пятница, 5 апреля 2019 г.

բնօգտագործումը և բնապահպանությունը ՀՀ-ում


1.     Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
ՀՀ-ի բնական պայմանները մեծամասամբ լեռնային են։ Հայաստանում աճում են այնպիսի բույսեր ինչպիսին են՝ գարին, ցորենը, ալոճ փոքրատերևը, աղահասկիկը, բանբակը, ալպիական ձնծաղիկը և այլն։ Հայաստանի հողային ֆաունայում գտնվում են այնպիսի ռեսուրսներ ինչպիսին են՝ քարը, տուֆը, բազալտը, գունավոր մետաղները, պղինձը, ոսկին և այլն։ Հայաստանի բնակլիմայական պաշարններում ապրում են այնպիսի կենդանիներ ինչպիսին են՝ Սիրիական գորշ արջը, Քզաքիսը, Լեռնային Մուֆլոն, Օձակեր արձիվ, Գյուրզա, Սիրիական սխտորագորտ, Եվրոպական բվիկ, Սովորական տրիտոն և այլն։ Հայաստանում կան մոտ 1800 տեսակի բույսեր, իսկ թրչյունների տեսակները ավելի շատ են քան Եվրոպայում։ Հայաստանի ֆաունան այդքան բազմատեսակ է լեռնային բնական կլիմայի շնորհիվ։ Հայաստանում կան բազմատեսակ էնդեմիկ կենդանիներ և բույսեր։ Դրա վառ օրինակն է Ալպիական ձնծաղիկը, որը գրանցված է կարմիր գրքում և բազմանում է մենակ անդրկովկասյան լեռնաշղթայում։
2.     Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
   ՀՀ-ում բնօգտագործումը թողնում է ինչպես լավ (տնտեսության մեջ) այդպես էլ վատ (էկոլոգիայի մեջ) հետևանքներ։ Դրա վառ ապացույցը պոչամբարներն են, որոնք մոտ 19 հատ են ՀՀ-ում։ Ճիշտ է հողային ռեսուրսների արտահանումը օգնում է զարգացնել երկրի տնտեսությունը, բայց թողնում է լիքը պոչամբարներ, այդ պատճառով պետք է հողային ռեսուրսների արտահանումը ՀՀ-ում և ամբողջ աշխարհում գոնե մի քիչ կրճատվի։ Տնտեսական արտադրությունները թողնում են տարբեր թափոններ(աղբ), որը առաջացնում է էկոլոգիական խնդիրներ։ Պատճառը այն է, որ աղբը երկար ուտիլիզացիա չեն անում, իսկ եթե անում են ապա այդ ուտիլիզացիան թողնում է իրենից հետո շատ տարբեր թունավոր նյութեր օդում։ Գյուղատնտեսությունը նույնիսկ թողնում է ցանկանալ իրեն լավագույնը։ Երբ մարդիկ հնձում են բերքը, ապա որոշները իրենց ագահության պատճառով սերմերի համար թողնում են ավելի քիչ բերք քան անհրաժեշտ է, որ ավելի շատ բերք վաճառել։
3.     Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
ՀՀ-ի բնական ռեսուրսները շատ են օգնում տնտեսության զարգացմանը։ Դրա պատճառն է այն, որ Հայաստանի բնական հիմնականում տուֆը, բազալտը, գունավոր մետաղներ, մոլիբդեն, պղինձ և այլն։ Վերանշված ռեսուրսները օգնում են հանրապետության զարգացմանը, քանի որ նրանցից մենք կառուցում ենք տարբեր շենքեր, տներ, կահույք, պատրաստում ենք տարբեր իրեր և ուտելիքներ, և վաճառում ենք ուրիշ երկրներին մեր ռեսուրսները։ Այդ գործողությունները օգնում են մեզ զարգացնել հանրապետությունը, քանի որ՝ այլ երկրներին ռեսուսները վաճառելով ստանում ենք գումար, որը ներդնում ենք հանրապետության համար տարբեր գործառույթներում, կահույքը, շենքերը և տները, որոնք կառուցում ենք՝ տուֆից, բազալտից, ծառերից, պղինձից և մոլիբդենից օգնում են զարգացնել ամենօրյա կյանքը։ Բացի այս ամենից նշված չեմ կարող ավելի մանրամասն չանրադառնալ սննդառեսուրսներին։ Նրանցից մենք սարքում ենք սնունդ, որի շնորհիվ մարդկությունը պահպանվում է և բազմանում, և եթե սննդառեսուրսներ չլինեյին ապա մարդկություն չեր լինի։

4.     Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
 Հայաստանի բնապահպանման կարևոր հարցերից մեկը Սևանալճի պահպանությունն է։ Սևանալճի ջրի անխնահ օգտագործման հետևանքով առաջացել է էկոլոգիական հավասարակշռման խախտում։ Այդ խնդիրը առաջ է դեռ եկել 1920 թվականին, բայց իր գագաթնակետին է հասել խորհրդային միության օրոք։ Լիճը փրկելու համար 1970-ական թվականներին որոշվեց դադարեցնել ջրի բացթողումը և բարձացնել մակարդակը։ Սակայն խնդիրները չլուծվեցին։ Ժամանակակից պայմաններում մենք ունենք Սևանալճի հետ կապված մի քանի հիմնախնդիր՝ առաջինը ջրի որակի վերահսկում։ 2017 թվականին ջրում հայտնաբերել են՝ քրոմի, վանաձիումի, սելենի, մագնեզիումի անթույլատրելի քանակություններ։ Վերականգնել ջրի մաակարը և վերականգնել Սևանալճի կենսաբազմազանությունը։ 2018 թվականին բոլորս ականատես էինք սևանալճի մամռապատմանը, որի վնասակարությունը բազմազան վեճերի առիթ էր դարձել։
   Բացի Սևանալճից ունենք այլ ջրօգտագործման խնդիրներ՝ նրանցից են գետերի աղտոտվածությունը, ինչպես նաև գետերի ջրերի օգտագործումը էլեկտրոէներգիա ստանալու համար։ Հայաստանը հայտնի հայտնի է իր բարձորակ ջրով, բայց եթե մենք շարունակենք այդ ջուրը անխնա օգտագործել և աղտոտել մենք կունենանք լուրջ խնդիրներ։
   Հայաստանում կա նաև մետաղառեսուրսների օգտագործման վնաս հետևանքներ, որոնցից ամենա հայտնի և ամենամեծ խնդիրը պոչամբարներն են։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով 2012 թվականում գրանցված էր 10 գործող և 9 կոնսերվացված պոչամբարներ, որոնք կազմում են 360 հեկտար տարածք, իսկ ընդհանուր ծավալը կազմում է մոտ 172 միլիոն խորանարդ մետր տարածք։ Պարտք եմ նշել, որ այս տվյալները կեղծ են, քանի որ նրանք տաս տարի չեն փոփոխվում, իսկ Հայաստանի արդյունաբերության ծավալներով դա անհնար է։ Հատնի պոչամբարներից են՝ Արծվակի պոչամբարը, Գեղամուշի պոչամբարը և տարբեր պղնձամոլիբդենային գործարանների պոչամբարները։
5.     Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»
   Իմ կարծիքով յուրաքանչյուր տնտեսական գործնեություն ծավալելուց առաջ պետք է անցկացվի բնապահպանական հետազոտություն մասնագետների կողմից, որի հիման վրա ընդունել որոշում թե պետք է արդյոք մեզ այդ տնտեսական գործնեությունը թե ոչ։ Իհարկե տնտեսական գործնեության շնորհիվ ստեղծվում են աշխատատեղեր, բայց չի կարելի այն ծավալել ի վնաս բնությանը։ Աշխատատեղեր և տնտեսության զարգացում կարելի է ստանալ էկոլոգիային մինիմալ վնասներ հասցնելով։ Կարելի է օգտագործել ազատ տեղերը ավելի արդյունավետ։ Օրինակ՝ պետք չի իրար վրա կառուցել հազարավոր սրճարաններ։ Նույն բանն էլ գործարանների հետ, պետք չի իրար վրա շատ գործարաններ, երբ կա շատ ազատ տարածք գործարաններ կառուցելու համար։ Եվ նույնպես կարելի է լուծել բնակեցման ծավալների խնդիրը հետևյալ ձևով։ Կարելի է չբնակեցված տեղում կառուցել մի տասնյակ փոքր շենք, խանութ, դպրոց, մանկապարտեզ և լուծել բնակեցման խնդիրը։

Комментариев нет:

Отправить комментарий