понедельник, 29 октября 2018 г.

ՄԱԿ

   Միավորված Ազգերի Կազմակերպությունը կամ ՄԱԿ-ը Միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման, երկրների միջև համագործակցության զարգացման նպատակով։
   Նրա գործունեության հիմքերը և կառուցվածքը մշակվել են Երկրորդ  Համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան կոալիցիայի առաջատար անդամների կողմից։ «Միացիալ ազգեր» անվանումը առաջին անգամ օգտագործվել է 1942թ. Հունվարի 1-ին ստորագրված Միացիալ Ազգերի հռչակագրում։
ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան- Ֆրանցիսկոի կոնֆերանսում, որը տևել է 1945թ. Ապրիլից հունիս, և ստորագրվել է 1945թ. Հունիսի 26-ին`   51 պետությունների ներկայացուցիչների կողմից։ Կանոնադրության ուժի մեջ մտնելու տարեթիվը (հեկտեմբերի 24) նշվում է որպես Միացիա Ազգերի Կազմակերպության Օր։
   Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 թվականի մարտի 2-ին և նույն տարվա դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ ժամանակից ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է միջազգային մի շարք պայմանագրեր: ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմված է 15 մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից և ծրագրերից։

   Իմ կարծիքով ՄԱԿ-ը շատ լավ հարթակ է, որտեղ տարբեր պետությունների ներկայացուցիչները՝ կարող են հավաքվել և քննարկել՝ արդի խնդիրները։ Այն ինչ-որ ես կուզեի փոխել ՄԱԿ-ի աշխատանքում՝ դա Անվտանգության խորհուրդի աշխատանքն է։ Խորհուրդը ունի մշտական հինգ անդամ (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան) և տաս ոչ մշտական անդամ։ Ինձ դուր չի գալիս, որ մշտական անդամները ունեն վետոյի իրավունք։ Շատ անգամ հզոր պետությունները՝ ելնելով իրենց միջև տարաձայնություններից՝ աշխարհի անվտանգության համար շատ կարևոր որոշումների ընդունումը խոչնդոտում են վետոյի իրավունքներով։ Դրա օրինակներն են վերջի շրջանում՝ Սիրիայի, Կորեայի հարցում չընդունված որոշումներ, որոնք միշտ չե, որ խաղաղություն և անվտանգություն բերում աշխարհին։

Комментариев нет:

Отправить комментарий