понедельник, 12 ноября 2018 г.

խմբակներ և կուսակցություններ

Ներկայացրե՛ք 1-ին ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները: Փորձե՛ք գնահատել նրանց գործունեությունը

   "Պաշտպան հայրենյացը"- ստեղծվել է 1881 թվականի Մայիսին Կարինում Խաչատուր Կերեքցյանի ջանքերով։ Այդ շրջանում ամենաազդեցիք կազմակերպությունն էր։ Գործում էր գաղտնիության պայմանում, թեև իրեն հռչակել է "Երկրագործական ընկերություն", իրականում զբաղվում էր Հայ ժողովրդի աբստամբական պայքարի կազմակերպմամբ։ Նրանք ունեին տպագրական սարք, որով տպում էին՝ կոչեր, անդամության տոմսեր և այլն։ Նրանք ուզում էին իր մասնաճյուղերը ստեղծել՝ Վանից մինչև Զեյթուն։ 1882 թվականի Նոյեմբերին թուրքական ոստիկանությունը հայտնաբերում է ոստիկանությունը և ձերբակալում 70 մարդ։ Հաջորդ տարի տեղի է ունենում դատավարություն՝ 40 դատապարտվածներից հինգին մահապատիժ են վճիռ են կայացնում։ Սակայն վախենալով հայերի ըմբոստությունից՝ դատավճիռը փոխարինում են երկարատև բանտարկությամբ։
   "Հայրենասերների միություն"- ստեղծվել է 1882 թ․-ին Մոսկվայում մի խումբ ուսանողների կողմից։ Գաղթնի տպագրել են առաջին հայ քաղաքական լրագիրը՝ "Ազատության ավետաբեր" թերթը, որի խմբագիրն էր Ներսես Աբելյանը։ Կազմակերպությունը կոչ եր անում ժողովրդին՝ հույս չդնել Եվրոպայի վրա, այլ աբստամբել թուրքերի դեմ։ Դադարում է գործել 1884 թ․-ին։
   "Հայասեր-ազգասեր"- խմբակը ստեղծվել է 1882 թ․-ին Երևանում ուներ մոտ երեսուն անդամ, փորձել է զենք առաքել թուրքյայում ապրող հայերին։ Նպատակն է եղել՝ հայոց լեզվի և դպրոցի պահպանումը, Հայաստանը ցարական ու սուլթանական լծից ազատումը։ Մի տարի հետո խմբակի անդամներից շատերին բանտարկում են, մի մասին աքսորում։
   1882 թ․-ին Թիֆլիսում մի խումբ հայ երիտասարդներ Գ․ Արծրունու գլխավորությամբ հիմնում են Հայկական հարցի լուծմամբ մտահոգ գաղտնի խմբակ, նա գործում էր մինչև 1886 թվականին։ Այդ թվերին ստեղծվում էին այլ ազատական խմբակներ, այլ վայրերում։ Դրանք մեծ աշխատանք կատարեցին հայրենասիրական գաղափարների գործում, հիմք հանդիսանալով ազգային-քաղաքական կուսակցությունների ձևավորման համար։

Համեմատե՛ք հայ ազգային երեք կուսակցությունների ծրագրերը, նպատակներն ու գործունեությունը

   Արմենիականների կուսակցություն, առաջին հայկական կուսակցությունը: Հիմնադրվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Գոյատևել է մոտ չորս տասնամյակ՝ մինչև 1921 թվականը։ Հայաստանի Հանրապետության անկումից հետո միավորվել է ձախ հնչակյանների հետ և ստեղծվել է Ռամկավար ազատական կուսակցությունը: Կուսակցության փաստական ստեղծողը և ղեկավարը Մկրտիչ Թերլեմեզյաններ։ Արմենական կուսակցության ծրագիրը ձևավորվեց գործունեության աոաջին տասնամյակի ընթացքում։ Այն բաղկացած էր յոթ մասից։
   Արմենականները գտնում էին, որ հայությանը պետք է նախապատրաստել հեղափոխության համար, զենք հայթայթել և զինախմբեր ստեղծել։ «Արմենիայի» օրինակները և զենք Վան փոխադրելու ժամանակ զոհվեցին առաջին երիտասարդ արմենականներ արևելահայ Վարդան Գոլոշյանն ու վանեցի Հովհաննես Ագրիպասյանը։ Կուսակցությունը մեծ մասնակցություն ուներ 1890-ականներին արևմտահայության զանգվածային կոտորածներին ժամանակ մղած պայքարին, ինչպես նաև1915 թվականի Վանի ինքնապաշտպանական մարտերին:
   Արմենական կուսակցությունը մասնաճյուղեր ուներ Վասպուրականում (Վանի վիլայեթ), Մուշում ու Բաղեշում (Բիթլիսի վիլայեթ), Տրապիզոն ու Կոստանդնուպոլիս քաղաքներում։ Կուսակցության տեղական կազմակերպություններ էին հիմնվեցին նաև Արևմտյան Հայաստանի մյուս շրջաններում, Հարավային Կովկասում, ինչպես նաև Բուլղարիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Պարսկահայաստանի Թավրիզ և Սալմաստ հայաշատ քաղաքներում։ Կուսակցությունը, գտնվելով Վասպուրականում, առաջնային նպատակ ուներ զինել տեղի հայ բնակչությանը։ Զենքը փորձում էին անցկացնել հիմնականում Պարսկաստանից։ 1890-ականների սկզբներին Վանում և Շատախում գործում էին իննսունից ավելի մարտական խմբեր։ Արմենական կուսակցության կին քարոզիչներից հայտնի էին Եղիսաբեթ Կոնդակչյանը և Մարինա Ձարուխյանը։ 1896 թվականին՝ Վանի ինքնապաշտպանությունից հետո, կուսակցությունը աստիճանաբար կորցրեց իր ուժն ու դիրքերը։1908 թվականի հոկտեմբերին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում արմենականները, միավորվելով «վերակազմյալ հնչակյանների» հետ, կազմել են սահմանադրական ռամկավար կուսակցությունը, որն էլ 1921 թվականի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում միավորվել է Ռամկավար ազատական կուսակցությանը (ՌԱԿ):

   Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ), հայ ազգային կուսակցություն։ 1887 թ. Ժնևում արևելահայ մի խումբ ուսանողներ ձեռնամուխ են լինում մի կազմակերպության ստեղծմանը, որն զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով։ Դրանք էին՝ Ավետիս Նազարբեկյանը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկյան), Ռուբեն Խանազատյանը (Խանազատ), Գաբրիել Կաֆյանը (Շմավոն)։ Դա Հայ ազգային կուսակցությունների շարքում երկրորդն էր՝ Արմենականների կուսակցությունից
հետո։
   Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հասարակական-քաղաքական մտքի հեղափոխական-դեմոկրատական հոսանքը՝ ի դեմս Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու և ռուս հեղափոխական նարոդնիկ Ալեքսանդր Գերցենի գաղափարների։ Սակայն, ի տարբերություն ռուս հեղափոխականների, հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը։ Հնչակյան կուսակցությունը կյանքի կոչվեց նախ և առաջ բնաջնջվող արևմտահայությանը ազատելու, նրան ազատագրական պայքարի առաջնորդելու նպատակով։
Ժնևյան խմբի պաշտոնաթերթն է դառնում «Հնչակը»։ Այն իր անունը ստացել էր Գերցենի «Կոլոկոլից»։
   Կարճ ժամանակաշրջանում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին Թուրքիայում, Արևմտյան Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում։
   Հնչակյան կուսակցության ծրագիրը կազմված էր հեռավոր և մոտակա նպատակներից։
Ծրագիրը հայ ծողովրդի հեռավոր նպատակ էր հայտարարում սոցիալիստական հասարակության հաստատումը՝ իդեալական համարելով սոցիալիստական հարաբերությունները։ Այս հարաբերությունները վերջ կդնեին մարդու շահագործմանը և կնպաստեին հասարակության յուրաքանչյուր անդամի լիակատար զարգացմանը՝ պահպանելով մարդկային բնական իրավունքները։
Ծրագրի մոտակա նպատակ էր հռչակվում Արևմտյան Հայաստանի ազատագրումը։Վերոհիշյալ նպատակներին հասնելու միջոց էր համարվում հեղափոխությունը՝ ժողովրդական ապստամբության միջոցով։

   Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, հայ ազգային սոցիալիստական կուսակցություն: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից: Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում և սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ Ներկայացված է Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Իրանի, Սիրիայի խորհրդարաններում։
   կուսակցության նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն Արևմտյան Հայաստանի համար։ Այն արտահայտվել է ՀՅԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892 թ.-ին կուսակցության առաջին ընդհանուր ժողովում (հրապարակվել է կուսակցության «Դրոշակ» պաշտոնաթերթում, 1894 թ.-ին)։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ՀՅԴ-ն ակտիվորեն մասնակցեց հայկական կամավորական շարժման կազմակերպմանը, բազմաթիվ դաշնակցականներ զինվորագրվեցին, մարտական գործողությունները հմտորեն ղեկավարեցին Անդրանիկ Օզանյանը, Դրաստամատ Կանայանը (Դրո), Համազասպ Սրվանձտյանը, Վարդան Մեհրաբյանը, Արշակ Գաֆավյանը և ՀՅԴ մարտական դպրոցն անցած այլ գործիչներ։ Մեծ Եղեռնի ժամանակ շատերը մասնակցեցին հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերին Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, շատերն էլ ցեղասպանության զոհ դարձան։
   1917-ի Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխությունից հետո ՀՅԴ մասնակցեց Անդրկովկասում իշխանության նոր մարմինների՝ Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի ստեղծմանը, երկրամասը Խորհրդային Ռուսաստանից անջատելուն և ինքնուրույն Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (ԱԴՖՀ) կազմավորմանը։ Ներքին տարաձայնությունների և արտաքին քաղաքական գործոնների ազդեցության հետևանքով ԱԴՖՀ շուտով (1918-ի մայիսի 26) տրոհվեց, կազմավորվեցին Վրաստանի (մայիսի 26), Ադրբեջանի (մայիսի 27), Հայաստանի (մայիսի 28) ինքնուրույն հանրապետությունները։
   Հայաստանի Հանրապետությունում հաստատվեց բազմակուսակցական համակարգ։ ՀՅԴ-ն նորաստեղծ պետության առաջատար քաղաքական ուժն էր. նրա ներկայացուցիչները՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը, հաջորդաբար գլխավորեցին հանրապետության կառավարությունը։ 1919 թ.-ի մայիսի 28-ին կառավարությունը Հայաստանը հռչակեց «միացյալ և անկախ հանրապետություն»՝ դրանով հաստատելով հայ ժողովրդի պահանջատիրությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ։
   1920-ի աշնանը բռնկած թուրք-հայկական պատերազմի ժամանակ Հայաստանը մեկուսացվեց, նրան լքեցին արևմտյան դաշնակիցները, օգնության չհասավ նորաստեղծ Ազգերի լիգան: Իր ճնշումն ուժեղացրեց նաև Խորհրդային Ռուսաստանը։ Պատերազմում պարտվելով՝ Հայաստանը ստիպված ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920-ի դեկտեմբերի 2), որով տարածքային մեծ կորուստներ կրեց։ Միաժամանակ կառավարությունը հայտարարեց, որ հրաժարվում է իշխանությունից և այն հանձնում բոլշևիկներին։ Մինչ այդ, Խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն՝ կարմիր բանակի զորամասերի հետ անցավ հանրապետության սահմանը և Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն։
   Իմ նշած երեք կուսաքցությունների հիմնական նպատակն էր՝ հայ ազատագրական շարժումը, հայոց հողերի վերադարձը, մեր օրերին երեք կուսակցություններից մեծ դեր ունի և նշանակություն հայ հեղափոխական դաշնակցություն։

Комментариев нет:

Отправить комментарий