среда, 21 ноября 2018 г.

Հերոսամարտեր

Ներկայացրե՛ք Սասունի, Զեյթունի և Վանի հերոսամարտերի պատմական նշանակությունը
   Հայկական կոտորածները ավելի մասշտաբային կլինեին, եթե արևմտահայությունը հանձինս՝ հայ ազգային կուսակցությունները, հայդուկային խմբերը չկազմակերպեին ինքնապաշտպանական գործողություններ։ Հատկապես աչքի ընկավ 1894 թվականի Սասունի հերոսամարտը, 1895-1896 թթ․ Զեյթունի ապստամբությունը, 1896 թվականի Վանի հերոսական ինքնապաշտպանությունը։
   Նշված գործողությունների շնորհիվ բազմաթիվ վայրերում հնարավոր եղավ խուսափել զանգվածային ջարդերից, հարկադրել մեծ տերություններին քայլեր անելու հայերի կոտորածները կանխելու, հայկական բարեփոխումների խնդիրը կրկին արծարծելու ուղղությամբ։
   Սասունի 1894 թվերի դեպքերից հետո բրիտանական կառավարության պատճառով թուրքերը ստիպված էին դեպքերը հետաքննող հանձնաժողով կազմեին, որի կազմում՝ բրիտանական, ռուսական և ֆրանսիական փոխհյուպատոսներն էին, որը եկավ եզրակացության, որ տեղի են ունեցել հայերի ջարդեր։ 1895 թվականի Մայիսի տասնմեկին՝ Սուլթանին հանձնվեց մի նախագիծ, որը ստացավ Մայիսյան բարենորոգումների ծրագիր։
   Զեյթունի ապստամբությունը կարելի է համարել Զեյթունցիների հաղթանակը, որի շնորհիվ տեղի հայությունը համեմատաբար քիչ տուժեց։

Комментариев нет:

Отправить комментарий