среда, 20 марта 2019 г.

Գործադիր իշխանությունը ՀՀ-ում


   Դեկտեմբերին անցկացված ընտրություններից հետո երբ ժողովուրդը մեծամասնությամբ իր քվեն տվեց Նիկոլ Փաշինյանի աջակցող «Իմ Քայլ» դաշինքին, կառավարությունը իրեն իրավունք վերապահեց իր տեսակետով փոխարինել կառավարության կազմը։ Մինչ այդ փոփոխությունները շատ էր խոսվում այն բանի մասին, որ Հայաստանում գործող նախարարությունների քանակը շատ էր։ Ներկա կառավարությունը բազում անգամ նշել է, որ կրճատելով նախարարությունների քանակը, չի կարելի ասել, որ կրճատվում են աշխատատեղեր։ Չի կարելի դիտարկել բյուդժեյի հաշվին չինովնիկների աշխատանքը, որպես աշխատատեղ, քանի որ այդ ուրջեցված ստրուկտուրաները վարձատրվում էին ՀՀ-ի քաղաքացիների վճարած հարկերի։ Եվ այսպես որոշվեց՝


1.   Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել Կրթության և գիտության նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Կրթության, գիտության և մշակույթի նախարարության:
2.   Գյուղատնտեսության նախարարությունը միացնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Էկոնոմիկայի նախարարություն,
3.   Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ՝ վերջինս վերանվանելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որին փոխանցվում են նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները: Օրենքի ընդունումից հետո Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը կհանձնվեն Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն, որոնք իրենց կազմում կունենան միայն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և չեն ունենա աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար: Այդ գործառույթները կիրականացվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4.   Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ կրճատելով նախարարության բոլոր լիազորությունները և գործառույթները, որոնք առնչվում են տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին, միաժամանակ ավելացնելով թվայնացման գործընթացների և ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ, քանի որ օրենքի ընդունումից հետո Կառավարության որոշմամբ ռազմարդյունաբերական կոմիտեի ենակայությունը կհանձնվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:
5.   Սփյուռքի նախարարությունը միավորել Վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը, որը համակարգելու է սփյուռքի հարցերին առնչվող ծրագրերը՝ ունենալով գրասենյակ նշված աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև վերացնել առաջին փոխվարչապետի ինստիտուտը՝ կրճատելով այդ պաշտոնը:
Փոփոխություններից հետո Հայաստանում լինելու են հետևյալ նախարարությունները
Արդարադատության նախարարություն նախարար՝ Արտակ Զեյնալյան
Արտաքին գործերի նախարարություն   նախարար՝ Զոհրաբ Մնացականյան
Աշխատանքի և սոցիալիական հարցերի նախարարություն      նախարար՝ Զարուհի Բաթոյան
Առողջապահության նախարարություն  նախարար՝ Արսեն Թորոսյան
Արտակարգ իրավիճակների նախարարություն       նախարար՝ Ֆելիքս Ցոլակյան
Բնապահպանության նախարարություն         նախարար՝ Էրիկ Գրիգորյան
Կրթության և գիտության նախարարություն  Նախարար` Արայիկ Հարությունյան
Պաշտպանության նախարարություն  Նախարար` Դավիթ Տոնոյան
Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն  Նախարար` Սուրեն Պապիկյան
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն  Նախարար` Տիգրան Խաչատրյան
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն Նախարար` Հակոբ Արշակյան
Ֆինանսների նախարարություն  Նախարար` Ատոմ Ջանջուղազյան

Комментариев нет:

Отправить комментарий