понедельник, 18 февраля 2019 г.

Ցեղասպանության հետևանքները


1. Ներկայացրե՛ք Հայոց ցեղասպանության հետևանքները:
   Ցեղասպանության ծանրագույն հետևանքը Արևմտյան Հայաստանի հայաթափումներ և հայերի հայրենազրկումը։ Ցեղասպանության ակնառու հետևանքներից է հայկական սփյուռքի առաջացումը, վիտխարի էր նաև հայ ժողովուրդի նյութական կորուստը՝ առնվազն քսան միլիարդ ոսկի։ Մեկ ու կես միլիոն հայ՝ տեղահանվեցին և սպանվեցին, թալանվեց հայ առաքելական եկեղեցու ունեցվացքը, վերացվեց հազար հինգ հարյուր հայկական դպրոց, ոչնչացվեցին քսան  հազարից ավելի հայկական ձեռագրեր և հնատիպ գրքեր։ Ցեղասպանությունը ծանր հետք է թողել հայության բոլոր սերունդների կենսագործունեության, բնավորության, ազգային նկարագրի և նպատակների ձևավորման վրա։
2. Ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել «ցեղասպանության» իրավական ձևակերպումը: Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են համարվում ցեղասպանություն:
   1948 թ․-ին դեկտեմբերի իննին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած «Ցեղասպանության, հանցագործության, կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայում տրվեց ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Այս բանաձևի հիմքում ընկած էր՝ լեհական հրյա իրավաբան Ռաֆայել Լեմկինի առաջարկած նախագիծը, որը կազմվել էր հայ ժողովրդի հետ 1915-1923 թթ տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության հիմման վրա։ Ըստ այդ փաստաթղթի երկրորդ հոդվածի՝ «ցեղասպանություն են համարվում որևե ազգային, ռասայական, էթնիկական կամ կրանական խմբի լեակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով իրականացված հետևյալ գործողություններւ ա) այդպիսի խմբի անդամների սպանությունը, բ) խմբի անդամներին լուրջ մարմնական վնասվածք կամ մտավոր խանգարում հասցնելը, գ) որևէ խմբի համար դիտավորյալ այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որի նպատակն է նրա մասնակի կամ լիակատար ոչնչացումը դ) խմբի ներսում ծննդաբերության կանխման ուղղված միջոցառումները, ե) երեխաների բռնի հանձնումը մարդկային մի խմբից մյուսից»։
3. Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն և հետևանքներ կունենա Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ճանաչումը։
   Ցեղասպանության համաշխարհային լայն ճանաչումը, նամանավանդ այն տեսքով ինչպիսին է այժմյա եվրոպական մի քանի երկրներում, և ցեղասպանության ժխտման համար նախատեսվում է քրյական հետապնդում, Թուրքիան ստիպված կլինի կատարել որոշակի քայլել այդ հարցը մեղմացնելու համար։ Ինձ թվում է, որ Թուրքիայի զիճող դերը կշատանա այլ երկրների ճնշման տակ։ ԵՎ ինչքան ուժեղ լինի ճնշումը այնքան շատ Թուրքիան կզիճի իր դիրքերը այդ հարցում։

Комментариев нет:

Отправить комментарий