суббота, 4 апреля 2020 г.

Անհատական ուսումնական պլան

Կորոնավիրուսային շրջանի մեկուսացման անհատական պլան


  • Առավոտյան մարմնամարզություն՝ տան հարակից այգու մարզական սարքերի վրա
  • Զբոսանք տան հարակից այգում
  • Պատասխանում եմ էլ.հասցեիս և ֆեյսբուքյան էջիս ուղարկված նամակներին, այդ թվում ուղարկված ընկեր Ջուլիի կողմից:
  • Այս ընթացքի համար նախատեսված է իրականացնել «Կրթահամալիրի հրաշալիքներն ըստ շրջանավարտի կամ հրավիրում եմ սովորելու կրթահամալիրում» նախագիծը: Սիրով կմասնակցեմ նաև այս նախագծին: Կազմակերպիչս առաջարկել է ստեղծել իմ անհատական օրագիրը, որտեղ ամեն օր կպատմեմ իմ առօրյայի, իմ անելիքների մասին, բայց դա դեռ չեմ կարողանում ի մի բերել ժամանակի սղության պատճառով: Ամեն դեպքում, աշխատանքներ տանում եմ, կարծում եմ դրան էլ հերթը կհասնի:
  • Ֆիլմերի դիտում. այս ընթացքում դիտել եմ այս տարվա Օսկարի նոմինացված մի շարք կինոներ: Շատ հավանեցի «Մակաբույծը» ֆիլմը: Դիտումեմնաևիմսիրածֆրանսիականկինոները: Խորհուրդ կտամ ցանկացողներին դիտել այս ֆիլմերը: Դրանք ժամանակակից ֆրանսիական կատակերգություններ են: 
  • Շաբաթը 4 օր մասնակցում եմ ընդունելության համար նախատեսված պարապմունքներին՝ Լոմոնոսովի համալսարանի նախապատրաստական կուրսում: 
  • Կարդում եմ տարբեր գրքեր, մեծամասամբ՝ գեղարվեստական գրականություն: Վերջին կարդացածս գիրքը  Շեքսպիրի «Ռոմեո  և Ջուլիետ» ստեղծագործությունն է: 
  • Պատրաստվում եմ նաև մաթեմատիկայի ավարտական քննությանը, լուծում եմ մաթեմատիկական խնդիրներ՝ շտեմարանից:

Комментариев нет:

Отправить комментарий