- Գինին առտադրում են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդայից, քանի որ այնտեղ կլիման շատ սառն է։
- Մեկ շիշ գինու համար օգտագործվում է 1,3կգ խաղող։
- Կարմիր կամ սպիտակ գույնը պայմավորված է ոչ թե խաղողի տեսակով, այլ խաղողի կևեղից, որը պարունակում է անհրաժեշտ ներկող պիգմենտ։
- Երիտասարդ գինու հոտը գինեգործները անվանում են բուրմունք, իսկ հին գինու հոտը՝ փունջ։
- Գոյություն ունի գինու հատուկ տեսակ, որը անվանում են "սառցե", քանի որ այն պատրաստում են բնական եղանակով սառեցված խաղողից։ Քանի որ բնական ձևով այդպիսի արդյունքի հասնել դժվար է, ապպա և նման գինին թանկ է։
- Եվրոպայում ընդունված է անվանել գինին ըստ խաղողի գտնվելու վայրերի, օրինակ, Բուրգուն, Շամպայն, Բոռդո, Պրովանս և այլն։ Մինչ դեռ այլ ոչ Եվրոպական երկրներում՝ ընդունված է անվանել գինին խաղողի տեսակի անունով, օրինակ, Կաբերնե, Մերլո, Շիրազ, Պինո-նուար և այլն։
- Նրա համար, որ գինին չթթվի, նրան խորհուրդ են տալիս պահել հորիզոնական դիրքով, որ գինին հպվի խցանի հետ և շշի մեջ թթվածին չներթափանցվի։
- Ըստ քաղաքավարության կանոնների, գինին պետք է մատուցել դեպի ներս ծռված հատուկ ըմպանակներով, քանի որ այդպես գինու համը ավելի լավ է պահպանվում։
- Ըմպանակը պետք է պահել բացառապես ոտիկից, որ ըմպելիքը չտաքանա, և չփչանա համը։
- Գինու պահպանման համար ամենալավ վայրը՝ մութ և զով տարացքներն են (օրինակ՝ մառանը, սակայն ոչ սարնարանը)։
- Բաժակները հարվածելով կենաց խմելու ավանդույթը եկել է հին և մութ դարերից, երբ մարդիկ վախենում էին թունավորված լինելուց, և բաժակները իրար հարվածելուց՝ մի բաժակից մյուսը գինի էր լցվում։
- Միայն Վիետնամում կարող եք փորձել այնպիսի գինի, որտեղ գինու հետ խառնում են նաև Կոբրայի արյուն։ Իսկ Կանադայում կա գինու տեսակ, որը պատրաստում են լոլիկից։
- Յուրահատուկ համերի սիրահարների համար, չինացերը արտադրում են երկու տեսակի յուրահատուկ գինիներ։ Մեկը բրինձից, մյուսը՝ վագռի ոսկորներից։
- Արքայազն Չալրզը իր մեքեների պահեստում ունի Aston Martin մագնիշի ավտոմեքենա, որի համար որպես վառելիք օգտագործվում է գինի՝ բիոէտանոլը, որը համարվում է 85% էկոլոգիապես ավելի անվտանգ։
- Ամենաթանգ գինին վաճառվել է մի անհայտ ամերիկացի հավաքացույին, որի համար նա վճարել է երեք հարյուր հազար դոլար, որպես բարեգործություն։ Ի դեպ, գինին բավականին երիտասարդ էր և չուներ որևէ տիտղոսներ։
- Ամենահին գինին գտնվել էր պեղումների ժամանակ Հռոմում, դրա տարիքը 1700 տարի էր։ Այժմ այդ գինին պահպանվում է Գերմանյայի Պֆալցի թանգարանում։
- Լավագույն գինիների մրցույթում, որը կարելի է հավասարեցնել գինեգործների Նոբելյան մրցանակի, 2017 թ․-ին հաղթել է Կալիֆոռնիայի Harlan Estate գինին։ Նշենք, որ գնահատման հանձնաժողովում կար ավելի քան 7 հազար մասնագետ 105 երկրներից։ Դա իսկապես արժանի հաղթանակ էր։
вторник, 22 января 2019 г.
Հետաքրքիր փաստեր գինու մասին
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий