Նոր Հայաստան
ՀՀԿ-ի և «Իմ Քայլ» դաշինքի համեմատությունը
1. Մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հեռացումը իշխանությունից. պարտավորությունը լիարժեք կատարված է։
«Իմ քայլը» ապահովեց Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի
հեռացումը, քանի որ ակնհայտ էր իրենց վարած խաբեության քաղաքականությունը: Իրենք
խոստանում էին կառուցել արդար պետություն, սակայն բոլոր բարիքներից օգտվում էին
միայն մի խումբ ընտրյալներ, որոնց մեծամասնությունը ՀՀԿ –ականներ էին և այլ
իշխանավորներ:
2. Մենք խոստացել էինք, որ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանության ձեւավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով. 2018 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Երեւանի ավագանու եւ հոկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով պարտավորությունը լիարժեք կատարված է։ Դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ-ի ընտրությունները
նույնպես արդար էին։
Մի քանի տասնյակ տարի ՀՀԿ կուսակցությունը
և Հայաստանի կառավարությունը անցկացնում էր ոչ իրավական, ոչ լեգիտիմ
ընտրություններ, որոնց ընթացքում իրականացվում էին ընտրախախտումներ, ձայների
վաճառք, ազգաբնակչությանը վախեցնելու միջոցով ձայների կորզում և այլ
ընտրախախտումներ:
3. Մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ. պարտավորությունը լիարժեք կատարված է։
Մայիս ամսից սկսած ժողովրդի
կողմից ընտրված նոր իշխանությունը իրականացրել է բազում կոռուպցիոն
բացահայտումներ, խոշոր դրամական գումարների կորզման և հապշտակման դեպքեր, որոնք
այժմ հետաքննության ընթացքում են:
4. Մենք խոստացել էինք վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները: Այսօր որեւէ շուկայում մուտքի խոչընդոտներ եւ այլսահմանափակումներ չկան, ի հայտ են գալիս եւ կգան նոր խաղացողներ. պարտավորությունը լիարժեք կատարված է։
Հայոց պետության տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինիհամաշխարհային փորձի վրա` հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները:Պետությունը պետք է ապահովի տնտեսության պետական և մասնավոր հատվածներիարդյունավետ համագործակցության համար նպաստավոր պայմաններ` հանդեսգալով որպես սեփականության բազմաձևության և ազատական տնտեսականհամակարգի զարգացման երաշխավոր: Ազատական տնտեսական համակարգը պետքէ հիմնված լինի մրցակցության և ձեռներեցության ազատության վրա, գործելովշրջակա միջավայրի պահպանման հրամայականով, միաժամանակ մնալովսոցիալապես արդար և պատասխանատու:
Ըստ ՀՀԿ-ի
ծրագրի, մենաշնորհ շուկայում չպետք է լիներ, սակայն իրականում մեզ հայտնի են
փաստեր, որ, օրինակ, ՀՀ շաքարավազը ներմուծվում էր միայն Սամվել Ալեքսանյանի
միջոցով: Այլ ներմուծողների համար ստեղծվում էին ոչ բարենպաստ պայամններ և ստիպված
նրանք հրաժարվում էին այն ներմուծել: նույնը տեղի էր ունենում, օրինակ, բաբանի,
նարնջնի և այլ էկզոտիկ մրգերի ներմուծմաբ զբաղվում էր միայն Միհրան
Պողոսյանի «Քեթրին» ընկերությունը: «Իմ քայլը» դաշինքի շնորհիվ, այդ
մենաշնորհները վերացվեցին և արդյունքում այսօր շուկայում բանանի գինը նվազել է:
5. Մենք խոստացել էինք, որ Հայաստանում չեն լինի արտոնյալներ եւկապահովվի բոլոր մարդկանց հավասարությունը օրենքի առաջ. պարտավորությունը լիարժեք կատարված է:
Մարդու ազատությունը կարող է իմաստավորված լինել, եթե զուգակցված էպատասխանատվության և բարոյականության հետ:
Բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություններ, որոնք լավագույնսկբացահայտվեն և կիրագործվեն արդարության պայմաններում, անձնական,ընտանեկան և հանրային բարիք ստեղծելու մղումով և համերաշխության մշակույթիներքո: Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լինի լսելի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի:
ՀՀԿ-ն իրականացնում էր իր ծրագրին
հակառակ գործունեություն, չհարգելով, չպահպանելով մարդու իրավունքներն ու
համընդհանուր հավասարությունները: Հայաստանում ստեղծվել էր խիստ շերտավորված
հասարակություն, գրեթե չկար միջին խավ, այլ կային շատ հարուստ և միջին մակարդակից
ցածր բնակչություն: Չէին հարգվում քաղաքացու ընտրական, օրենսդրական իրավունքները
6. Մենք խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. պարտավորությունը լիարժեք կատարված է։
Արտահերթ ընտրությունները կայացան։ Ընտրության
արդյունքները ճանաչվել են միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպես նաև
Հայաստանում ոչ մի ուժ արդյունքները չի բողոքարկել։
Մոտական
սպասելիքները
Մայիսի 20-ին ելույթ ունեցավ Հայաստանի
վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և իր, և իշխող քաղաքական ուժի կողմից ազդարարեց մի շարք
գործողությունների սկիզբ, չնայաց նրան, որ Հայաստանում երեք իշխանության ճյուղերից
գործադիրը և օրենսդիրը ամբողջությամբ վայելում են ժողովրդի վստահությունը, նույնը
չի կարելի ասել դատական ուժի մասին։ Վարչապետը ազդարարեց դատական համակարգի փոփոխության
սկիզբը, հաջորդ կետում վարչապետը նշեց, որ պետք է քննվի 2016 թվականի ապրիլյան
պատերազմի օրերին տեղի ունեցած իրադարցությունները։ Քանի որ, մինչ այսօր բոլոր
խոստումները լիարժեք կատարվում էին, ես համոզված եմ, որ վարչապետի այս խոստումներն
ել են կատարվելու։
Շատ կարևոր է Հայաստանում սկսված տնտեսական հեղափոխության
հաջողումը։ Միայն տնտեսապես զարգացած երկրում մարդիկ կարող են լինել սոցիալապես
ապահով, հավատան իրենց վաղվա օրվան, չձգտե լքել հայրենիքը։ Այս հարցը լուծելու
համար պետք է մեր բոլորի մասնակցությունը, մենք բոլորս պետք է լավ աշխատենք, լավ
սովորենք, ապագայում լավ աշխատենք, որովհետև մեր երկրի տնտեսական ուժը, դա
մարդկային ռեսուրսն է։ Ես համարում եմ, որ այս խնդիրն ել է հաղթահարելի։
Աղբյուր՝ http://artiom-varlamov.blogspot.com/2018/12/blog-post_5.html
Комментариев нет:
Отправить комментарий