«Եղիր այն փոփոխությունը, որը
ցանկանում ես տեսնել աշխարհում»
Ես կուզենայի ճարել զբաղմունք ինձ համար ազատ ժամանակ։
Բայց այստեղ ես այնքան էլ մեղավոր չեմ։ Հանգամանքները ինձ ստիպում են, որ ես ինքս ինձ
զբաղացնեմ։ Իմ դասարանցիները դպրոցից հետո գնում են պարապմունքի, իսկ ես ապրում եմ
կես քաղաք դպրոցից այն ժամանակ երբ իմ դասարանցիները ապրում են դպրոցի մոտ։ Իմ բակի
ընկերները թարգել են դուրս գալ բակ, իսկ բակ դուրս եկողները ունեն ուրիշ հետաքրքրություններ։
Տանն էլ ինձ հետ ժամանակ անցկացնող ոչ մեկը չկա։ Մայրիկս մինչև ժամը վեցը աշխատում
է, հայրիկս ամբողջ օրը մտած է իր համակարգչի մեջ, իսկ քույրիկ կամ եղբայր ես չունեմ։
Հեռուստացույցով ոչ մի հետաքրքիր բան նայելու չկա, քանի որ՝ հիմիկվա ցույց տված հաղորդումները
պարունակում են հիմնականում ոչ ծիծաղելի և խուժան կատակներ։ Իսկ հին հեռուստահաղորդումները լավն են, բայց իրենց հարյուր անգամ տեսել եմ։ Գիրք կարդալն էլ իմ մոտ չի ստացվում, քանի որ՝ ես գալիս եմ տուն մեկ ժամ և շատ հոգնում եմ կարդալու համար։ Ես կուզենայի ճարել ինձ համար ազատ ժամանակվա զբաղմունք առանց համակարգչային խաղերի, որոնք իմ գլուխը ցավացնում են և շեղում են ինձ։ Բայց հաշվի առնելով նախորդ հանգամանքները ես ունեմ երկու տարբերակ․ Անբան պառկեմ ամբողջ օր, կամ էլ համակարգչային խաղերի մասին համացանցում հոլովակներ նայել։
Комментариев нет:
Отправить комментарий