Սա իմ հրաշք աշխարհն է, ուր չկա տեղ ստին, գողության, չարության, ատելության, տգեղության և ոչ հարգելի վերաբերմունքի։ Իմ աշխարհում մարդիկ սիրում են ու հարգում են իրար՝ չնայած ազգության, մաշկի գույնի, հավատքի և հայացքների։ Ես կուզենայ, որ իմ աշխարհում տարվա ամեն մի ժամանակի եղանակը համապատասխան լիներ՝ ձմռանը ձյուն գեղեցիկ և ծաղկուն գարուն, տաք և արևոտ ամառ և ոսկե աշուն։ Բայց չէի ուզենա, որ ամառը շատ շոք լինի, աշնանը շատ անձրև չգա, և որ մարդիկ ապրեն մեղմ կլիմայական գոտիներում։ Բայց չնայած եղանակին ես կուզենայ, որ իմ աշխարհում՝ մարդկանց հոգիները պայծառ և արևոտ լինեին։ Միանշանակ չէի ուզենա լիներ իմ աշխարհում՝ նախանձ և դավաճանություն։ Իսկ դուք կո՞ւզենայք ապրեք այդպիսի աշխարհում։
Комментариев нет:
Отправить комментарий