четверг, 4 октября 2018 г.

Շարադրություններ

Գարուն սեր
   Մի տղա կար, նա շատ էր սիրում գարունը, որովհետև գարնանը սկսում էն՝ ամենահետաքրքիր տոները, և ծաղկում են՝ համարյա բոլոր ծաղիկները։ Մի օր այդ տղան հանդիպում է առվակի մոտ՝ մի աղջկա, որը շատ անտրամադիր էր։ Տղան մոտենում է այդ աղջկան և հարցնում է՝ թե ինչ է կատարվել։ Աղջիկը ասում է
   Ես գարունը չեմ սիրում։
   Բայց ինչո՞ւ։ - հարցնում է տղան։
   Գարնանը արթնանում է լիքը միջատ և ճվճվում լիքը ծիտ։
   Բայց դա շատ լավ է։ - ասում է տղան։
   Ի՞նչն է դրա մեջ լավը։ - ասում է աղջիկը։
   Իսկ դու լսիր՝ թե ինչ հավես են ծլվլում ծիտիկները, և ինչքան հավես և սիրուն միջատներ կան։
   Աղջիկը դա նկատեց՝ և ինքնել սիրահարվեց գարնանը։ Եվ դեռ երկար առվակի մոտ խաղում էին աղջիկն ու տղան։ Հիմա աղջիկը նույնիսկ չի կարող բացատրել՝ թե ինչու էր ատում գարունը։ Գարունը իր սիրով ուրախացնում է բոլորին։

Հոգիս թիթեռ
   Մի օր ես գնացի այգի, որտեղ կային շատ թիթեռներ։ Ես բռնեցի ամենա սիրուն թիթեռին, և բերեցի իրեն իմ տուն։ Մայրիկս ասեց, որ դա շատ սիրուն թիթեռ է, իսկ հայրիկը ասեց, որ ես ապրեմ և ինքը ինձ կտա աման, որ ես այնտեղ պահեմ թիթեռին։ մի օր ես տեսա երազ, որտեղ խոսում էի թիթեռի հետ։ Այդ երազում թիթեռը ինձ ասաց
   Այ տղ՜ա ես քեզ ի՞նչ եմ արել։
   Թիթեռ, դու խոսո՞ւմ ես։ - Հարցրեցի ես։
   Հա խոսում եմ, և ես այստեղ շատ եմ տանջվում։ - Շարունակում էր խոսալ թիթեռը։ - Բայց ի՞նչ, ի՞նչ եմ ես՝ այդպիսի վատ բան արել, որ հիմա այստեղ փակված եմ։
   Եվ այդ պահին ես արթնացա։ Ես պատմեցի այդ երազը ծնողներիս, և մայրիկը առաջարկեց գնալ այգի, և բաց թողել թիթեռին։ Հայրիկս էլ ասաց, որ այսօր իրա՝ հանգստյան օրն է, և ինքը հաճույքով կմիանա մեզ։ Եվ մենք բոլորս գնացինք այգի, ես բացթողնեցի թիթեռին և ինքը միացավ իրա ընկերներին, իսկ մենք այդ օրը անցկացրինք շատ լավ։ Հոգիս մեջ մինչև այսօր ապրում են թիթեռները։
Հով-սեր
   Մեկ օր՝ երկրորդ համաշխարհային պատերազմին եղավ մի հաճելի անակնկալ։ Ես Լեյտենանտ էի, Նվեր Սաֆարյանի զորքի շարքերում էի, մեր զորքը հասավ Գերմանիա՝ երբ մեզ ասացին, որ մեր զորքից՝ պետք են մենակ՝ մայոր և մայորից բարձր կոչում ունեցող ծառայողները։ Սակայն մեր՝ այսինքն՝ լեյտենանտների, զինվորների, կապիտանների և սերժանտների մեջ առաջացան վեճեր։ Այդ վեճերից մեկը ես՝ նույնիսկ հիմա՝ 40 տարի անց շատ լավ հիշում եմ։ Երբ մենք համարյա հասած էինք Մոսկվա, կապիտանը սկսեց այդ ճակատագիր վեճը
   Լսեք՝ լեյտենանտ Որոգյան, ես կարծում եմ, որ այս պատերազմը ոչ թե մենք ենք հաղթել, այն Ստալինը։
   Ինչո՞ւ եք դուք այդպես կարծում։ - հարցրեցի ես։
   Ինքներդ մտածեք՝ մեզ դա ոչինչ չտվեց՝ պատճառ մեկ, դա ձեռնտու էր մենակ Ստալինին՝ պատճառ երկուս, և մենք կորցրեցինք լիքը հարազատ և ծանոթ՝ պատճառ երեք։
   Ես ձեր հետ համաձայն չեմ պարոն կապիտան – ասացի ես։ - մենք պատերազմում էինք մեր անվտանգության և հարազատների պաշտպանության համար, անվտանգությունը՝ որը մենք ստացանք թշնամուն հաղթելուց, և մեր հարազատները և ծանոթները, որոնք մինչև վերջին արյուն են պատերազմել՝ դա ամեն-ինչը մեր հաղթանակն է, այն ոչ թե Ստալինի։
   Եվ մենք վերադարձանք Մոսկվա, իսկ հետո ամեն մեկս գնաց իր տուն։ Դեռ Մոսկվայում մենք առանք հով-սերը, և ես հպարտ եմ մեր բոլորիս համար, որ ձեր թոռների համար՝ մենք հաղթեցինք այս կյանքը։

Комментариев нет:

Отправить комментарий