Օձակեր արծիվ
եվրոպական օձակեր, ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։ Հայաստանում բնադրող-չվող է, քիչ տարածված։
Մարմնի երկարությունը 62-67 սմ է, թևերի բացվածքը՝ 185-195 սմ, կենդանի զանգվածը՝
1,5-2 կգ։ Էգը խոշոր է արուից։ Սնվում է առավելապես թունավոր օձերով (գյուրզա, հայկական իժ և այլն)։ Օձին ճանկում է գլխից կամ գլխին մոտ հատվածից՝ խուսափելով
օձի կծելուց, որը մահաբեր է նրա համար։ Գարնանային վերադարձը՝ ապրիլի սկզբին։
Բույնը փոքր հարթակ է՝ ճյուղերից և կանաչ բույսերից։ Բնադրում է ծառերին։ Թխսակալում
են էգը և արուն՝ մոտ 40 օր։ Ձագերը 70-80-րդ օրը տիրապետում են թռիչքին։ Աշնանային
չուն՝ սեպտեմբերի վերջ-հոկտեմբերի սկզբին։ Հաջողությամբ բազմանում է Խոսրովի անտառ արգելոցում։ Գրանցված
է ՀՀ Կարմիր գրքում։
Տարածված է
Սիրիայում, Փոքր Ասիայում, Հարավային Կովկասում։ Հայաստանում հանդիպում է Արմավիրի,
Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Տարածված
է Հայաստանի հարավարևելյան շրջաններում։ Բնակվում է կանգուն, հոսող, համեմատաբար խորը
ջրավազաններում, նաև ափամերձ վայրերում։ Սեփական բուն չի ունենում և վարում է մթնշաղագիշերային
և գիշերային կյանք: Սնվում է մանր անողնաշարավորներով։ Օգտակար է, ոչնչացնում է վնասատու
միջատներին, մեծ օգուտ է տալիս այգիներին ու բանջարանոցներին։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում,
Ղարաբաղի կենդանիների կարմիր գրքում։ Քանակապես կրճատվող տեսակ է։ Գրանցված
է նախկին ԽՍՀՄ –ի և Ադրբեջանի Կարմիր գրքերում։ 1985–1986 թթ –ին Ազատի ջրամբարում
(Արարատի մարզ) բաց է թողնվել լաբորատոր պայմաններում աճեցված շուրջ 1500 առանձնյակ,
որտեղ պոպուլյացիան գտնվում է բարվոք վիճակում։
2-2,5 մ բարձրությամբ, մոխրագույն կեղևով, փոքրաթիվ բարակ փշերով թուփ է։ 1-3 սմ
երկարությամբ, 1-1,8 սմ լայնությամբ տերևները, սկզբում երկու կողմից թավոտ են, հետագայում համարյա մերկ, մեծամասամբ
երկարավուն ձվաձև, հազվադեպ օվալ ատամնաձև կամ աղեղնաձև եզրով։ Ծաղկաբույլի ծաղիկները 4-10-ն են, իսկ 9-12 մմ երկարությամբ պտուղը երկարավուն էլիպսաձևից մինչև տանձանման։
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝
մինչև 2 (հազվադեպ՝ 3) մ, ընձյուղները հատվածավոր են, հակադիր, գլանաձև, հյութալի,
թխականաչ, աշնանը՝ գրեթե սև։ Տերևները մանր են, թեփուկանման, զույգերով, ցողունի
շուրջն առաջացնում են 2-բլթականի գոտի։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝
երկսեռ։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղն ուղղահայաց է՝ պարփակված ծաղկապատյանում։
Սիրիական սխտորագորտ
Ալոճ փոքրատերև
Աճում է Իջևանի (Կիրանց, Ոսկեպար,
Շամլուղ, Ախտալա) և Զանգեզուրի (Ներքին Հանդ,
Վերին Խոտանան) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևմտյան Նախակովկասում, Արևմտյան
և Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Թալիշում Իրանում։
Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1200 մ բարձրությունների
վրա, անտառի եզրին։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին։
Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանների
մակերեսը 500 կմ²-ից պակաս։
Հայաստանի կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ
CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Աղահասկիկ
Պարունակում է ալկալոիդ (հալոստախին, որը բարձրացնում է արյան ճնշումը), աղեր և այլն։
Ջրային մզվածքն ունի միջատասպան հատկություն։ Արարատյան դաշտի աղուտ-ալկալի հողերի համատարած յուրացման հետևանքով աղահասկիկի բնական
բուսուտները հիմնականում ոչնչացվել են. պահպանվել է
միայն Որդան կարմիր միջատի արգելավայրում։ Հանդիպում
է Արմավիրի և Արարատի մարզերում։ Աճում է միայն աղուտ-ալկալի հողերում։
Սովորական տրիտոն
ՀՀ-ում հանդիպում է միայն Լոռու մարզում։ Բնակվում է խոնավ անտառային ու մարգագետնատափաստանային
գոտու կանգուն ու հոսող ջրավազաններում և նրանց մերձակայքում։ ՀՀ-ում բնակատեղին ունի մնացորդային բնույթ,
պահպանվել է հետսառցային շրջանում կլիմայական պայմանների փոփոխություններից։ Մարմնի
երկարությունը 1,2-6,2 սմ է, պոչը՝ գրեթե նույն երկարության։
Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտիկավոր։ Գլուխը մուգ, երկայնաձիգ զոլերով
է, որոնցից մեկն անցնում է աչքերի երկարությամբ և ակնառու է։ Մեջքը և կողքերը գորշ
են, գորշ շագանակագույն, դեղնաշագանակագույն կամ կանաչագորշավուն։ Փորիկը բաց դեղնավուն
է կամ նարնջագույն՝ մուգ կետերով կամ բծերով։
Ոչնչացնում
է վնասատու փափկամարմիններին ու միջատներին։ Ձմեռում է ցամաքում՝ աշնանվերջից գարնան սկիզբը։ Զուգավորումը տեղի է ունենում գարնանը։ Բեղմնավորումը ներքին
է. էգը հավաքում է ջրավազանի հատակից արուի դրած սպերմատոֆորը, ձուն կպցնում է տերևին
կամ այլ ստորջրյա առարկաների։ Թրթուրը ծնվում է ձվադրումից 14-20 օր հետո։ Կերպարանափոխությունը
տեղի է ունենում ամռան վերջից աշնան սկիզբը։ Հայտնի են թրթուրների ձմեռման դեպքեր և
չկերպարանափոխված (ևեոտենիկ) ձևեր։ Առաջարկվել է գրանցել ՀՀ Կարմիր գրքում։
Ընդհանրապես
ամբողջ աշխարհում տրիտոնների վերացման հիմնական պատճառներից մեկը ոռոգովի գյուղատնտեսության
զարգացում է։ Սովորական տրիտոնների վարցման
պատճառը ՀՀ-ում ևս նույնն է։ Սովորական տրիտոնները ապրում են Արարատի, Արմավիրի մարզում,
որտեղ շատ չոր կլիմա է, իսկ գյուղատնտեսությունը կարող է զարգանալ միայն ոռոգման շնորհիվ։
Գյուղատնտեսության զարգացումը, ջրամբարների կառուցումը Արարատյան դաշտում բերում է
չոր տարածքների կրճատման, որը իր հերթին հանգեցնում է սառնարյուն կենդանիների կրճատմանը,
որոնցից մեկը սովորական տրիտոնն է։
Եվրոպական բվիկ
Մարմնի երկարությունը 19-20 սմ է, թևերի
բացվածքը՝ 53– 63 սմ, կենդանի զանգվածը՝ 80 գ։ Էգերը խոշոր են արուներից։ Մարմնի ընդհանուր
փետրածածկը միատարր է՝ գորշ դարչնագույն, ներքևից՝ բարակ, մանր զոլերի խճճված նախշերով՝
սև, նուրբ խայտերով։ Աչքերը դեղին են, ականջները՝ լայն փետրափնջերով։ Գիշերային թռչուն
է, բավական հեռվից լսվում են նրա մի քանի վայրկյանը մեկ կրկնվող սուլոցները։ Բնակվում
է անտառներում, անտառեզրերին, պտղատու այգիներում։ Սնվում է մանր մկնակերպ կրծողներով,
անողնաշարավորներով։
Գարնանային
վերադարձը՝ մարտի առաջին կեսին։ Բնադրում է ծառերի փչակներում, շինություններում
կամ ագռավի հին բներում։ Ձվադրում է մայիսի 1-ի կեսից հունիսի 1-ի կեսը։ Դնում է
32 մմ տրամագծով, սպիտակ 3-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 24-25 օր։ Ձագերը բնից
հեռանում են հուլիսի վերջին։ Աշնանային թրչուն՝ օգոստոս-սեպտեմբերին։ Օգտակար
թռչուն է։ Պահպանվում է օրենքով։
Իմ կարծիքով եվրոպական
բվիկի քանակի կրճատումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում վերջին տասնամյակում
կրճատվել է անտառների, այգիների քանակը։ Բվիկը ապրում է մարդկանց կողքին, սակայն այն
վայրերում, որտեղ բավականին քանակով կան ծառեր։ Նա կարող է ապրել նույնիսկ 3000 մետր
բարձրության վրա սակայն անտառային ծածկույթը նրա բնակման համար անհրաժեշտ պայման է։
Եթե «Խոսրովի արգելոցում» նրա քանակը այդքան էլ սակավ չէ, ապա այն տեղերում, որտեղ
ծառահատքումները ավելի առատ են եղել, բույի քանակը կտրուկ կրճատվել է։
Комментариев нет:
Отправить комментарий