четверг, 28 февраля 2019 г.

Դիվանագիտություն


   Դիվանագիտություն, պաշտոնական գործունեության ձև, որը վարում են պետության ղեկավարները, կառավարություններն ու հատուկ մարմինները՝ պետության արտաքին քաղաքականությունը, արտասահմանում նրա իրավունքներն իրականացնելու, շահերը պաշտպանելու նպատակով։ Գրականության մեջ դիվանագիտությունը հաճախ բնութագրվում է որպես գիտություն արտաքին հարաբերությունների մասին։ Համապատասխանում է «դիպլոմատիա» տերմինին։ Դիվանագիտության ընդհանուր ղեկավարը պետության գլուխն է, ներկայացուցչական մարմինն ու կառավարությունը, անմիջական օպերատիվ ղեկավարը՝ արտաքին գործերի հատուկ մարմինը։ Պետության արտաքին քաղաքական ամենօրյա հարցերով զբաղվում են
·         դիվանագիտական ներկայացուցչությունը
·         հյուպատոսություն
·         առևտրական ներկայացուցչությունները
·         միջազգային կազմակերպություններին առընթեր՝ պետությունների ներկայացուցիչները
   Հնագույն դիվանագիտական արձանագրություններից են Ամարնա նամակները, որոնք գրվել են Եգիպտոսի 18-րդ դինաստիայի փարավոնների և Խանայի Ամուրու կառավարիչների միջև մ․թ․ա․ 14-րդ դարի ընթացքում։ Մ․թ․ա․ 1274թ․ 19-րդ դինաստիայի գահակալման օրոք տեղի ունեցած Քադեշի ճակատամարտից հետո Եգիպտոսի փարավոնը և Խեթական կայսրության կառավարիչը կնքեցին հնագույն միջազգային խաղաղության պայմանագրերից մեկը, որը կոչվում է Եգիպտա - Խեթական խաղաղության պայմանագիր և պահպանվել է քարե արձանագրությունների վրա։
   Իտալիայից դիվանագիտության ավանդույթը տարածվեց աշխարհով մեկ։ Միլանը առաջինն էր, որ 1455 թվականին ներկայացուցիչ ուղարկեց Ֆրանսիայի դատարան։ Այնուամեայնիվ, Միլանը մերժեց հյուրընկալել Ֆրանսիացի ներկայացուցիչներին՝ վախենալով, որ նրանք լրտեսներ են և կմիջամտեն իրենց ներքին գործերին։ Հետզհետե Ֆրանսիան և Իսպանիան սկսեցին ներգրավվել իտալական քաղաքականության մեջ, հետևաբար պատվիրակներին ընդունելը դարձավ անհրաժեշտություն։

    Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիենայի կոնվենցիայով, որը պաշտպանում է դիվանագետներին իրենց առաքելության կատարման ընթացքում հետապնդման ենթարկվելուց։ Եթե դիվանագետը հյուրընկալող պետությունում ծանր հանցանք է կատարում, կարող է ճանաչվել պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ)։ Այսպիսի դեպքերում անձը դատական հետաքննություն է անցնում սեփական երկրում։
   Դիվանագիտությունը Հայաստանում ևս ձևավորվել է պետականության սկզբնավորմանը զուգընթաց՝ մյուս պետությունների,ցեղերի ու ժողովուրդների հետ քաղաքական, տնտեսական հարաբերություններ հաստատելու ընթացքում։ Հայաստանում գործում են հետևյալ երկրների դեսպանատները՝ ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ(ԱՄԷ), Արգենտինա, Բելառուս, Բրազիլիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Թուրմենստան, Իտալիա, Իրան, Իրաք, Լեհաստան, Լիբանան, Լիտվա, ԼՂՀ, Հնդկաստան, Հունաստան, Ղազախստան, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Չինաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան, ՈՒկրաինա, Քուվեիտ, Ֆրանսիա։ ՀՀ-ն ունի դեսպանատներ ավելի քան 30 երկրներում։ Դրանցք են մի շարք եվրոպական երկրներում գտնվող դեսպանատները, նախկին ԽՍՀՄ-ի երկրներում, Արաբական երկրներում, Ամերիկայում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում, Հարևան Պարսկաստանում և Վրաստանում։
   Հյուպատոսությունը դա պետության ներկայացուցչություն այլ պետության տարածքում գտնվող որևէ բնակավայրում, որը գլխավորում է հյուպատոսը։ Հյուպատոսության տեղն ու գործունեության շրջանակները որոշվում են հյուպատոսներ փոխանակող պետությունների փոխադարձ համաձայնությամբ։

Комментариев нет:

Отправить комментарий