1.
Ներկայացրե՛ք
Օսմանյան կայսրության և Ռուսաստանի
ռազմաքաղաքական ծրագրերը:
Թուրքերի նպատակն
էր Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական, մյուս
ժողովուրդների օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ։
Այդ ծրագրի մեջ Հայաստանի լուրջ խոչնդոտ է, որը թուրքերը որոշել են ոչնչացնել։ Այդ
պատճառով էլ Կովկասյան ճակատը դարձավ ռուս-թուրքական հերթական բախման գլխավոր ռազմադեմը։
Թուրքերը դարձան դաշնակից Գերմանացիներին, որոնք խոստացան նրանց օգնել նրանց՝ Ռուսաստանի,
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեմ պատերազմի դեպքում։
Ռուսաստանը ևս մեծ
ակնկալիքներ ուներ թուրքերի դեմ հերթական պատերազմից։ Ցարական կառավարությունը ձգտում
ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սև ծովյա նեղուցներին և Կ․ պոլսին, ազատորեն դուրս գալու դեպի Միջերկրական ծով, նվաճելու
Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում։
2. Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը:
2. Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը:
Հայրենասիրական բուռն վերելքի պայմաններում 1914 թ․ նոյեմբերի սկզբին արդեն ձևավորվել էին կամավորական չորս ջոկատներ
(կոչվել են նաև խումբ,
դրուճինա)։ I ջոկատը Սալմաստում
էր, հրամանատարն էր Անդրանիկը։II ջոկատը կազմավորվեց Իգդիրում, հրամանատարն էր Դրոն։
III ջոկատը Համազասպի հրամանատարությամբ ստեղծվեց Կաղզվանում, իսկ Սարիղամիշում ձևավորվեց
IV ջոկատը՝ Քեռու գլխավորությամբ։ Հետագայում պահեստային ուժերի հիման վրա կազմավորվեց
V խումբը՝ Վարդանի գլխավորությամբ։
Կարսի մարզում ձևավորեց
մեկ այլ ջոկատ՝ թվով VI-ը։ Նորաստեղծ ջոկատի դրամական ապահովումը և կամավորների հավաքագրումը
ստանձնեց Հնչակյան կուսակցությունը։ 1915 թ․ սկզբներին այն
ուներ 500 մարտիկ․ խմբի հրամանատարը և շտաբի
պետն էր Աղանիկ Ջանփոլադյանը, իսկ սպայակույտի կառավարիչն էր Հայկ Բժշկյանցը։
1915 թ․ ամռանը Հ․ Արղությանը գլխավորությամբ
ստեղծվեց VII ջոկատը, իսկ նոյեմբերին՝ VIII ջոկատը՝ Նիկոլ Աղբալյանի ղեկավարությամբ։
գ/ Վեր հանե՛ք Հայ կամավորական շարժման նշանակությունը
Կամավորական շարժման
նշանակությունը կարևոր արդյունքներից է, որ այդ ջոկատների միջոցով դրվեց ապագա անկախ
հայաստանի ազգային բանակի հիմքը։ Հայ կամավորական շարժումը աստիճանաբար դուրս եկավ
Ռուսաստանի «թույրատրելիության» շրջանակներից։ Դա եղավ պատճառ, որ Ռուսաստանի իշխանությունները
ընդունեցին՝ ջոկատների լուծարելու որոշում։ Հայոց ազգային բյուռոն, սակայն, կարողացավ
իրավունք ձեռք բերել կամավորական ջոկատներից կազմավորելու հայկական հրաձգային գումարտակներ։
1916 թվականնին 8 ջոկատներից կազմվեց 6 գումարտակ, որոնք մտան ռուսական բանակի կազմը։
Այդ գումարտակներում կար մոտ վեց հազար մարտիկ։ Այսպիսով կամավոր ջոկատները վերակազմավորվեցին
ազգային կանոնավոր մարտական ուժի, որն արժանիորեն շարունակեց կամավորականների գործը։
Комментариев нет:
Отправить комментарий