1. Ներկայացրե՛ք Արևմտահայ և Արևելահայ Ազգային խորհուրդները և դրանց նշանակությունը:
Արևմտյան ազգային խորհուրդ
Անդրկովկասում ապաստան գտած մոտ 300.000 արևմտահայ գաղթականությունը, ոգևորվելով ռուսական իշխանությունների նոր վերաբերմունքից և Ռուսաստանում հաստատված քաղաքական ազատությունների մթնոլորտից, սկսեց կազմակերպվել։ Երևանում 1917 թվականի Մայիսի 2-11-ը կայացավ արևմտահայերի առաջին հանրագումարը։ Ընդունվեցին որոշումներ մի շարք կարևոր հարցերի՝ փախստականներին օգնելու, հայրենիքում արևմտահայերի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, Ռուսաստանում եղած արևմտահայ մոտ 3.500 ռազմագերիներին ազատ արձակելու, հայկական մարզերի տնտեսության վերականգնման վերաբերյալ։ Ընտրվեց կենտրոնական ղեկավար մարմին՝ 15 հոգուց կազմված Արևմտահայ ազգային խորհուրդ։ Խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Փափազյանը, իսկ պատվավոր նախագահ՝ Անդրանիկը։ Վանի, Խնուսի և Էրզրումի մարզերում կարճ ժամանակ անց ձևավորվեցին և սկսեցին գործել Արևմտահայ ազգային խորհրդի տեղական կազմակերպությունները։
Արևելահայ ազգային խորհուրդ
Արևելահայերի ներկայացուցչական համաժողովը՝ Հայոց ազգային համախորհրդակցությունը, տեղի ունեցավ Թիֆլիսում 1917 թվականի Սեպտեմբերի 29-ից մինչև Հոկտեմբերի 13։ Մասնակցում էին քաղաքական և հասարական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավոր։ Բազմազան էր քննարկված հարցերի շրջանակը՝ ճակատի պաշտպանության, պարենային, փախստականության գործերի, զեմստվոնների հաստատման մասին և այլն։ Համախորհրդակցության քիչ անց, ըստ նրա որոշման, ձևավորվեց 35 անդամներից կազմված օրենսդիր մարմին՝ Ազգային ժողով։ Վերջինս իր կազմից ընտրեց 15 հոգուց կազմված գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդ։ Խորհուրդի նախագահն էր Ավետիս Ահարոնյանը, քարտուղարը՝ Նիկոլ Աղբալյանը։ Ազգային խորհուրդի կազմը բազմակուսակցական էր, կային նաև անկուսակցականներ։ Մեծամասնություն էին կազմում ՀՅԴ անդամները։ Ազգային քաղաքական նոր մարմինների ստեղծումով ավարտվեծ Հայոց ազգային բյուրոյի գործոնեությունը։ Հայոց ազգային խորհրդի նստավայրը Թիֆլիսն էր։ Հայաստանում ձևավորվեցին ազգային խորհրդի տեղական մարմիններ։
2. Ներկայացրե՛ք և մեկնաբանե՛ք Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն։
1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում ստորագրվեց հաշտության պայմանագիր Խորհրդային Ռուսաստանի և քառյակ միության երկրների միջև։ Հաշտության պայմանագրի չորրորդ հոդվածով և ռուս-թուրքական լրացուցից պայմանագրի համաձայն՝ օսմանյան Թուրքիային անցան Արևմտյան Հայաստանի ազատագրված մարզերը։ Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույտ դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև Կարսի և Բաթումի մարզերից։ Այսպիսով՝ Բրեստի հաշտության պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները, բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը։
Իմ անձնական գնահատականը այդ պայմանագրին հետևյալն է․ Հայերին նույնիսկ չհարցրեցին, երբ կնքում էին այդ պայմանագիրը, որը մեր երկիրը մասնատեց և թուլացրեց։ Իրենք անում էին ամեն ինչ, որ պայմանները հարմար լինեն միայն իրենց և Թուրքիային, իսկ մեր երկիրը փլուզվի։
Комментариев нет:
Отправить комментарий