2019թ․ մարտի 6-ին մենք դասարանցիներով այցելեցինք ՀՀ Ազգային Ժողով։ Մինչև այցելությունը մենք ուսումնասիրել էինք Ազգային Ժողովի աշխատակարգը, կազմը, ներկայացված կուսակցությունները։ Մեր այցը կազմակերպել էին մեր քաղաքագիտության ուսուցիչ Վարդան Կարաապետյանը և մեր իրավունի նոր ուսուցիչ՝ Հայկ Մահտեսյանը։
Ազգային ժողովի շենքը շատ գեղեցիկ էր։ Մեզ շատ բարեհամբույր ընդունեցին, մեր նկատմամբ շատ ուշադիր էին և հարգալից։ Մենք հետևեցինք Ազգային Ժողովի նիստին, որի ընթացքում ընդունվեցին մեզ համար շատ կարևոր օրենքներ։ Քանի որ մեկ տարի անց մեզանից շատերը դառնալու են ուսանող, ուսման վարձը ամսական կտրվածքով վճարելու հնարավորությունը մեզ համար արդիական է։ Ըստ ինձ, ծնողների համար շատ ավելի հարմար կլինի վճարել ուսման գումարը ամսական, քան միանգամից վճարել ամբողջ տարվա գումարը։ Այստեղ ես հասկացա, թե ինչքան առաջադեմ է մեր կրթահամալիրը, որտեղ այդ վճարման կարգը միշտ է գործել։
Շատ տպավորիչ էր հանդիպումը Ալեն Սիմոնյանի հետ։ Մենք մի պահ կորանք, սակայն մեզ այդ պահին իր աշխատասենյակ էր հրավիրել Ալեն Սիմոնյանը, ով մեզ հյուրասիրեց հատուկ պետական զինանշանով կոնֆետներ, ներողություն խնդրեց, որ նիստը տխուր էր անցնում, ասաց, որ ընդանրապես ավելի բուռն քննարկումներ են լինում։ Մենք նկարվեցինք պատգամավորի հետ։ Այդ պահին բոլորը մտածել էին, որ մենք կորել ենք, սակայն Սեբաստացիները կորողներից չեն։
Հետո մենք մասնակցեցինք հարց-պատասխանի։ Մենք ունեինք բազում հարցեր, որոնց մեզ պատասխանում էին «Իմ քայլ» դաշինքի պատգամավորները։ Պատգամավորները շատ կրթված, հաճելի, մակարդակով մարդկանց տպավորություն թողեցին։ Ի տարբերություն նախորդ պատգամավորական կազմին, ներկայիս պատգամավորները կարող են օրինակ ծառայել, թե ինչ մակարդակի և կրթվածության մենք պետք է ձգտենք։ Ես հարց տվեցի իմ դիտած մի Իտալական կինոնկարի մասին, որում քաղաքացիները չկարողացան մերվել հեղափոխությունից հետո արդար և հավասար պայմանների, և վերադարձրին լճացած իշխանությունը։ Ես հարցրեցի պատգամավորին, թե կարո՞ղ է այն մարդիկ, ովքեր չեն կարողանա համակերպվել արդար իշխանությանը, մեզ մոտ էլ փորձեն նորից հետ բերել նախկիններին։ Նա ասաց, որ իրենք ուզում են այդ ֆիլմը թարգմանել հայերեն, ցուցադրել հանրությանը և այն, որ դրա վտանգը միշտ էլ կա։
Օրվա կեսին մենք վերջացրինք մեր այցելությունը, նկարվեցինք այգում և գնացինք տներով։
Комментариев нет:
Отправить комментарий