցի թեմաներով վարժություններ և նոր շտեմարանից մոտ հիսուն վարժություն։ Հայ գրականությունից ես կատարել եմ տարբեր գործարքներ՝ օրինակ տարբեր հայ գրողների բանաստեղծությունների և պոեմների վերլուծություններ, գրել եմ մի քանի շարադրություն Համո Սահյանի տողերները վերնագիր օգտագործելով և մի քանի փոքր պատմություն եմ վերլուծել հնդկական գրողների։

ինչ հաջողություններ և ձեռքբերումներ ունենք
   Ես այս ուսումնական տարի ունեի շատ հաջողություններ և ձեռքբերումներ։ Ես ծանոթացա հնդիկ գրողների փիլիսոփայության հետ, որը ավելի բարակ է ընդգծում մարդկային լավ և վատ կողմերը, քան ուրիշ երկրների փիլիսոփաններինը։ Ձեռքբերում էր նաև այն, որ ես կարողանում եմ ավելի գրագետ հայերեն գրել, քան նախորդ տարիներում։ Իմ ընտանիքում գրագետ հայերեն գոյություն չկա՝ մայրիկս հայերեն կարողանում միայն խոսել և կարդալ, նա կարող է գրել, բայց որոշ տեղերը կարող իրեն գրագետ սխալներ թույլտալ։ Հայրս ընդհանրապես հայերեն չգիտի, այն քսանհինգ տարվա ընդացքում, որ նա ապրում է Հայաստանում, նա ընդամենը երկու-երեք արտահայտություն է սովորել։ Մորեկան հարազատներից շատերն էլ նույնպես չեն փայլում հայերենով գրագետ։ Հոր հարազատներիցս բացի իրենից Հայաստանում (այն ոչ թե 2000 կիլոմետր Հայաստանից) ապրում է միայն քավոր և քավորկինս։ Քավորս սովորում է հայերեն և ունի լավ շարժումներ։

вторник, 7 мая 2019 г.

Էնթոնի դե Մելլոյի ստեղծագործությունների վերլուծությունը

Ազատություն և սեր
Էնթոնի դե Մելլո

Այս ստեղծագործությունում գրողը նշում է, որ սիրելի մարդը չի կարող մարդուն պատկանել և նա դրանով նման է արևի և ծառի։ Նկարագրում է սերի ազատությունը և ապացուցում, թե ինչպես հետաքրքիր է այն, ինչպիսի սիրուն են բնության երևույթները։

Հետաքրքրված ես կանանցով

Այս երկխոսության մեջ Էնթոնի դե Մելլոն ցույց է տալիս կարդացողին, որ աղջիկները և կանայք մինչև հինգ տարեկան չեն հետաքրքրում տղաներին։

Ինչպես աղջիկներին տարբերել տղաներից

Այս երկխոսությունում մայրիկը հարցնում է իր տղայից, թե որ սեռի ներկայացուցիչների հետ է Թոմին պարապում լողավազանում։ Թոմին ասաց, որ նրանց առանց շորերի չի կարողանում տարբերել։ Ընդհանրապես մինչև 12 տարեկան աղջիկներին և տղաներին տարբերել այդքան էլ հեշտ չի, բայց այս երկխոսությամբ գրողը ապացուցում է, որ անգամ իրենք էլ փոքր երեխեքը իրենք կողքին երեխեքի սեռը դժվարությամբ են տարբերում առանց հագուստի։


Դու էլ քո ախմախ կոֆեն էլ

Այս ստեղծագործությունում գրողը նշում է մարդու անշնորհակալ լինելու ունակությունը։ Մարդիկ լինում են երկու տեսակ, որոնք շնորակալ են անգամ մանր հաճույքի համար, և որոնց ինչքան էլ օգնես նա մեկ է քեզ կմեղադրի դրա մեջ։ Մուրացկանը երկրորդ մարդկանց տեսակից էր՝ բանկիրը նրան օգնեց, իսկ անշնորհակալ մուրացկանը շնորհակալություն ասելու տեղը քացով տվեց բանկիրին և վիրավորեց։

четверг, 18 апреля 2019 г.

Համո Սահյան


·         քո ընտրությամբ վերլուծիր բանաստեղծություններից մեկն ու մեկը
Երեխայի պես
   Այս բանաստեղծությունում Համո Սահյանը նկարագրումմ է իր ցանկությունները, որ նա երեխայի պես ուզում է քնել այն ժամանակ երբ պառկելու ցանկություն չկա, և ուզում է ուտել կուշտ ժամանակ։ Համո Սահյանը նույնպես այդ բանաստեղծությունում նկարագրում է իր կյանքի անցած ճանապարհը, որը իրեն շատ հոգնեցրել է։ Ես կարծում եմ, որ եթե մարդը կյանքից ոչինչ չի հասկանում, ապա ինքը պարտավոր է կարդալ այդ բանաստեղծությունը,, որպեսզի իմանա, որ նա այդպեսզի միակը չի։
Ջրի պես
   Այդ բանաստեղծությունում Սահյանը ցույց է տալիս, թե ինչպիսի հեշտ, անհոգս և կարևոր կյանք ունի ջուրը։ Սահյանը այդ բանաստեղծությունում ցանկություն էր արտահայտում, որ մարդիկ էլ ամեն դժվարություն ընդունեն հեշտությամբ, ամեն ծանր վիճակում լինեն անհոգս և միշտ օգուտ պատճառեն։

вторник, 9 апреля 2019 г.

Վրացական պոեզիա


վերլուծել դուր եկած բանաստեղծությունը
Իոսեբ Նոնեշվիլի «Օջախ, դրոշ, ճշմարտություն»

Օջախ և՛ դրոշ, և՛ ճշմարտություն՝
Չեն թարգմանվում այս բառերը մեզ մոտ.
Մանկուց են ծանոթ նրանք վրացուն,
Եվ հային նույնպես մանկուց են ծանոթ:

Իր կալն ու կրակն, իր արտն ու այգին,
Իր գերդաստանը և տունը խաղաղ
Օջախ է կոչել հնուց վրացին,
Եվ հայը նույնպես կոչել է օջախ:

Այն, որ սխրանքի պսակը վրան,
Ճեղքել է բոլոր մրրիկները գորշ,
Դրոշ է կոչել վրացին նրան,
Եվ հայը նույնպես կոչել է դրոշ:

Այն, որ փարոս է եղել հուրհրան
Եվ վառվել է մեր դարավոր ճամփին,
Ճշմարտություն է հայն ասել նրան,
Ճշմարտություն է ասել վրացին:

Երեք սրբազան բառերը այս հին
Մեր միասնության զրահն են կռել,
Եվ միասնության այդ կուռ զրահին
Ոսոխներն իրենց թրերն են փշրել:

Օջախ և՛ դրոշ, և՛ ճշմարտություն՝
Չեն թարգմանվում այս բառերը մեզ մոտ.
Մանկուց են ծանոթ նրանք վրացուն,
Եվ հային նույնպես մանկուց են ծանոթ:

   Այս բանաստեղծությունում գրողը ուզում է ցույց տալ հայերի և վրացիների նմանությունը, որպես ազգ և դա անում է՝ օջախ, դրոշ և ճշմարտություն բառերով, որոնք արտասանվում են նույն ձևի ոնց հայերենում, այնպես էլ վրացերենում։ Մեր ազգերը իսկականից նման են իրար և Իոսիբ Նոնեշվիլին ապացուցեց դա նրանով, որ խիզախ հնչող մեր շուրթերից ճշմարտություն բառը նույն ձևի խիզախ է հնչում վրացու շուրթերից։ Դրոշ բառը, որով մենք կոչում ենք այն երանգները, որոնք խորհրդանշում են մեր հայրենիքը նշանակությունները կոչում են դրոշ բառով նաև վրացիները։ Օջախ բառը, որով մենք կոչում ենք մեզ հարազատ վայրերը, մոտիկներին և հարազատներին նույնպես այդ բառով կոչում են վրացիները։

среда, 3 апреля 2019 г.

Զատկի ավանդույթներ

   Զատիկի տոնը կամ Քրիստոսի Սուրբ Հարությունը – քրիստոնյաների գլխավոր տոնն է։ Հայտնի է իր մասին շատ, սակայն դրա հետ կապված որոշ փաստեր ոչ բոլորը գիտեն։ Սպասելով այդ մեծ տոնի, մենք որոշեցինք բացահայտել  որոշ թաքնված փաստեր և ներկայացնել որոշ հետաքրքիր փաստեր մեր ընթերցողներին։
1. Զատիկի գլխավոր խորհրդանիշը – ներկած խաշած ձվերը – խորհրդանշում են հարությունը, նոր կյանք և առկա են շատ ավանդույթներում, որոնցից մեկը հանդիսանում է ամենահայտնին – զատկական ձվերի փոխանակումը։
2. Առավել ավանդական գույնը, որով ներկում են զատկի ձվերը դա կարմիրն է․ այն խորհրդանշում է Քրիստոսի արյունը, որը իրեն զոհաբերել է, որ փրկի մարդկությունը։ Ոնց-որ ներկայացնում է առասպելը, Մարիամ Մագդաղենացին գալիս է կայսր Տիբերիուսի մոտ և ասաց, որ Քրիստոսը համբարձվել է։ Տիբերիուսը չհավատաց և ասաց, որ դա նույնիսկ հնարավոր չե, ոնց-որ եթե հավկիթը դառնար կարմիր։ Հենց այդ պահին նվիրած իրեն ձուն դարձավ արնագույն։
3. Մեկ այլ առասպելը պատմում է, որ սովորությունը ուղարկել իրար Զատիկի արդիվ, որպես նվեր տոնական ներկած ձվերը գալիս է հռոմեացիներից, այլ հստակ այն ծագել է հեռավոր 224 թվականին։ Քրիստոնեացիները, ընդօրինակելով այդ ավանդույթը, այլ իմաստ են ներդրել դրա մեջ։

четверг, 21 марта 2019 г.

Հաֆիզ Շիրազի բանաստեղծությունների թարգմանություն


Вошла в обычай подлость.

Вошла в обычай подлость. В мире нету
Ни честности, ни верности обету.

Талант стоит с протянутой рукою,
Выпрашивая медную монету.

От нищеты и бед ища защиту,
Ученый муж скитается по свету.

Зато невежда нынче процветает:
Его не тронь — вмиг призовет к ответу!

И если кто-то сложит стих, подобный
Звенящему ручью или рассвету, —

Будь сей поэт, как Санаи, искусен —
И черствой корки не дадут поэту.

Мне мудрость шепчет: «Удались от мира,
Замкнись в себе, стерпи обиду эту.

В своих стенаньях уподобься флейте,
В терпении и стойкости — аскету".

А мой совет: «Упал — начни сначала!»
Хафиз, последуй этому совету.

Ստորությունը դարձել է սովորություն

Ստորությունը դարձել է սովորություն։ Աշխարհում չկա
Ոչ ազնվություն, ոչ էլ հավատարմություն խոստումին։

Տաղանդը կանգնած է մեկնած ձեռքով,
Խնդրելով պղնձե կոպեկ։

Աղքատությունից և դժբախտությունից փնտրելով պաշտպանություն,
Գիտնականը թափառում է աշխարհով։

ՈՒստի անգրագետը բարգավաճում է՝
Իրեն մի դիպչի — միանգամից քեզ պատասխանատվության կկոչի։

և եթե մեկը գրի բանաստեղծություն, նման
Լուսաբացին կամ կարկաչող գետին, —

Եթե լինի նույնիսկ տաղանդավոր ինչպես Սանաին —
ԵՎ չոր հացի կտոր անգամ չեն տա պոետին։

Իմաստությունը ինձ հուշում է՝ «Հեռացիր առօրյա աշխարհից,
Քեզ մեջ փակվիր, տար այդ վիրավորանքը։

Տառապանքներներիդ ձայնը նմանացրու ֆլեյտայի ձայներին,
Համբերությունդ և կայունությունը նմանացրու ասքեթի»։

Իսկ իմ խորհուրդը՝ «Ընկար — սկսիր նորից»
Հաֆիզ, հետևիր այս խորհուրդին։
Հաֆիզ Շիրազի

среда, 20 марта 2019 г.

Ավագ դպրոցի յոթ հրաշալիքներ


§  Գրեք խնդրեմ Ավագ դպրոցի 7 հրաշալիքները, որոնք կարող են լինել ձեր պատկերացմամբ:
  Ավագ դպրոցի առաջին հրաշալիքը կարելի է համարել դասաժամերի ազատ ընտրությունը, որը պետք է հավաքի մոտավորապես երեսուն դասաժամ շաբաթը։ Դասաժամներ ընտրելը ուզում են շատ կրտսեր և միջին դպրոցի սովորողներ, և ավագ դպրոցը տալիս է դրա հնարավորությունը։ Երկրորդ հրաշալիքը կարելի է համարել դասաժամերի ինտենսիվության թուլությունը, այսինքն որոշ դասերը ավագ դպրոցի դասարաններում կորցնում են իրենց ինտենսիվությունը և ուսումնասիրության խորությունը։ Երրորդ հրաշալիքը իմ կարծիքով դա տնայիններն են, որով հետև նրանք դառնում են շտեմարանայինից սովորականը և սովորականից շտեմարանային։ Չորրոդ հրաշքը դա Քաղաքագիտություն նոր առարկան է և Իրավունք առարկայի նախագծերն են, որոնք ոգնում են ադապտացվել իրավական աշխարհի և իշխանության համակարգի հետ։ Հինգերոդ հրաշքը դա այն է, որ ավագ դպրոցում մենք տրամադրվում ենք մեր համալսարան կամ տեխնիկում կամ անգրագետ ապագա կյանքի պատրաստության ուսմանը և գիտակցում ենք, որ  ավագ դպրոցը ուսման վերջը չի այն ուղղակի ուսման սկիզբ։ Վեցերորդ հրաշքը իմ կարծիքով դա նոր ուսուցիչներն են։ Որոշ նոր ուսուցիչները մեզ բացում են նույն առարկայի հանդեպ ուրիշ հայացքներ, իսկ որոշ հին ուսուցիչներ սկսում են դասավանդել ուրիշ ձևի։ Յոթերորդ և վերջին հրաշք՝ մեզ մոտ սկսում են գալ ավելի լուրջ և ավելի նուրբ մասնագիտություններով և նախագծերով մարդիկ, որոնք գալիս էին մինչ ավագ դպրոցի դասարաններում։ Նրանց շնորհիվ մենք իմանում ենք մեծ կյանքի ավելի նուրբ և անսպասելի կողմեր և գիտակցում, որ երեք-չորս տարվանից այդպիսի դեպքեր մեզ էլ են սպասում։

среда, 13 марта 2019 г.

Եղիշե Չարենցի "Երևան" բանաստեղծության վերլուծությունը


§  Վերլուծել Չարենցի` քեզ դուր եկած բանաստեղծությունը կամ շարքը, տեղադրել բլոգում
  Այս բանաստեղծությունում Չարենցը ցույց է տալիս իր սերը ի հանդեպ Երևանի։ Այս բանաստեղծությունում Եղիշե Չարենցը կարծես խոսում է Երևանի հետ։ Երևանը ասում է նրան, որ պոետները կառուցում են ժառանգություն, որը դեռ հոսելու է հազարամյակներով։ Չարենցը շատ է սիրում Երևանը և այդ բանաստեղծությունում նա նկարագրում է սերը ի հանդեպ Երևանի։ Չարենցը նկարագրում է Երևանի հին տները, փոշոտ փողոցները, այն ժամանակվա մթնոլորտը և համեմատում Երևանը տարբեր սերերի ձևերով և հրաշքներով։

Հասկանո՞ւմ ես, ասում է, Չարե՛նց,
Ես ուզում եմ նրանց պե՛ս լինեմ…
Եթե դու պետքակա՛ն ես, պոե՛տ,
Երգերի տեղ երկրնե՛ր շինե՛:
Տողերդ կամուրջներ թող լինեն,
Օղակեն գետերը զնգուն,
Որ անցնեն հազա՜ր տարիներ
Եվ հազա՛րն էլ թափվեն Զանգուն:

четверг, 7 марта 2019 г.

Չարենցի ընկերների հուշերի վերլուծումը


­Դանիել Դզնունու հուշերից
   Չարենցը եղել էր ամուր, առույգ և արագաշարժ։ Բայց երբեմն նա տաքարյուն էր և քնքուշ։ Ես ծանոթացել եմ Չարենցի հետ Օ․ Խայամի փողոցում գտնվող հյուրանոցում։ Նա իր կնոջ Արփիկի հետ կանգնել  էր մի սենյականոց համարում։ Նա Արփիկին կոչում էր իր կյաանքի ընկեր և ասում էր, որ «Քանի Արփիկս իմ կողքին է, ես անխոցելի եմ, որպես Աքիլլեսը»։ Հաճախ Չարենցին կարելի էր տեսնել պատժգամբում իր հարևանների շրջապատում։ Երբեմն նա կատակում էր կանաց շրջապատում իրենց կենցաղային և այլ կյանքի դժվարությունների մասին։ Իր կնոջ մահանալուց հետո շատ ջանք թափեցին իր ընկերները, մինչև կարողացան նրան վերադարձնել իրեն հավասարակշռությունը։
Վահրամ Ալազանի հուշերից
   Ես տեսել եմ Եղիշե Չարենցին, եղել նրա ընկերն ու բարեկամը։ 1922-24թթ․ իմ հարաբերությունները Չարենցի հետ մտերմական դարձան։ Այդ թվականներին ես իմ կնոջ Մարոյի հետ ձանոթացանք Չարենցի կնոջ Արփենիկի հետ։ Եթե Չարենցի նկատմամբ բնությունը ժլատեց ապա Արփենիկի նկատմամբ բնությունը խիստ առատաձեռ էր։ Արփենիկի մահանալուց հետո Չարենցը կորցրել էր իրեն, նա օր ու գիշեր փակված էր իր սենյակում և առյուծի պես ոռոգում էր։ 1932 թ․ գարնանը մենք Չարենցի հետ գնացինք ման գալու, նա ցույց էր տալիս մեզ Երևանի նորակառույց շենքերը կարծես քաղաքի գլխավոր ճարտարապետը լիներ։ Ոգևորված քայլելով չնկատեցինք թե ոնց հասանց մի մեծ ցեխակույտի։ Չարենցը կատակեց՝ թե ինքը չէր կարող առաջնորջ լինել, քանի որ բոլորիս գցեց ցեխը։ Չարենցն նայեց շուրջը և ասաց․
—     Երնեք նրան ով կտեսնի գեղեցիկ Երևանի 1950 թ․, ես այդ ժամանակ չեմ լինի։

вторник, 26 февраля 2019 г.

Հովհանես Թումանյան "Հայի ոգին"

Հայի ոգին

Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր հոգի և ոգի բառերը:

Հոգի- 1. Մարդու ներքին՝ հոգեկան աշխարհը (տրամադրությունները, ապրումները, զգացմունքները ևն):
2. Մարդու, որպես անհատականության, բնորոշ գծերը, հատկությունների ամբողջությունը, բնավորություն: Նա ազնիվ հոգի ունի:
3. Խիղճ:
4. Զգացմունք:
5. Ոգևորություն, խանդ, ավյուն:

Ոգի- 1. Շունչ, շնչառություն:
2. Էություն, ներքին բովանդակություն՝ իմաստ:
3. Եռանդ, ավյուն:
4. (փոխաբերական) Խանդավառություն, ոգևորություն:
5. Մարդու հոգեկան աշխարհը:
6. (կրոնական) Երևակայական անմարմին և անմահ գոյակ:

Քո կարծիքով՝ ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։

   Հայ ժողովրդի ոգին շատ ամուր է։ Հայ ժողովուրդը ուներ պատմության մեջ շատ մեծ կորուստներ և շատ պետություններից էր կախված։ Բայց չնայած դրան մենք կարողացանք դարերի տանջանքներից հետո պահպանել մեր մշակույթը, խաղաղությունը, աշխատասիրությունը և պնդությունը։ Այդ պատճառներով մեր ժողովուրդը ունի շատ ամուր ոգի։ Մենք անցանք շատ տանջանքներ ԽՍՆՄ-ի ռեժիմից, և ունեցանք շատ կորուստ ցեղասպանություններից, որոնք իրականացրել են թուրքերը։ Կարելի է հստակ ասել, որ հայ ժողովուրդը շատ հզոր և խաղաղ հոգի ունի։ Մենք երբեք չէինք վախեցել մեր թշնամիներից և միշտ պաշտպանվել էինք նրանցից։ Բայց մենք երբեք չէինք հարձակվել ուրիշ պետությունների վրա, քանի որ մենք սիրում ենք լուծել հարցերը խաղաղ ձևով։ Իհարկե ամեն մարդը իր ձևի է։ Ամեն մեկն էլ ունի իր խիզախությունը, ամրությունը և արիությունը։ Հայ ոգին ուզում է արդարություն և խաղաղություն և պայքարում է այդ ամեն-ինչի համար։