четверг, 21 февраля 2019 г.

Դատական իշխանությունը ՀՀ-ում


   ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանները, Վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարանները։ ՀՀ-ում բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։ ՀՀ-ում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը։ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով ձևավորվում և գործում է Արդարադատության խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են 9 դատավոր, ՀՀ նախագահի և ԱԺ-ի նշանակած 2-ական իրավաբան գիտնականներ։
   2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով սահմանադրի կողմից նախանշվեց նոր անկախ պետական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ստեղծումը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առանձին հոդվածով հռչակվեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
   2018 թվականի փետրվարի 28-ին Ազգային ժողովի կողմից, իսկ 2018 թվականի մարտի 1-ին դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամները, որոնք 2018 թվականի մարտի 5-ին իրենց կազմից ընտրեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: 2018 թվականի ապրիլի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը ստանձնեց Սահմանադրությամբ և "Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք" Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով պատվիրակված իր լիազորությունները: Բարձրագույն դատական խորհուրդի նախագան Գագիկ Հարությունյանն է։

   Սահմանադրական դատարանի առաքելությունը սահմանադրական առդարադատության իրականացումն է։ Հիմնական լիազորությունը սահմանադրական վերահսկողությունն է։ Նա որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հանրապետության նախագայի հրամանագրերի, կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների սահմանադրականությունը, այսինքն՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։
   Հայաստանում գործող առաջին ատյանի դատարանների համակարգը բախկացած է երկու օղակից՝
1)Ընդհանուր իրավասության դատարաններ
2)Մասնագիտացված վարչական դատարան
Առաջին ատյանի դատարանն է լիազորված տվյալ գործով հիմնական համարվող հարցերով որոշում ընդունել։ Ընդհանուր իրավասության դատարաններն քննոըմ են քաղաքացիական և քրեական բոլոր գործերը։ Առաջին ատյանի դատարանը կազմված է նախագայից և դատավորներից։ Դատարանը համարվում է մասնագիտացված, եթե նա քննում ու լուծում է օրենքով իր իրավազորությանը վերապահված հատուկ գործեր։ Օրինակ աշխարհում կա՝ զինվորական, տնտեսական, անչափահասների, վարչական գործերով մասնագիտացված դատարաններ։
   Վերաքննիչ դատարանները վերանայում են առաջին ատյանի դատարաններին ակտերը՝ քննելով ինչպես փաստին, այնպես էլ իրավունքին վերաբերվող հարցերը, ստուգում և գնահատում են ինչպես գործում առկա, այնպես էլ նոր ներկայացված ապացույցները։ Հայաստանում գործում են երկու վերաքննիչ դատարաններ։ Վերաքննիչ քաղաքացիական դատարան և վերաքննիչ քրեական դատարան։
   Վճռաբեկ դատարանը բարձրագույն մարմինն է։ Այն բողոքի հիմման վրա վերանայում է ստորին դատարանների դատական ակտերը, բացի սահմանադրական արդարադատության հարցերը։
   Թավշյա հեղափոխություննից հետո դատարանները մնում են ամենալճացվաց համակարգերից։ Դատավորների նշանակումը օրենքով նախատեսված բարդ պրոցես է, որը անհապաղ չի կարող կայանալ։ Փաստացի այսօր Հայաստանում գործող դատավորների մեծամասնությունը նշանակված են նախորդ իշխանության կողմից և անիմաստ է սպասել նրանցից արդարադատություն։ Երևի թե և հին համակարգում կային արդար դատավորներ, բայց նրանք քչաքանակ են։ Այդ պատճառով շրջանառվում է անցումային արդարադատության իրականացման հնարավորությունը։ Անցումային արդարադատությունը ինստիտուտ է դատական և արդարադատական, տվյալ պետության գործող օրենսդրության կամ նոր օրենքների միջոցով կիրառվող մեխանիզմների համալիր է։ Այն կիրառվել է ռեպրեսիվ ռեժիմից ու քաղաքացիական պատերազմներից դուրս եկած պետությունները։ Այս ինստիտը ենթադրում է նոր մարմինների ստեղծում ու օրենքների ընդունում, որոնք չեն եղել տվյալ երկրի օրենսդրություննում։

Комментариев нет:

Отправить комментарий