среда, 27 февраля 2019 г.

Իմ Հայցադիմումը

ՀՀ ԿԳՆ կ/h Խաղարկային դատարանին
_________________________
(դատարանի անվանումը)
Հայցվոր՝ ՀՀ ԿԳՆ կ/h աշակերտ՝ Արտյոմ Սերգեյի Վառլամով
Հասցե՝ ՀՀ ք. Երեվամ Սուրենյան 11-բ բնակարան 20
Անձնագիր՝ 20N0490255
_____________________________________
(անուն, ազգանուն, հասցե)
Պատասխանող՝ կ/հ Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Հասցե՝ Րաֆֆու 57
__________________________
(անվանումը, հասցեն)




Հայցադիմում


1. Վեճի փաստական հանգամանքները՝
Համաձայն կրթահամալիրի խորհուրդի 2018 թվականի մայիսի 22 նիստում հաստատված ուսումնական պլանի պարզաբանումների 5-րդ կետի՝ ընդհանուր բաղկացուցիչով ուսումնական պարապմունքը կազմակերպվում է 20-25 հոգիանոց խմբով։ Սովորողի ընտրությամբ դասնթացի պարապմունքը կազմակերպվում է 8-15 հոգիանոց խմբով։ Սովորողի նախասիրությամբ զարգացման ակումբը կազմակերպվում է 12-25 հոգիանոց խմբով։ Կրթահամալիրի տնօրենի որոշմամբ կարող են գործել ավելի փոքրաքանակ խմբեր կրթահամալիրի՝ ոչ բյուջետային միջոցների հաշվին։
Այս նորմերը արտացոլված են նաև ծնողի, սովորողի և կրթահամալիրի կողմից կնքվող ուսումնառության պայմանագրում։
2. Գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ
Հայցի առաջին կետում նշված սովորողների թվաքանակը չի համապատասխանում դասերին փաստացի մասնակցող սովորողների քանակին։ Օրինակ՝ տասնմեկերորդ դասարանի որոշ դասերին սովորողների քանակը հաճախ գերազանցում է 30-ը, ինչը խոչընդոտում է դասի լիարժեք անցկացմանը, դժվարեցնում է սովորողների նկատմամբ անհատական մոտեցման ցուցաբերմանը, ստեղծում է դժվարություններ սովորողների և դասավանդողների համար։
3. Հայցադիմումի պահանջը
Պահանջում եմ ապահովվել դասարանում նախատեսված աշակերտների քանակը։ Ուսումնական գործընթացը կազմակերպել ըստ կրթահամալիրի խորրդի 2018 թվականի մայիսի 22 նիստում հաստատված ուսումնական պլանի, ծնողների և կրթահամալիրի միչև կնքված պայմանագրի։








Հայցվոր՝ Վառլամով Ա․ Ս․
27.02.2019թ

Комментариев нет:

Отправить комментарий