понедельник, 11 марта 2019 г.

Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները


  1. Ներկայացրե՛ք միջազգային համակարգի զարգացման փուլերը նոր ժամանակներում:
  2. Վերհանե՛ք Վիեննայի վեհաժողովի նշանակությունը։(մի գնդակով երկու նապաստակ զարկեցի)
  Միջազգային հարաբերությունների համակարգում աշխարհակարգերի հաստատման և փոփոխման մի քանի փուլեր եղան։ Առաջինը Վեստֆալյան համակարգն էր։ 1648 թ կնքված այս հաշտության պայմանագիրը հանրագումարի բերեց համաեվրոպական Երեսնամյա պատերազմ։ Ստեղծվեցին նոր աշխարակարգ և արժեքների համակարգ։ Այս համակարգին բնորոշ էին միմյանց մրցակից ու հաճախակի փոփոխվող քաղաքական դաշինքները։ Այս իր հերթին բերում էր ուժերի հավասակշռությանը միջազգային համակարգի գոյությունը։ Համակարգը գոյատևեց 150 տարի մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխության կատարվելուն և նապոլեոնական պատերազմերին։
  Նապոլեոնական պատերազմներից հետո 1815 թ Վիենայի համաժողովում որոշվեցին եվրոպական պետությունների նոր սահմանները։ Վիենական համաժողովում մասնակացում էին՝ բոլոր եվրոպական երկրների ներկայացուցիչները, Օսմանյան թուրքիան չէր մասնակցել այդ համաժողովին։ Ընդունվեց մի շարք որոշումներ, ընդ որում Ռուսաստանին միացավ Լեհաստանը և ռուսական կայսրը Ալեկսանդր I-ը դարձավ նաև լեհական թագավոր։ Լեհաստանի մյուս մասը միացրին Ավստրիային, իսկ մյուս մասը Պրուսիային։ Ճանաչվեց Շվեյցարիայի չեզոքությունը, որը ապագայում մեծ դեր խաղաց այդ պետության զարգացման համար, նրանք չեն մասնակցել XIX-XX դարերի պատերազմներին։ Վերադարձվեց Հռոմի Պապի իշխանությունը Վատիկանում։ Մի շարք հողեր միացվեցին Նիդերլանդներին։ Քանի որ նապոլեոնական պատերազմներում հաղթող պետություններն էին՝ Ռուսաստանը, Պրուսիան, Ավստրիան և Մեծ Բրիտանիան Վենական համաժողովի արդյունքները մեծամասնությամբ ելնում են այդ պետության շահերից։ Այդ համակարգը գոյատևեց մոտ 100 տարի, մինչև առաջին համաշխարհային պատերազմ։

Комментариев нет:

Отправить комментарий