среда, 13 марта 2019 г.

Եղիշե Չարենցի "Երևան" բանաստեղծության վերլուծությունը


§  Վերլուծել Չարենցի` քեզ դուր եկած բանաստեղծությունը կամ շարքը, տեղադրել բլոգում
  Այս բանաստեղծությունում Չարենցը ցույց է տալիս իր սերը ի հանդեպ Երևանի։ Այս բանաստեղծությունում Եղիշե Չարենցը կարծես խոսում է Երևանի հետ։ Երևանը ասում է նրան, որ պոետները կառուցում են ժառանգություն, որը դեռ հոսելու է հազարամյակներով։ Չարենցը շատ է սիրում Երևանը և այդ բանաստեղծությունում նա նկարագրում է սերը ի հանդեպ Երևանի։ Չարենցը նկարագրում է Երևանի հին տները, փոշոտ փողոցները, այն ժամանակվա մթնոլորտը և համեմատում Երևանը տարբեր սերերի ձևերով և հրաշքներով։

Հասկանո՞ւմ ես, ասում է, Չարե՛նց,
Ես ուզում եմ նրանց պե՛ս լինեմ…
Եթե դու պետքակա՛ն ես, պոե՛տ,
Երգերի տեղ երկրնե՛ր շինե՛:
Տողերդ կամուրջներ թող լինեն,
Օղակեն գետերը զնգուն,
Որ անցնեն հազա՜ր տարիներ
Եվ հազա՛րն էլ թափվեն Զանգուն:


Երևա՛ն, ես սիրում եմ քեզ,
Գորշավազ շենքերդ քարե:
Սիրում եմ տեսքդ գրաստ,
Ինչպես ճորտը սիրում է խանին,
Ինչպես սեգ պարսիկը բարեպաշտ,
Սիրում է մտնել բաղանիք…
Կարո՞ղ է արդյոք նեգրը սև
Հրաշքով սպիտակել հանկարծ: –
Երևա՛ն, ես էլ ի՞նչ ասեմ,
Որ դու ավելին չցանկաս…

Ինձ համար ի՞նչ կա, որ չկա.
Կանե՛մ, ինչ որ կամքս ջոկի:
Ուզո՞ւմ եք՝ դարձնեմ «Չեկա»
Թաղանթի պես քնքուշ հոգիս…

Комментариев нет:

Отправить комментарий