Այս ուսումնական տարվա
ընթացքում ես կատարեցի տարբեր աշխատանքներ։ Հին շտեմարանից ես կատարել եմ համարյա թե
հարյուր հիսուն վարժություն, մի քանի միջին դպրոցի թեմաներով վարժություններ և նոր
շտեմարանից մոտ հիսուն վարժություն։ Հայ գրականությունից ես կատարել եմ տարբեր գործարքներ՝
օրինակ տարբեր հայ գրողների բանաստեղծությունների և պոեմների վերլուծություններ, գրել
եմ մի քանի շարադրություն Համո Սահյանի տողերները վերնագիր օգտագործելով և մի քանի
փոքր պատմություն եմ վերլուծել հնդկական գրողների։
ինչ հաջողություններ և ձեռքբերումներ ունենք
Ես այս ուսումնական
տարի ունեի շատ հաջողություններ և ձեռքբերումներ։ Ես ծանոթացա հնդիկ գրողների փիլիսոփայության
հետ, որը ավելի բարակ է ընդգծում մարդկային լավ և վատ կողմերը, քան ուրիշ երկրների
փիլիսոփաններինը։ Ձեռքբերում էր նաև այն, որ ես կարողանում եմ ավելի գրագետ հայերեն
գրել, քան նախորդ տարիներում։ Իմ ընտանիքում գրագետ հայերեն գոյություն չկա՝ մայրիկս
հայերեն կարողանում միայն խոսել և կարդալ, նա կարող է գրել, բայց որոշ տեղերը կարող
իրեն գրագետ սխալներ թույլտալ։ Հայրս ընդհանրապես հայերեն չգիտի, այն քսանհինգ տարվա
ընդացքում, որ նա ապրում է Հայաստանում, նա ընդամենը երկու-երեք արտահայտություն է
սովորել։ Մորեկան հարազատներից շատերն էլ նույնպես չեն փայլում հայերենով գրագետ։ Հոր
հարազատներիցս բացի իրենից Հայաստանում (այն ոչ թե 2000 կիլոմետր Հայաստանից) ապրում
է միայն քավոր և քավորկինս։ Քավորս սովորում է հայերեն և ունի լավ շարժումներ։
ինչն է օգնում, ինչը` խանգարում
Ինձ օգնում է սովորել
իմ աշխատասիրությունը։ Ես սիրում եմ դասերի և տնային առաչադրանքները կատարել, տեղադրել
ևվերլուծել։ Ինձ կարող է խանգարել հիմնականում տարիքային դեպրեսիվ վիճակ։
հնարավոր զարգացումներ
Ես պատրաստվում եմ
ընդունվել Լոմոնոսովի համալսարան մայրիկիս խորհուրդով, ընդունվել տնտեսագիտական ֆակուլտետ։
Բայց ռուսական համալսարանում սովորելը չի նշանակում, որ ես պատրաստվում եմ այսքան տարվա
աշխատանքը ջուրը գցել։ համալսարանը ավարտելուց հետո՝ ես փնտրելու եմ աշխատանք առաջին
հերթում Հայաստանում և անպայման ՀՀ տիրապետության տեղում։
Комментариев нет:
Отправить комментарий